«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը Արթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ) Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրը Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Պուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ Եթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան «ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ

Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները

Վերլուծություն

­Նի­կո­լի կող­մից հենց այն­պես թշնա­մուն հեր­թա­կան ան­գամ հող տա­լու այս վեր­ջին պատ­մութ­յու­նը, ի­հար­կե, ու­նի մի քա­նի շերտ: Նախ, ի­հար­կե, բուն փաստն է. Նի­կոլն ու նրա խուն­տան գրչի մեկ հար­վա­ծով հանձ­նում են տա­րածք­ներ, ո­րոնք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան պաշ­տո­նա­կան մասն են: Ա­մե­նա­պարզ փաս­տար­կը տա­վուշ­յան գյու­ղե­րից մե­կի բնակ­չի պնդումն է, որ հանձն­ման արդ­յուն­քում հա­րե­ւա­նի տու­նը, իր տան կե­սը մնում են ա­զե­րի­նե­րին, այն դեպ­քում, երբ տներն ու­նեն օ­րի­նա­կան հա­յաս­տան­յան գրան­ցում:

ՆՈՐ ՀՈՂԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԻՆՉ ԿԱ

­Մեկ այլ օ­րի­նակ. նա­խօ­րեին Կի­րան­ցի բնա­կիչ­նե­րից մե­կը մեզ վստա­հեց­րեց, որ իր տու­նը «մնում» է Ադր­բե­ջա­նում, սա­կայն ին­քը, որ գրանց­ված է այդ հաս­ցեում, մաս­նակ­ցել է մաս­նա­վո­րա­պես ԱԺ վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րին, եւ, ինչ­պես քա­ղա­քա­ցին գլու­խը կախ խոս­տո­վա­նեց, ձայն է տվել ՔՊ-ին: Այ­սինքն, «ադր­բե­ջա­նա­կան» հաս­ցեով քա­ղա­քա­ցին ձայն է տվել Նի­կո­լի՞ն: Լավ, թե­կու­զեւ «Հա­յաս­տան դա­շին­քին», բան չի փոխ­վում. որ­պես կոնկ­րետ հաս­ցե­նե­րում գրանց­ված ան­ձինք, մար­դիկ մաս­նակ­ցել են հա­մա­պե­տա­կան եւ այլ ընտ­րութ­յուն­նե­րի, եւ ե­թե հի­մա պարզ­վում է, որ այդ «ադր­բե­ջա­նա­կան» հաս­ցե­նե­րը նե­րառ­վել են հա­յաս­տան­յան ցու­ցակ­նե­րում, ա­պա «լավ» բան չի ստաց­վում:

­Բայց այդ­պես չէ, ի­րա­կա­նում դրանք Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան գրան­ցու­մով հաս­ցե­ներ են, հան­րա­գու­մա­րում՝ Հա­յաս­տա­նի պաշ­տո­նական տա­րածք, եւ ինչ-որ չի­նով­նիկ­ներ հանկարծ հայ­տա­րա­րում են, թե` չէ, պետք է տանք Ադր­բե­ջա­նին: Այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան թե­կուզ մեկ սան­տի­մետր տա­րածք ինչ-որ մե­կին տա­լու, այն է՝ երկ­րի սահ­ման­նե­րը փո­խե­լու ի­րա­վա­սութ­յուն տրված է միայն հան­րաք­վեին: Այն է՝ ցան­կա­ցած պաշ­տոն­յա­յի նման ո­րո­շու­մը ե­թե ոչ ներ­կա, ա­պա ա­պա­գա ի­րա­վա­կան հա­մա­կար­գի քննութ­յան օբ­յեկտ է՝ շատ լուրջ մե­ղադ­րանք­նե­րով հան­դերձ:

­Կա­րե­լի է նաեւ այս­պես. ան­ցած տա­րի­նե­րին ՀՀ ԿԸՀ-ն քա­նիցս սահ­մա­նել է հա­յաս­տան­յան ընտ­րա­տա­րած­քի սահ­ման­նե­րը, ո­րո­շ դեպ­քե­րում հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մա­նը կցե­լով նաեւ քար­տեզ­նե­րը: Օ­րի­նակ, 2012թ. հուն­վա­րի 12-ի նման ո­րոշ­ման հետ մեկ­տեղ կա­յին պաշ­տո­նա­կան քար­տեզ­նե­րը (­Տե´ս քար­տե­զը), որ­տեղ ներ­կա­յաց­ված է նաեւ Տա­վու­շի մար­զի սահ­մա­նա­յին գո­տին, եւ ըստ դրա՝ մաս­նա­վո­րա­պես Կի­րան­ցը, Ոս­կե­պա­րը, Բա­ղա­նի­սը, թի­կուն­քա­յին բնա­կա­վայ­րեր են: Սա պաշ­տո­նա­կան քար­տեզ է՝ հիմն­ված հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յան վրա: Ե­թե ո­րե­ւէ մե­կը կա­րող է հիմ­նա­վո­րել, որ դրա­նից հե­տո ե­ղել է փո­փո­խութ­յուն, եւ նշված բնա­կա­վայ­րե­րը դար­ձել են սահ­ման ու մա­սամբ էլ՝ Ադր­բե­ջա­նի մաս, այլ հարց է: Իսկ ե­թե ոչ, ա­պա ներ­կա ի­րա­վի­ճա­կը մեկ բան է ցույց տա­լիս. Նի­կո­լը, ով վար­չա­պե­տի ա­թո­ռին է նստած հենց այս քար­տեզ­նե­րի հի­ման վրա ի­րա­կա­նաց­ված ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում, հի­մա կա´մ պետք է ըն­դու­նի, որ այդկերպ «ներ­խու­ժել է Ադր­բե­ջան» կա´մ, որ Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­նե­րը սե­փա­կան քե­ֆով տվել է թշնա­մուն: Իսկ երբ հի­մա փոր­ձում է ա­րա­ծի հա­մար հիմք սար­քել Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագի­րը, ա­պա նաեւ պետք է պա­տաս­խա­նի հար­ցին, թե ին­չո՞ւ այդ մա­սին չէր հի­շում, օ­րի­նակ, 2021թ. ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ, երբ նույն Կի­րան­ցում քվեար­կութ­յան մաս­նա­կից­նե­րի առ­յու­ծի բա­ժի­նը ձայն տվե­ց ՔՊ-ին:

Ու թեեւ Կի­րանց` մեր այ­ցի ժա­մա­նակ բնա­կիչ­նե­րից շա­տե­րը պնդում էին, թե մենք նրան ձայն չենք տվել, սա­կայն այդ ա­մե­նը ի­րա­վի­ճա­կը չի փո­խում: Ու­նենք փաստ՝ հայ­կա­կան դիր­քե­րը սկսում են տե­ղա­կայ­վել մեր բնա­կա­վայ­րե­րի հա­րե­ւա­նութ­յամբ՝ դեռ այս պա­հին Վ­րաս­տան տա­նող ճա­նա­պար­հից այն կողմ, եւ առն­վազն ան­հաս­կա­նա­լի է, թե ճա­նա­պարհ փա­կելն ինչկերպ դա կկանգ­նեց­նի: Նաեւ ել­նե­լով մեր մյուս դի­տար­կու­մից, որ թեեւ Կի­րան­ցի հատ­վա­ծը փակ լի­նե­լուն, այն­տեղ այդ­պես էլ չտե­սանք մյուս սահ­մա­նա­մերձ հատ­ված­նե­րի բնակ­չութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը (ոչ սահ­մա­նա­մերձ հատ­ված­նե­րի բնա­կիչ­նե­րին մա­սին չենք էլ խո­սում), թեեւ հեր­թը նրանց է հաս­նե­լու: Ա­սենք, Կի­րան­ցից մեկ-եր­կու գյուղ այս ու այն կողմ նույն­պես չէր ե­րե­ւում այն խո­րը մտա­հո­գութ­յու­նը, թե այս ի՞նչ է կա­տար­վում, ճա­նա­պար­հի ո­րոշ հատ­ված­ներ կանց­նե՞ն ա­զե­րի­նե­րին, դա եւս այս պա­հին դեռ հար­ցա­կա­նի տակ է. մին­չեւ հստակ սահ­մա­նա­զա­տում չլի­նի, տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սցե­նար չի կա­րող գոր­ծել: Բագ­րատ սրբա­զանն էլ մեզ հետ փոր­քիրկ զրույ­ցում տե­ղի ու­նե­ցո­ղը հա­մա­րեց պայ­քար ստի եւ ճշմար­տութ­յան մի­ջեւ: Բայց այս դեպ­քում եւ նկա­րագր­ված ի­րա­վի­ճա­կում (իսկ Կի­րան­ցը, ե­թե ոչ այ­սօր, վա­ղը-մյուս օ­րը «ե­նի­չե­րաց­ված բե­րե­տա­վոր­նե­րը» կբա­ցեն) կոնկ­րետ ինչ­պե՞ս կա­րող է հայ ժո­ղո­վուր­դը պայ­քա­րել ստի եւ կեղ­ծի­քի դեմ. հենց դա է, որ բաց է մնում:

ԻՆՉԻ՞Ց Է ՈԳԵՎՈՐՎԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

Ա­ռա­վել եւս, որ կա այս պատ­մութ­յան մյուս կող­մը եւս: Վա­շինգ­տո­նը ող­ջու­նում է 1991 թվա­կա­նի Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի շուրջ Եր­եւա­նի եւ Բաք­վի հա­մա­ձայ­նութ­յան մա­սին հայ­տա­րա­րութ­յու­նը` որ­պես եր­կու երկր­նե­րի միջեւ սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման հիմք։ Այս մա­սին X-ի իր միկ­րոբ­լո­գում գրել է ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նը։ «Սա կար­եւոր քայլ է կա­յուն եւ­ ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի կնքման ուղ­ղութ­յամբ», - հա­վե­լել է նա։ Եվ սա նի­կոլ­յան այս հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յու­նը ող­ջու­նող ա­մե­նե­ւին էլ միակ ա­րեւմտ­յան հայ­տա­րա­րութ­յու­նը չէ: Ա­վե­լին, այս մա­սին խո­սե­ցին նաեւ G7-ի մա­կար­դա­կով, Շառլ Մի­շելն ի­րեն եր­ջան­կութ­յան գա­գաթ­նա­կե­տին էր զգում, եւ Նի­կոլն էլ չհա­պա­ղեց, որ­պես իր «մե­ծա­գույն ձեռք­բեր­ման հիմ­նա­վո­րում», այդ ող­ջույն­նե­րը եւս մատ­նան­շել:

­Բայց կա այս «մե­դա­լի հա­կա­ռակ կող­մը», չնա­յած ա­վե­լի ճիշտ՝ «ի­րա­կան կող­մը»: Ո­րե­ւէ մե­կի հա­մար սրա­նից հե­տո կաս­կած կա՞, թե ի­րա­կա­նում ով է կանգ­նած Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագիր կոչ­ված հո­րին­ված­քի վրա նախ Ար­ցա­խը, ա­պա նաեւ Հա­յաս­տա­նի հո­ղե­րը հանձ­նե­լու այս ծրագ­րի տակ: Կաս­կած կա՞, թե մե­ղադ­րանք­նե­րը ռուս­նե­րին ուղ­ղոր­դե­լով, ի­րա­կա­նում ում հրա­մա­նով են գոր­ծում Նի­կոլն ու մյուս նի­կո­լիկ­նե­րը: Ա­ռա­վել եւս, որ Նի­կոլն այս ֆո­նին շտա­պեց հայ­տա­րա­րել, թե սահ­մա­նա­պահ­ներն են սահ­մա­նը հսկե­լու, էլ ռուս­նե­րը մնում են, որ ի՞նչ ա­նեն:

Ու հան­կարծ Ա­լիե­ւը, ով, չմո­ռա­նանք, դա­տե­լով հենց Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, ո­րե­ւէ ռեալ խոս­տում այդ­պես էլ նրան չի տվել, ե­րեկ մեկ­նեց Մոսկ­վա՝ Պու­տի­նի հետ հան­դիպ­ման: Այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան լի­նե­լու է այդ հան­դիպ­ման ա­ռանց­քնե­րից մե­կը, ի սկզբա­նե էլ պարզ էր, թեեւ նախ սպա­սենք քննար­կում­նե­րի մա­սին քիչ թե շատ հան­գա­մա­նա­լից տվյալ­նե­րի: Չ­նա­յած, բուն այս հան­դիպ­ման փաստն ար­դեն իսկ ո­րո­շա­կի բա­ներ ակ­նա­րկում է: Նախ, Ա­լիե­ւը, ըստ ա­մե­նայ­նի, մա­յի­սին եւս կլի­նի Մոսկ­վա­յում՝ Պու­տի­նի երդմ­նա­կա­լութ­յան հետ կապ­ված, եւ կա­րե­լի էր նաեւ այդ ժա­մա­նակ խո­սել: Բայց Պու­տի­նի գրա­ֆիկն այդ օ­րե­րին հա­գեց­ված կլի­նի, եւ ե­թե հան­դի­պու­մը ա­վե­լի վաղ է տե­ղա­փոխ­վել, ա­պա նշա­նա­կում է, որ շատ բան կա խո­սե­լու, եւ ժա­մա­նա­կա­յին խնդիր­նե­րը չպետք է խան­գա­րեն: Ա­ռա­վել եւս, որ բա­ցի հա­յաս­տան­յան հար­ցե­րից, օ­րա­կար­գում կլի­նի ի­րա­նական ուղ­ղութ­յու­նը՝ Իս­րա­յե­լի հետ Ա­լիե­ւի կա­պե­րով հան­դերձ եւ այլն:

­Կամ, մի­գու­ցե Պու­տին-Ա­լիեւ հրա­տա­պութ­յունն այլ բա­նի հե՞տ է կապ­ված: Այս­պես, ըստ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կովի, Պու­տի­նի եւ Փա­շին­յա­նի անձ­նա­կան շփու­մը կա­րող է տե­ղի ու­նե­նալ «կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում: «Մենք ակն­կա­լում ենք, որ կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում նա­խա­գահ Պու­տինն ու վար­չա­պետ Փա­շին­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նան ան­ձամբ քննար­կել այս (ռազ­մա­բա­զա­յի- Հեղ.) եւ, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում, այլ հրա­տապ հար­ցեր»,- ա­սել է Պես­կո­վը՝ մեկ­նա­բա­նե­լով ռու­սաս­տան­յան սահ­մա­նա­պահ կե­տե­րի դուրս­բեր­ման մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Ն­ման է, որ Մոսկ­վա­յում սպա­սե­լիք­ներ կան, որ մա­յի­սին սպաս­վող Նի­կո­լի այ­ցը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տե­ղի կու­նե­նա: Ե­թե ան­գամ տե­ղի չու­նե­նա, ա­պա դա եւս կըն­կալ­վի, որ­պես հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հստա­կե­ցում: Ըստ այդմ, կա­րե­լի է նաեւ են­թադ­րել, որ մինչ Նի­կո­լի հետ հան­դի­պե­լը (կամ չհան­դի­պե­լը), Պու­տի­նը նախ անհ­րա­ժեշտ է հա­մա­րել ինչ-ինչ հար­ցե­րի շուրջ նախ պայ­մա­նա­վոր­վել կամ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը թար­մաց­նել Ա­լիե­ւի հետ:

­Բայց, ե­թե Ա­րեւ­մուտքն այդ­քան ո­գե­ւոր­վել էր Տա­վու­շի հետ կապ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից, ա­պա կա­րե­լի է նաեւ են­թադ­րել, որ Ա­լիե­ւը վեր­ջա­պես սկսել է խա­ղալ ա­րեւմտ­յան դաշ­տում կամ դրան հա­մա­հունչ: Բայց դա հա­զիվ թե են­թադ­րեր նրա նման ա­րագ այ­ցը Մոսկ­վա: Կամ կա­րե­լի է այս­պես. ե­թե տա­վուշ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ֆո­նին Ա­լիեւն ա­րա­գո­րեն գնում է Մոսկ­վա, ա­պա դա նման է ակ­նար­կի, որ նա կա´մ­ ա­րեւմտ­յան տես­լա­կա­նով չէ, որ այդ քայ­լին գնա­ցել է, կա´մ փոր­ձում է Պու­տի­նին հա­մո­զել, թե «մի փոքր» օգտ­վել է Նի­կո­լի վրա ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յան հաշ­վից, մի փոքր էլ, ա­սենք, Նի­կո­լի մա­սին Ա­րա­յի­կի աղ­մուկ հա­նած եւ այդ­պես էլ չներ­կա­յաց­ված հար­ցազ­րույ­ցից, բայց դա գլո­բալ ա­ռու­մով բան չի նշա­նա­կում: Ե­թե այդ­պես է, ա­պա կա­րե­լի է են­թադ­րել, որ չնա­յած Ա­րեւ­մուտ­քի նման ո­գե­ւո­րութ­յա­նը, ա­մե­նե­ւին էլ ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յան հաշ­վին չէ, որ տե­ղի է ու­նե­ցել տա­վուշ­յան գոր­ծար­քը: Բայց այդ դեպ­քում ո՞ւմ միջ­նոր­դութ­յունն է այս դեպ­քում գոր­ծել, եւ Ա­լիե­ւի մոս­կով­յան այ­ցը նաեւ այդ հար­ցի պա­տաս­խա­նը չէ՞:

­Մի խոս­քով, հար­ցա­կան­նե­րը դեռ շատ են, եւ ա­վե­լի նման է, որ ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ի­րա­կան տրա­մա­բա­նութ­յու­նը հաս­կա­նա­լի կդառ­նա մա­յի­սին ակն­կալ­վող Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցի արդ­յուն­քում, ան­գամ ե­թե այդ այ­ցը չկա­յա­նա:

 






«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. Գրիգորյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top