Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Կառավարվող վարձկանների մի ոհմակ հարձակվել է Բագրատ Սրբազանի վրա՝ փորձելով նրան պիտակավորել. Լիլիթ Գալստյան

Թեմա
«Շատ տեսանելի շրջանակներից կառավարվող վարձկանների մի ոհմակ հարձակվել է Բագրատ Սրբազանի վրա՝ փորձելով նրան պիտակավորել։ Երեսուն արծաթով սնվողներիդ պատկերը, էությունն ու հանձնառությունը ավելի քան հստակ է ու ակնհայտ։ Դուք մեթոդաբար իրականացնում եք մեր ինքնությունը, մեր տեսակը, պետականությունը, մեր արժանապատվությունն ու ապագան քայքայելու ձեր հանձնառությունը։
 
Մեր այսօրվա քաոսի, աղետի ու ողբերգության հիմքում ձեր դավաճանական վարքն է, վարձկանի ստորաքարշ էությունը, պետական վարք դարձած սուտն ու երեսպաշտությունը։ Գիտեմ՝ ՉԳՈ, ազգադավ պետության խորապատկերում Սրբազանը ցուցիչ է, ձեր սնանկությունը մերկացնող լուսավոր ցուցիչ․․․
Բագրատ Սրբազանինը ու նրա շուրջը հավաքված ՀԱՅ մարդունը՝ սեփական հողն է, արժանապատվությունը, թշնամու դեմ չծնկելը, սերը, ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, մեր անղեկ ու խորտակվող ընթացքը կասեցնելը։ Դուք սա չեք հասկանա՝ ձեր արժեքների աղբյուրն ու ձեր կենսական տարածքը չարն է։
 
Չարը հավերժ չէ: Ծագելու է արևը, ոտքի է ելնելու մեր արժանապատիվ տեսակը։ Երեկ Հարության Կարմիր կիրակին էր՝ մարտական ոգու, արդար պայքարի, արժանապատվության ու չմեռնող լույսի կիրակին», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ