Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է

Հասարակություն

Ապրիլի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ երիտասարդ տղամարդն ինքնասպան է եղել՝ նետվելով «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ..

MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել ինքնասպան եղած երիտասարդի մասին…

Նա Արցախից էր, անունը՝ Ավետ, 28 տարեկան, կիթառահար էր։ Հայաստանում ապրում էր մոր և մորաքրոջ հետ, իսկ այդ օրը մետրո մտել էր ընկերոջ հետ։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց,

որ մետրոպոլիտենի աշխատակիցներ տեղում եղել են, սակայն ամեն ինչ վայրկյանների ընթացքում է կատարվել, կանխել հնարավոր չի եղել․․․

«Շատ արագ է ստացվել․ ինքը նստած գնացքի սպասելիս է եղել, երբ գնացքի ձայնը լսել է, տեսել է, որ գալիս է նետվել ու իրեն գցել է գնացքի տակ։ Տեղում աշխատակիցներ եղել են, բայց ժամանակ չի եղել»,- մանրամասնեց խոսնակը։

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ