Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան

Ներքաղաքական
«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործված եւ այժմ էլ գործվող ամենասարսափելի իրականությունն է․ այն իր հետ բերում է մարդկային կյանքերի կորուստներ, հայրենազրկում, ցավ, տեղահանություն։ Այս ողջ ընթացքին մեզ համար անհերքելի ճշմարտություն է, որ այս ոճրագործությունը պետք է դատապարտվի, հատուցվի արդարորեն, որպեսզի այլեւս ոչ մեկի հանդեպ այն չծրագրավորվի եւ չիրագործվի։
 
Ցավոք սրտի, մեր գոյության իրավունքն այսօր եւս հարցականի տակ է դրված։ Դրա վառ ապացույցը վերջին տարիներին մեր ժողովրդի հանդեպ իր Հայրենիքում՝ Արցախում, ցեղասպան նույն ծրագրով իրականացված ոճիրն էր։ Մեր սիրելի քույրերն ու եղբայրները զրկվեցին իրենց Հայրենիքում ապրելու մարդկային տարրական իրավունքից, լքեցին իրենց հայրական օջախները, սրբատեղիները, իրենց կյանքով վաստակած Հայրենիքը։
 
Մենք երբեք չենք մոռացել և երբեք էլ չենք մոռանա, չենք դադարի հանդես գալ հայկական պահանջատիրությունից, ինչքան էլ փորձեն մեզ համար նոր «արժեքային» իրականություն ներդնել։ Ասածիս ապացույցը ազգիս Վեհափառ Հայրապետի՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․Գարեգին Երկրորդի եւ Հայ Եկեղեցու Բարձրագույն մարմինների կողմից սահմանված որոշումն էր, որով ցեղասպանության մեր նահատակները սրբադասվեցին՝ հանուն այն բանի, որ նահատակվեցին հայ և քրիստոնյա լինելու համար։ Այսօր էլ մենք պարտավոր ենք սուրբ նահատակների բարեխոսությունը խնդրելու, որպեսզի նրանք Տիրոջ առաջ բարեխոսեն մեր Հայրենիքի, մեր ազգի, մեր հայրենի Արցախի ու արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։
 
Մենք տակավին այսօր էլ, ժամանակակից աշխարհի առաջ, տեսանք մի ողջ ժողովրդի ջարդ, սպանդ, հանցագործություն՝ գործված ամենաիրական ոճրագործի մեթոդով։ Մեր ժողովրդի զավակները ստիպված լքեցին իրենց Հայրենիքը և այսօր էլ մայր Հայաստանում կանգնած են տարաբնույթ սարսափելի խնդիրների առջև, որոնց լուծումները, ցավոք, հեռու են տեսանելի ժամանակում իրականություն դառնալուց։
 
Մեր Հայրենիքի սահմաններն առ այսօր էլ ապահով չեն, հանգիստ չեն․ նույն թշնամին է, որ ուզում է մեզ հայրենազրկել, ունեզրկել, ավիրել ու ոչնչացնել մեր սրբությունները եւ որպես վերջնարդյունք մեզ ֆիզիկապես և հիմնովին բնաջնջել։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր թշնամին չի փոխվել, չի փոխվել նրա նպատակը, չի փոխվել նրա փափագը, չի փոխվել նրա ցեղասպան ծրագիրը։
 
Մենք այսօր, առավել եւս այսօր, կարիք ունենք համախմբվելու, սրբորեն պահպանելու մեզ մնացած այս փոքրիկ հողակտորը, ինչ էլ մեզ փորձեն ասել, ինչ էլ մեզ փորձեն համոզել, մենք պետք է հստակ սահմանենք, որ մեր նպատակը մեր արդար պահանջատիրության բավարարումը պետք է լինի, չպիտի լռի Արցախի ժողովրդի իրավունքների իրացման պահանջը, չպիտի մոռացվեն այն տղաները, որոնք Հայրենիքի զոհասեղանին ընծայեցին իրենց ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Մենք անպայմանորեն պիտի համախմբվենք մեր Մայր Եկեղեցու շուրջ՝ շենացնելու, հզորացնելու մեր Աստվածապարգև Հայրենիքը։ Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից՝ մեր պահանջատիրությունից, Հայրենի մեր Արցախից։
 
Այսօր ես աղոթում եմ մեր սուրբ նահատակներին, որպեսզի իրենց սրբազան հայացքի ներքո ամրանա մեր Հայրենիքը, ունենանք հնարավորություն մեր սխալները գիտակցելու, շտկելու, սրբագրելու․ սա է ճանապարհը մեր Հայրենիքը շենացնելու, սա է ճանապարհը հայրենի Արցախը վերադարձնելու», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԳԱԲՐԻԵԼ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:





Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top