Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր

«ԵԿՄ-ն` երկիր պահելու փոխարեն, ժամանակին ծառայությունից թռած դավաճանների պահանջով նպաստում են երկիրը ծախելուն»

Հասարակություն

Ըստ շրջանառվող լուրերի, երեկ Երկրապահների մասնակցությամբ Տավուշում տեղի ունեցած միջադեպը պատահականություն չէր։ Ըստ այդմ, ԵԿՄ-ի Տավուշի կառույցը ԵԿՄ հանրապետական ղեկավարության եւ ՔՊ-ականե տեղական իշխանությունների միջոցով ստացել է Նիկոլի հանձնարարությունը` ճնշելու հողերը հանձնելու դեմ ըմբոստացողներին, որի շրջանակներում էլ տեղի ունեցավ երեկվա միջադեպը։

Սակայն տավուշյան աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ Երկրապահին ժողովրդի դեմ հանելու այդ գործընթացը սվիններով է ընդունվել ինչպես տավուշյան ազատամարտիկների եւ նախկին զինվորականների կողմից, այնպես էլ` բուն ԵԿՄ-ի ստորին շարքերի: Մարդիկ պարզապես «չեն հասկանում», թե ինչու պետք է հիմա ոչ միայն հանձնեն հողերը, որի համար ժամանակին արյուն-քիտինք են թափել, դեռ մի բան էլ ճնշել դրա դեմ պայքարողներին: «Սրանով մեկնք կանեն նույնը, ինչ արել եւ անում են ազերիները»,- ասաց ԵԿՄ-ականներից մեկը: Եվ պատահական չէր, որ «Վիլիսով» ժեղեվրդի վրա գրոհելու երեկվա «օպերացիան» փառահեղ կորպով ձախողվեց, ու հիմա դրա կազմակերպիչ «ենիչերները» պետք է շեֆությանը հաշվետվություն տան:

Ամեն դեպքում, իրողությունը տխուր է: «ԵԿՄ-ն, թեկուզեւ դրա մի մասը, որն անվան մեջ կրում է երկիր պահելու, պաշտպանելու գաղափարը, հիմա ժամանակին ծառայությունից թռած դավաճանների պահանջով նպաստում են երկիրը ծախելուն»,- ասաց տավուշյան ԵԿՄ-ի աղբյուրը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ