Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է Համահայկական գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ափինյան, ինչպե՞ս անցավ Բելոռուսիայի գրողների միության հետ ունեցած միջոցառումը:

-Այն, ինչ տեղի ունեցավ Մինսկում, դժվար է բառերով նկարագրել։ Մի խոսքով կասեմ՝ իսկական հրաշք։ «Հայաստանը հոգու մեջ» («Армения в душе») պոեզիայի մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Բելոռուսի գրողների միությունը,  Համահայկական գրողների միությունը եւ Մինսկի հայ համայնքը։

Աշխատեցինք ամիսներ շարունակ՝ այդ ընթացքում ձեռք բերելով կարեւոր փորձ եւ դառնալով բարեկամներ։ Հատկապես ուզում եմ շեշտել բանաստեղծուհի Վալենտինա Դրոբիշեւսկայայի (Մինսկ) բացառիկ աջակցությունն ու նվիրումը։ Արդյունքների ամփոփումն ու գրական երաժշտական Երեկոն տեղի ունեցան ապրիլի 16-ին, որից հետո՝ ապրիլի 17-ին գիշերով վերադարձա Երեւան, սակայն մինչ այժմ իմ մեջ դեռ թարմ են այն բերկրանքն ու անմոռանալի հույզերը, որ մեզ պարգեւեցին մեր բելառուս բարեկամները։

Դա իսկական մշակութային տոն էր, հիացմունք եւ մեծ սեր հայ ժողովրդի հանդեպ, իրապես աննախադեպ մի երեւույթ, ինչը բարձրաձայնեցին միջոցառման բոլոր մասնակիցները եւ հանդիսատեսը։ Մեր կազմակերպած այդ հանդիսավոր ցերեկույթին իբրեւ պատվո հյուրեր ներկա էին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան  Ռազմիկ Խումարյանը եւ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Հնչեցին մրցանակի արժանացած բանաստեղծություններ, հայ համայնքի «Էրեբունի» պարի խումբը հիանալի ներկայացրեց հայ հոգին՝ արտահայտված արվեստի ուժով։

Աշխատել ենք խիտ գրաֆիկով, ես անձնապես չեմ ունեցել ազատ ոչ մի ժամ՝ սկսած այն պահից, երբ ապրիլի 15-ին առավոտյան ինձ դիմավորեցին Մինսկի օդանավակայանում, այնուհետեւ իմ հյուրընկալների՝ Վալենտինա Դրոբիշեւսկայայի եւ Ալեքսանդր Բոգդանովի ուղեկցությամբ  եղանք Բելոռուսի գրողների միությունում՝ հանդիպելու համար Մինսկի գրողների միության նախագահ Միխայիլ Պոզդնյակովի հետ։ Նրա աշխատասենյակում, որ բառացիորեն հեղեղված էր գրքերով, տեղի ունեցավ ջերմ եւ բարեկամական զրույց՝ մեր գրական կապերի հեռանկարների վերաբերյալ։

Այնուհետեւ մեզ ընդունեց Բելոռուսի գրողների միության նախագահ Ալեքսանդր Կառլյուկեւիչը՝ միության տարբեր պաշտոնյաների ներկայությամբ։ Տան տերերը մանրամասն պատմեցին միության աշխատանքների եւ ծրագրերի մասին, ինչը շատ կարեւոր էր մեր գրական կապերի եւ հեռանկարների առումով։

Նույն օրը երեկոյան բացառիկ հանդիպում էր սպասվում՝ Մինսկի «Տաղանդներ եւ երկրպագուներ» գրական ակումբը կազմակերպել էր հանդիպում Միխայիլ Պոզդնյակովի հետ։ Բարձր մակարդակով կազմակերպված այդ միջոցառման ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ, հնչեցին ասմունք եւ երգեր՝ նվիրված վաստակաշատ գրողին։ Շատ գնահատելի էր, որ գրական այդ ակումբում գիտեն մեծարել իրենց մեծանուն ժամանակակցին։ Գրողի ստեղծագործությանը ես ծանոթ էի դեռ Երեւանից, սակայն այդ միջոցառման ընթացքում բացվեցին շատ փակագծեր, երեւաց տաղանդավոր պոետը, խոսքի իսկական վարպետը, որ սիրում է իր հողը, իր գյուղն ու իր ժողովրդին։ Ինձ շատ հարազատ է Մ․Պոզդնյակովի պոեզիան, եւ իմ ելույթում ես դա հատուկ շեշտեցի՝ ես Բելառուսում գտա իմ պոետին․․․

Իմ ներկայությունը այդ երեկոյի ընթացքում առիթ դարձավ, որ հիացմունքի ջերմ խոսքեր հնչեն նաեւ Հայաստանի եւ հայ մշակույթի մասին։

-Այնտեղ Ձեզ  նաեւ տնակ նվիրեցին: Անակնկալ նվերն ինչպե՞ս ընդունեցիք:

-Լճափին գտնվող այդ տնակում, ասում են, ապրում է անտառի փերին, որին տեսնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Ես այդքան ժամանակ չունեի, բայց տեղի ունեցածը խոսում է մեր հոգիների մտերմության եւ երկու ժողովուրդների փոխադարձ ջերմ սիրո մասին։ Ի դեպ, բացառիկ շռայլ հոգիներ են մեր բելառուս գործընկերները՝ հանգստի ժամերս անցկացրի բանաստեղծուհի Ելենա Խորովեցի ամառանոցում, ինչի համար շատ տպավորված եմ, ապա եղա Բելոռուսում մեր ներկայացուցիչ Մելանյա Ծառուկյանի տանը, Արամ Կարապետյանի հանգստի գոտում։ Առհասարակ, բելոռուսական երկիրը իր հյուրընկալ դռներն էր բացել հայ գրողների առաջ, եւ ամեն ինչ պատրաստ էին տրամադրել մեզ, ինչպես միայն հարազատը կարող է անել։

Հայ եւ բելոռուս գրողների համագործակցության վերաբերյալ ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ծրագրերի մասին հանգամանալից խոսակցություն բացվեց արդեն Մինսկում՝ հրատարակելու ենք թարգմանական ժողովածուներ՝ նվիրված մեր երկու գրականությունների առաջնակարգ դեմքերին։ Սա շատ ոգեւորիչ ծրագիր է, քանի որ գրականության պատմությունը, իմ ըմբռնմամբ, նշանավոր դեմքերի եւ գլուխգործոցների պատմություն է նախեւառաջ։ Առաջիկայում արդեն կներկայացնենք մեր կատարած աշխատանքի պտուղները։

Ամենատպավորիչ պահերով կկիսվե՞ք մեզ հետ:

– Նախ մեծ տպավորություն գործեց մեզ հյուրընկալող երկիրը։ Բելառուսը մեծ տարածությունների երկիր է՝ լայնարձակ ճանապարհներով, խնամված դաշտերով, որ վկայում էր պետության հսկող ներկայության եւ հոգատար ձեռքի մասին։ Շրջել եմ շատ տեղերով՝ չխնամված մի հողակտոր անգամ չտեսա Բելառուսում։ Շատ տպավորիչ էր մայրաքաղաք Մինսկը, որ ինչպես բարեկամս՝ Արամ Կարապետյանը բացատրեց, թողնում է «փռված քաղաքի» տպավորություն։ Բարձրահարկեր քիչ կան, բնակելի տարածքները միմյանցից  անհրաժեշտ հեռավորության վրա են։ Ամեն ինչ արված է, որ քաղաքը տարածվի, ընդգրկի նոր չափումներ՝ մարդուն տալով ապրելու, գործելու, ազատ շնչելու հնարավորություն։ Այստեղ մարդիկ միմյանց նեղություն չեն տալիս, այստեղ փողը, հարստությունը մարդուն  գնահատելու չափանիշ չեն դարձրել։

Ամենատպավորիչը,իհարկե,գրական-երաժշտական երեկոն էր,մրցանակների հանձնման արարողությունը, որ հուզառատ պահեր շատ պարգեւեց բոլորիս։ Միջոցառման ավարտից հետո ոչ ոք չէր ուզում հեռանալ դահլիճից։ Ապրիլի 16-ին դիպլոմներ ստացան մրցույթի բելառուս մասնակիցները, հայ մրցանակակիրներն իրենց պարգեւները կստանան Երեւանում։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված