Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ

ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

Որոշումներ - ՍԻՄ

ՀՀ ԱԺ խայ­տա­ռակ նա­խա­գահ Ա­լեն ­Սի­մոն­յա­նը ­Ցե­ղաս­պա­նութ­յան հու­շա­հա­մա­լի­րին մո­տե­ցավ կար­միր փող­կա­պով: Դժ­վար թե, ­Սի­մոն­յա­նը չի­մա­նա, որ կար­միր փող­կա­պը տո­նա­կան ա­ռիթ­նե­րի հա­գուստ է: ­Հա­վա­նա­բար, սա ի ցույց է դնում իր վե­րա­բեր­մուն­քը ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հան­դեպ: ­Սա­կայն պետք է հի­շեց­նել, որ այս­պի­սի կար­միր փող­կա­պա­վոր­նե­րի վեր­ջը, ինչ­պես ցույց է տա­լիս ­Մի­խա­յիլ ­Սաա­կաշ­վի­լու ճա­կա­տա­գի­րը, շատ տխուր է: Ս­րանց գլխին ա­ռա­ջին իսկ բամ­փե­լուց հե­տո այս­պի­սի­նե­րը սկսում են ծա­մել ի­րենց կար­միր փող­կապ­նե­րը, իսկ թե որ­տեղ է այժմ Սաա­կաշ­վի­լին, խոր­հուրդ ենք տա­լիս ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րել կար­միր փող­կապ­ներ ան­տե­ղի հագ­նող ՀՀ-ում իշ­խա­նութ­յու­նը զավ­թած­նե­րին:

­Թեեւ, դրա­նով Ա­լե­նը փոր­ձում է մի բան էլ ա­ռաջ անց­նել ­Նի­կո­լից, ո­րն ակն­հայ­տո­րեն ստա­ցել է Էր­դո­ղա­նի հանձ­նա­րա­րա­կա­նը ­Ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը կոծ­կե­լու, սահ­մա­նադ­րութ­յու­նից հա­նե­լու եւ մո­ռա­ցութ­յան տա­լու ուղ­ղութ­յամբ: ­Ցե­ղաս­պա­նութ­յան 109-րդ ­տա­րե­լի­ցի նա­խա­շե­մին Ան­դոն ­Քո­չար­յա­նի կող­մից հնչեց­րած թուր­քա­կան քա­րոզ­չա­կան ա­պու­շութ­յու­նը, թե պետք է մեկ առ մեկ փաս­տել բո­լոր 1,5 մի­լիոն զոհ­ված­նե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը, որ­պես­զի իբր թե հիմ­նա­վո­րել ցե­ղաս­պա­նութ­յան փաս­տը, ­Նի­կո­լի կող­մից ակն­հայտ հանձ­նա­րա­րա­կան էր ստու­գե­լու հա­սա­րա­կութ­յան ար­ձա­գան­քը այդ քրեո­րեն պատ­ժե­լի մտքի հան­դեպ: ­Սա­կայն Ան­դո­նը այդ պոռն­կա­բա­րո մտքե­րը հնչեց­նե­լիս ո­րո­շեց ի­րեն ա­պա­հո­վագ­րել եւ վե­րագ­րեց այդ մտքե­րը Նի­կո­լին, որ այս հոդ­վա­ծով դա­տի գնա­լուց մե­նակ չմնա: ­Սա­կայն, երբ պարզ դար­ձավ, որ հան­րութ­յու­նը կա­տե­գո­րիկ չի ըն­դու­նում նի­կո­լա­կան հերթ­ա­կան դա­վա­ճա­նութ­յու­նը, ­Նի­կո­լը Ան­դո­նին ստի­պեց, որ փո­խի իր «դա­վա­ճա­նութ­յան մա­սին ինք­նա­խոս­տո­վա­նութ­յու­նը» եւ հայ­տա­րա­րի, որ ­Նի­կո­լը դրա հետ ո­րե­ւէ կապ չու­նի: ­Դե, Ան­դո­նի նման­նե­րի հա­մար ինքն ի­րեն հեր­քե­լը ոչ մի խայ­տա­ռակ բան չի պա­րու­նա­կում: ­Նի­կո­լազ­գի­նե­րի բնույթն է այդ­պի­սին` ո՛չ ա­մոթ, ո՛չ պա­տիվ, ո՛չ հայ­րե­նա­սի­րութ­յուն:

ՀՈՂԱՏՈՒՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Ինչ վե­րա­բե­րում է ­Նի­կո­լին ու Էր­դո­ղա­նի կող­մից ստա­ցած իր հանձ­նա­րա­րա­կա­նին, ա­պա դա ե­րե­ւում է նաեւ ­Նի­կո­լի` զզվանք ա­ռա­ջաց­նող ու­ղեր­ձից, ո­րը նա ար­տա­բե­րեց ­Ցե­ղաս­պա­նութ­յան 109-րդ ­տա­րե­լի­ցի կա­պակ­ցութ­յամբ: ­Նախ նշենք, որ իր ամ­բողջ ու­ղեր­ձում նա ըն­դա­մե­նը եր­կու ան­գամ է օգ­տա­գոր­ծում «ցե­ղաս­պա­նութ­յուն» բա­ռը, իսկ դրա փո­խա­րեն իր ա­մե­րիկ­յան կար­գադ­րիչ­նե­րի օ­րի­նա­կով ա­սում է «Մեծ ե­ղեռն», որն օգ­տա­գոր­ծում է ի­նը ան­գամ: Իր քստմնե­լի ու­ղեր­ձում ­Նի­կո­լը ոչ մի մե­ղադ­րանք կամ պա­հանջ չի ներ­կա­յաց­նում ­Թուր­քիա­յին: Այլ ինչ-որ տեղ ար­դա­րաց­նում է նրան` նշե­լով, որ հայ ժո­ղո­վուր­դը զոհ դար­ձավ ոչ թե թուր­քա­կան ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նութ­յան, այլ «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րի ու սին խոս­տում­նե­րի»: ­Թե ի՞նչ նկա­տի ու­նի հո­ղա­տուն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րի տակ, եւ ո՞ւմ խոս­տում­նե­րի զոհ դար­ձավ հայ ժո­ղո­վուր­դը, ըստ նրա, պարզ չէ: Թեեւ, էա­կա­նը դա չէ, այլ այն, որ այդ մշու­շոտ ձե­ւա­կեր­պում­նե­րի ներ­քո ­Նի­կո­լը ստանձ­նում է ­Թուր­քիա­յի փաս­տա­բա­նի դե­րը: Այս թրքա­բա­րո ու­ղեր­ձում ­Նի­կո­լի կող­մից կար­միր թե­լով անց է կաց­վում այն միտ­քը, որ հայ ժո­ղո­վուր­դը ինքն է մե­ղա­վոր, որ թուրք­ե­րը նրան ենթար­կե­ցին ցե­ղաս­պա­նութ­յան: ­Նախ, որ հա­վա­տաց «սին խոս­տում­նե­րին», ա­պա, քա­նի որ զուրկ էր «աշ­խարհն ու նրա­նում գոր­ծող կա­նոն­նե­րը ի­րեն հաս­կա­նա­լի դարձ­նե­լու ըն­դու­նակ քա­ղա­քա­կան մտքից»: ­Հա­վա­նա­բար, հո­ղա­տուն ի­րեն տես­նում է հենց այդ­պի­սի քա­ղա­քա­կան մտքի կրող: Այլ բան է, որ այդ շի­զոֆ­րե­նիկ մտքի արդ­յուն­քում հայ ժո­ղո­վուր­դը ար­դեն հինգ տա­րի է` օ­րեցօր կորց­նում է հո­ղեր ու զին­վոր­ներ: Ըստ ­Փա­շին­յա­նի, քա­նի որ հայ ժո­ղո­վուր­դը զուրկ էր հա­մա­պա­տաս­խան «քա­ղա­քա­կան մտքից», ա­պա լրիվ օ­րի­նա­չափ էր, որ նա պետք է են­թարկ­վեր ե­ղեռ­նի:

­Հո­ղա­տո­ւի երկ­րորդ հիմ­նա­կան թե­զն այն է, որ պետք է մո­ռա­ցութ­յան տալ ­Ցե­ղաս­պա­նութ­յու­նը: Ա­վե­լի ճիշտ` դա ոչ թե հո­ղա­տո­ւի, այլ Էր­դո­ղա­նի միտքն է, ո­րը թու­թա­կի նման կրկնում է ­Փա­շին­յա­նը` նշե­լով, որ մենք «չենք հաղ­թա­հա­րել այդ հո­գեցն­ցու­մը»: Եվ ըստ սրա` մենք «եր­բեմն չենք կա­րո­ղա­նում ճիշտ զա­տո­րո­շել ի­րո­ղութ­յուն­ներն ու գոր­ծոն­նե­րը…»: Այ­սինքն` ըստ ­Նի­կո­լի` ­Ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին հի­շո­ղութ­յու­նը մեզ խան­գա­րում է ճիշտ կողմ­նո­րոշ­վել եւ հա­րա­բեր­վել այլ պե­տութ­յուն­նե­րի հետ:

Ա­վե­լին, ըստ ­Նի­կո­լի ցե­ղաս­պա­նութ­յան հի­շո­ղութ­յու­նը նաեւ մեր նո­րա­նոր դժբախ­տութ­յուն­նե­րի պատ­ճառն է: Ա­վե­լի զզվե­լի կեր­պով լի­զել թուր­քա­կան սա­պո­գը` դժվար է պատ­կե­րաց­նել, սա­կայն իբր թե «ան­կախ», իսկ ի­րա­կա­նում թուրք-ա­րեւմտ­յան ար­տա­քին կա­ռա­վար­ման մեջ ընկղմ­ված ­Հա­յաս­տա­նը ցե­ղաս­պա­նութ­յան 109-րդ ­տա­րե­լի­ցին իր ոչ բա­րով ղե­կա­վա­րից լսում է, թե «գու­ցե նաեւ սա է (ցե­ղաս­պա­նութ­յան ցա­վը եւ հի­շո­ղութ­յու­նը,- խմբ.) պատ­ճա­ռը, որ մենք ստա­նում ենք նո­րա­նոր ցնցում­ներ` Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հո­գեցն­ցու­մը վե­րապ­րե­լով ար­դեն, որ­պես ժա­ռան­գութ­յուն եւ որ­պես ա­վան­դույթ»: Դժ­վար է պատ­կե­րաց­նել ցի­նիզ­մի աս­տի­ճա­նը, որ թույլ կտա ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ցա­վը ան­վա­նել «ա­վան­դույթ»: ­Սա­կայն ­Նի­կո­լի հա­մար կա­րե­ւո­րը Էր­դո­ղա­նի ու Ա­լիե­ւի հանձ­նա­րա­րա­կան­ներն են, իսկ որ այս­պի­սի բա­ռե­րով նա իր կար­գադ­րիչ­նե­րի հետ միա­սին եւս մեկ ան­գամ թքում է հայ ժո­ղովր­դի հո­գու մեջ, նրան ե­րե­ւի թե միայն հա­ճույք է պատ­ճա­ռում:

Ար­դա­րաց­նե­լով ­Թուր­քիա­յին` ­Նի­կո­լը ո­րո­շում է, որ պետք է «հա­յեց­նի» ցե­ղաս­պա­նութ­յու­նը` «չա­փա­զանց կա­րե­ւոր եմ հա­մա­րում ­Մեծ ե­ղեռ­նի ներ­քին հա­յե­ցու­մը»: Ըստ նրա` ցե­ղաս­պա­նութ­յան հի­շո­ղութ­յու­նը եւ դրա ցա­վը «սպառ­նա­լիք» է, ինչ­պես սպառնա­լիք են Ար­ցա­խը, ­Տա­վու­շը, Ա­րեւմտ­յան ­Հա­յաս­տա­նը, Ա­րա­րա­տը, ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին եւ ընդ­հան­րա­պես` ա­մեն ինչ հայ­կա­կա­նը:

Ըստ սահ­մա­նադ­րա­խախտ ­Նի­կո­լի` ցե­ղաս­պա­նութ­յան հան­դեպ ժո­ղովր­դի վե­րա­բեր­մուն­քի վե­րագ­նա­հա­տու­մը «ան­հե­տաձ­գե­լի հրա­մա­յա­կան է»: Ընդ ո­րում, վե­րագ­նա­հա­տու­մը ­Ցե­ղաս­պա­նութ­յու­նից հրա­ժա­րա­վե­լու, մո­ռա­ցութ­յան տա­լու ուղ­ղութ­յամբ: Սա ­Նի­կո­լի այն ման­կուր­տա­յին մտքի շա­րու­նա­կութ­յունն է, թե պատ­մա­կան ­Հա­յաս­տա­նը սպառ­նա­լիք է ներ­կա ­Հա­յաս­տա­նին: «Մենք պետք է ­Մեծ ե­ղեռ­նի ըն­կա­լու­մը հա­րա­բե­րենք ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան, մեր ազ­գա­յին պե­տա­կա­նութ­յան կեն­սա­կան շա­հե­րի հետ»,- նշում է հո­ղա­տուն: ­Վեր­ջինս ուղ­ղա­կիո­րեն նշում է, որ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան, այ­սինքն` այն ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան, ո­րի ղե­կա­վա­րը ­Նի­կոլն է, եւ որ­տեղ տի­րում են ոչ թե հա­յե­րը, այլ` նի­կո­լազ­գի­նե­րը, այդ հան­րա­պե­տութ­յան շա­հե­րը թե­լադ­րում են մո­ռա­ցութ­յան տալ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը:

­Նի­կո­լը ու­ղ­ղա­կիո­րեն պա­հան­ջում է հա­մազ­գա­յին կեր­պով դի­մել այն դա­վա­ճա­նութ­յանը, ո­րին ար­դեն դի­մել է ին­քը եւ իր թրքա­բա­րո խուն­տան: ­Մո­ռա­նալ ­Ցե­ղաս­պա­նութ­յու­նը, մո­ռա­նալ Ա­րեւմտ­յան ­Հա­յաստ­անը, ջնջել մեր մտքից ու հի­շո­ղութ­յու­նից այդ ա­մե­նը. «Մեծ ե­ղեռ­նը, հայ­րե­նազր­կու­մը դա­տավ­ճիռ չէ մեզ հա­մար, որ պի­տի կրենք որ­պես կո­րուս­յալ հայ­րե­նի­քի շա­րու­նա­կա­կան փնտրտուք: ­Մենք պետք է դա­դա­րենք հայ­րե­նի­քի փնտրտու­քը…»,- ա­սում է հայ ժո­ղովր­դի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նա­մեծ ման­կուր­տը:

ՆԻԿՈԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Եվ կրկին ­Նի­կո­լը դի­մում է այ­լա­բա­նութ­յան ու խորհրդա­նիշ­նե­րի լեզ­վին, ինչ­պես ­Տա­վու­շում իր հայտ­նի, ե­ռա­գույն ա­նիծ­յալ ա­վա­զե ժա­մա­ցույց­նե­րը: Այս ան­գամ էլ նա մեջ­բե­րում է կա­տա­րում Հին կտա­կա­րա­նից, ան­վա­նե­լով մեր հայ­րե­նի­քը «ա­վետ­յաց եր­կիր, որ­տեղ կաթ ու մեղր է հո­սում»: Ընդ ո­րում, նշենք, որ Հին կտա­կա­րա­նում այս կերպ է նկա­րագր­վում Իս­րա­յե­լը: ­Պետք է հաս­կա­նալ, որ ­Նի­կո­լը որ­պես իր «գտած հայ­րե­նիք» ակ­նար­կում է ոչ թե ­Հա­յաս­տա­նը, այլ` Իս­րա­յե­լը: Իսկ ­Հա­յաս­տա­նը պետք է կոր­չի, ինչ­պես այդ ե­ռա­գույն ա­վա­զե ժա­մա­ցույց­նե­րի սպառ­վող ժա­մա­նա­կը, մո­ռա­ցութ­յան տա­լով Ե­ղեռ­նը, Ար­ցա­խը, զո­հե­րին եւ ա­մեն հայ­կա­կա­նը, ինչ որ դեռ նրա մեջ մնա­ցել է: Ինչ կապ կա ­Նի­կո­լի եւ Հին կտա­կա­րա­նի եւ այդ­տեղ նկա­րագր­ված կաթ ու մեղ­րի մի­ջեւ, ա­ռան­ձին թե­մա է, ո­րը, ի­հար­կե, ար­ժա­նի է լրջո­րեն ու­սում­նա­սի­րութ­յան:

­Ցե­ղաս­պա­նութ­յան (ըստ ­Նի­կո­լի` «Մեծ ե­ղեռ­նի») նա­հա­տակ­նե­րին նա մաղ­թում է մխի­թար­վել ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յամբ: ­Սա­կայն այս խոս­քե­րից հաս­տատ նա­հա­տակ­նե­րը շուռ են գա­լիս ի­րենց գե­րեզ­ման­նե­րում, ե­թե, ի­հար­կե, այդ­պի­սի­ներն ու­նեն: Այն ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը, որն այ­սօր կա, ոչ մի առն­չութ­յուն չու­նի հայ ժո­ղովր­դի ինք­նութ­յան ու իղ­ձե­րի հետ: 1967 թվա­կա­նին ­Հա­յաս­տա­նի ­Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ան­տոն ­Քո­չին­յա­նը վա­ռեց ­Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հա­վերժ կրա­կը: Դա այն ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յունն էր, ո­րն իս­կա­պես կա­րող էր ար­տա­հայ­տել հայ ժո­ղովր­դի ցա­վը, ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը եւ իղ­ձե­րը: Եվ հարց է ծա­գում` ո՞րն է ի­րա­կան հա­յե­ցի ­Հա­յաս­տա­նը: Այն, որ ծաղ­կում ու զար­գա­նում էր ­Սո­վե­տա­կան ­Միութ­յան կազ­մի մեջ, թե՞ այ­սօր­վա, ըստ ­Նի­կո­լի` ի­րա­կան, իսկ մեզ հա­մար ան­հա­վա­նա­կան ու վիր­տո­ւալ ­Հա­յաս­տա­նը, ո­րը իբր թե կոչ­վում է «ան­կախ»:

­Ներ­կա­յիս ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը վի­տո­ւալ է, ո­րով­հե­տեւ նրա ղե­կը զավ­թա­ծը ­Տա­վու­շի գյու­ղե­րը թշնա­մուն հանձ­նե­լուց, ձեռ­քե­րի փո­շին դեռ չթո­թա­փած, ար­դեն իր կեղ­տոտ ոտ­քե­րը սրբում է մեր ազ­գա­յին վշտի, հի­շո­ղութ­յան ու ար­ժա­նա­պատ­վութ­յան վրա: Իբր ան­կախ, իբր ­Հա­յաս­տա­նի, իբր ղե­կա­վա­րի ու­ղեր­ձում ան­գամ ակ­նարկ չկա ­Ցեղս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման վե­րա­բեր­յալ, բայց չէ՞ որ դա նրա սահ­մա­նադ­րա­կան պար­տա­կա­նութ­յունն է: ­Հենց այդ պար­տա­կա­նութ­յու­նից խու­սա­փե­լու ու Էր­դո­ղա­նի բար­յա­ցա­կամ հա­յաց­քը որ­սա­լու նպա­տա­կով է, որ ­Նի­կո­լը կաշ­վից դուրս է գա­լիս ­Ցե­ղաս­պա­նութ­յու­նը մո­ռա­ցութ­յան տա­լու իր թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: Էլ չենք ա­սում, որ ­Նի­կո­լը ոչ մի խոսք չա­սաց Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նում թո­ղած հայ ժո­ղովր­դի ահ­ռե­լի մշա­կույ­թի ժա­ռան­գութ­յան պահ­պա­նութ­յան մա­սին: Այդ ժա­ռան­գութ­յունն էլ է նա հա­մա­րում սպառ­նա­լիք իր ստեղ­ծած վի­տո­ւալ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հա­մար եւ իր պիղծ իշ­խա­նութ­յան հա­մար: Այս­պես, պա­տաս­խա­նե­լով իր իսկ մեղ­քով կոր­ծան­ված Ար­ցա­խում հա­յոց մշա­կույ­թի պահ­պան­ման խնդրի վե­րա­բեր­յալ BBC-ի հար­ցին, նա դուրս տվեց. «Պետք է ա­սեմ, որ կա եւս մեկ վտանգ… կա­րե­ւոր է նաեւ, որ­պես­զի այդ գոր­ծըն­թա­ցը (հու­շար­ձան­նե­րի պահ­պան­ման,-խմբ.) չօգ­տա­գործ­վի թշնա­ման­քի հե­տա­գա խո­րաց­ման հա­մար»: Ա­հա սա է ­Նիկ­լոի ի­րա­կան դեմ­քը վի­տո­ւալ ­Հա­յաս­տա­նում, որ­տեղ մենք` հա­յերս, մեզ զգում ենք օ­տար­ված:

ՆԶՈՎՅԱԼ ԼԻՆԻ ԴԱՎԱՃԱՆԸ

­Հայ ե­րի­տա­սարդ­նե­րը ի­րենց ջա­հե­րով եր­թի ժա­մա­նակ ակն­հայտ ու միան­շա­նակ պա­տաս­խան տվե­ցին ­Նի­կո­լին ու նի­կո­լազ­գի­նե­րին: ­Մեր ժո­ղո­վուր­դը չի հա­մա­կերպ­վի ­Նի­կո­լի բե­րած թուր­քա­կան լծի հետ, չի հա­մա­կերպ­վի նի­կո­լա­կան ստո­րա­քար­շութ­յան կեց­ված­քի հետ:

­Չի հա­մա­կերպ­վե­լու նաեւ ե­կե­ղե­ցին: ­Փառք ու պա­տիվ մեր այն հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ­նե­րին, ով­քեր այ­սօր ի­րենց խոս­քով ու գոր­ծով ազն­վո­րեն, ա­ռանց ե­տին մտքի, ընդ­դի­մա­նում են թուր­քա­կան գոր­ծա­կալ­նե­րին: Այս­տեղ կա­րե­ւոր է անդ­րա­դառ­նալ Ար­շակ ար­քե­պիս­կո­պոս ­Խա­չատր­յա­նի ցե­ղաս­պա­նութ­յան օր­վա կա­պակ­ցութ­յան հրա­պա­րա­կած հոդ­վա­ծին, ուր­տեղ, անդ­րա­դառ­նա­լով նի­կո­լա­կան բար­քե­րին, գրում է. «Մի՞­թե սա այլ բան է, քան պղծումն ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կի: ­Մի՞­թե սա մեկ­նարկն ու նա­խեր­գան­քը չէ մի նոր ցե­ղաս­պա­նութ­յան: ­Կաս­կած չու­նեմ, որ անց­յա­լից հրա­ժար­վե­լը, թշնա­մու բա­րեգ­թութ­յա­նը հանձն­վե­լը ինք­նին նոր ցե­ղաս­պա­նութ­յուն է:

Եվ դրա հա­մար՝

  • ով փոր­ձում է ջնջել կամ կաս­կա­ծի տակ առ­նել ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նութ­յան իս­կութ­յու­նը, նզով­յալ պի­տի լի­նի սերն­դե­սե­րունդ,
  • ով փոր­ձում է ջնջել պատ­մա­կան մեր հի­շո­ղութ­յու­նը, ա­նիծ­յալ պի­տի լի­նի նրա ու նրա ըն­տա­նի­քի ա­նունն ու հի­շա­տա­կը հա­վի­տե­նա­պես,
  • ով պայ­քա­րում է ե­կե­ղե­ցու դեմ, հա­վի­տե­նա­կան դա­տա­պար­տութ­յան ու ա­մո­թի խա­րա­նով պի­տի հիշ­վի պատ­մութ­յան մեջ,
  • ով խարխ­լում է հա­յոց ըն­տա­նի­քի հիմ­քե­րը, զրկված պի­տի մնա ըն­տա­նե­կան հար­կից ու ըն­տա­նե­կան ջեր­մութ­յու­նից,
  • ով հրա­ժար­վում է հայ­րե­նի հո­ղե­րից, ա­նիծ­յալ ու աս­տան­դա­կան պի­տի դառ­նա եղ­բայ­րաս­պան ­Կա­յե­նի նման։

 Ե­կե­ղե­ցին, ինչ­պես միշտ, դա­րե­րի ըն­թաց­քում կանգ­նեց մեր ժո­ղովր­դի ինք­նութ­յան պաշտ­պա­նութ­յան դիր­քե­րի վրա: Եվ այ­սօր հենց ե­կե­ղե­ցին կա­րող է դառ­նալ հա­յոց վե­րա­կանգ­ման եւ միաս­նութ­յան ձո­ղը, ո­րի շուրջ պետք է հա­վաք­վեն քա­ղա­քա­կան ու­ժե­րը, հա­սա­րա­կա­կան շեր­տե­րը, երկ­րի գի­տա­կան, կրթա­կան վեր­նա­խա­վը, հան­րա­յին լայն շրջա­նակ­նե­րը: Եվ այս ան­գամ, ինչ­պես բա­զում ան­գամ մեր պատ­մութ­յան ըն­թաց­քում ե­կե­ղե­ցին պետք է ցույց տա մեր ինք­նութ­յան եւ պե­տա­կա­նութ­յան պահ­պան­ման ի­րա­կան ճա­նա­պար­հը: Այդ ճա­նա­պար­հը մեզ ա­վե­տել են մեր կա­թո­ղի­կոս­նե­րը, մեծ գրող­նե­րը ու զո­րա­վար­նե­րը, մեր մեծ փի­լի­սո­փա­նե­րը ու ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կեր­տող­նե­րը: Այդ ճա­նա­պար­հը մեր դա­րա­վոր բա­րե­կամ, դաշ­նա­կից ու քա­ղա­քակր­թո­րեն մեզ ա­մե­նա­մոտ կանգ­նած երկ­րի` ­Ռու­սաս­տա­նի հետ է: Եվ այս հար­ցում երկմ­տե­լը կամ ոչ հստակ դիր­քո­րո­շում զբա­ղեց­նե­լը կա­րող է բե­րել նույն ծան­րա­գույն հե­տե­ւանք­նե­րի, ինչ­պի­սիք էին ընդ­դի­մութ­յան զգա­լի մա­սի «կեղծ հա­յա­մե­տութ­յան» սխալ­նե­րը ­Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցում, ո­րի արդ­յուն­քում ­Նի­կո­լը մնաց իշ­խա­նութ­յան գլուխ: Եվ նույն «կոմպ­լի­մեն­տար» սխա­լը կա­տա­րե­ցին ար­ցախ­ցի­նե­րը, ո­րի արդ­յուն­քում կոր­ծան­վեց Ար­ցա­խը: ­Հա­յաս­տա­նը կոր­ծա­նե­լու, պատ­մա­կա­նի վրա հեն­ված, ի­րա­կան ու հա­յե­ցի ­Հա­յաս­տա­նը վիր­տո­ւալ նի­կո­լա­կան թրքա­բա­րո Հ­այաս­տա­նով փո­խա­րի­նե­լու ի­րա­վուն­քը մենք չու­նենք:

­ՀԱՅԿ ­ԲԱ­ԲՈՒ­ԽԱՆ­ՅԱՆ

 






Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքինԱդրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top