Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

Լավ կլիներ` Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս կառուցեն.ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

 -Պարոն Թումանյան, ի՞նչ կարծիք ունեք կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք տեղափոխելու գաղափարի վերաբերյալ:

-Այստեղ հարցը միայն կոնսերվատորիան չէ ... Հարց են բարձրացնում` ասում են, որ մեզ մոտ կթությունը կաղում է, ինստիտուտները որակազրվել են, բայց այդ ամենի խնդիրը շատ ավելի խորն է: Շինության տեղը փոխելով` ուսման որակը չի բարձրանա: Սա ինձ համար անհասկանալի է: Նման քաղաքներ ստեղծվում են, երբ ստիպված ես լինում մասնաճյուղ բացել կամ ունես իմիգրացիայի խնդիր, կամ եթե թագավորական երկրներ են, որտեղ կա Լորդերի պալատ, նրանք ուզում են իրենց երեխաները առանձին սովորեն: Ընդհանրապես քաղաքներում է ձեւավորվում քաղաքակրթությունը եւ դրա վրա մեծ բազա է ձեւավորվում:

- Ըստ Ձեզ` մեզ մոտ դա ինչպե՞ս է:

-Մեզ մոտ կա երեւանյան քաղաքակրթություն, երբ ասում են` սա երեւանցի է: Եվ եթե նկատել եք, կա նաեւ այդ հարաբերությունը հայերի միջեւ, երբ ասում են` սա պոլսահայ է, սասունցի է, քյավառցի է: Այսինքն` որեւէ շրջանի ներկայացուցիչ լինելը հատուկ առանձին քաղաքակրթական ինչ -որ շորշոփ, մտածելակերպ ունի: Եթե որեւէ մեկն ընթերցել է Կոստան Զարյանի  «Նավատոմար»-ը, այնտեղ կան մշակութային այդ մտորումները, թե ինչպես է նա վերլուծել ամբողջ քաղաքակրթությունը` իտլական, հունահռոմեական նախաքրիստոնեական, եգիպտական: Համեմատելով ամեն ինչ եւ հայկական ամբողջ մշակութային ճանապարհը` նա եկավ մի շատ գեղեցիկ հանգամանքի, ասելով. «Հայերին որեւէ մոդել պետք չի: Հայերը իրենք կարող են ստեղծել իրենց քաղաքակրթությունը»: Ես, իհարկե, շատ համամիտ եմ Կոստան Զարյանի ասած խոսքերի հետ: Վերցնել ինչ-որ ձեւեր, մոդելներ, որը կարող է ավելի էֆեկտիվ լինի մեր զարգացման համար, դա կեղծիք է:

-Այսօր մեր երկրում կրթված եւ տաղանդավոր մարդն ունի՞ պահանջարկ, եւ որքանո՞վ է նա գնահատված:

-Եթե ուզում ես, որպեսզի քո երկրում ծաղկի ուսումը, ապա կիրթ մարդը, կրթված մարդը պետք է մեծարված եւ գնահատված լինի: Ես չեմ տեսնում, որ մեր հասարակությունը կամ երիտասարդությունը տեսնի գնահատված  որեւէ կրթված մարդու: Էլ չեմ ասում, որ դասախոսները ստանում են ծիծաղելի աշխատավարձ: Մեզ մոտ հարուստները կամ օլիգարխները (թող չնեղանան) լիարժեք կրթություն չունեն չնայած նրան, որ ունեն բիզնեսմենի տաղանդ: Բոլորովին այլ խնդիր է ունենալ բիզնեսմենի տաղանդ եւ չլինել կրթված: Գիտեք, ռուսական մի ասացվածք կա. «Ցույց տվեք ձեր օլիգարխին, կասենք ինչպիսին է ձեր երկիրը»: Բայց չէ որ դա էլ է ցուցանիշ: Եթե կարելի է առանց կրթվելու դառնալ բիզնեսմեն, էլ ինչու եմ ես կրթվում, եթե կարելի է առանց կրթության ռեստորաններում երգելով, հարստանալ, էլ ինչու գնալ Թատերական ինստիտուտ կամ կոնսերվատորիա ընդունվել: Տանջվել, դառնալ փայլուն դաշնակահար կամ ջութակահար եւ կոպեկներ ստանալ` նվագախմբում նվագելով: Այսօր մեր երկրում Օպերային թատրոնում բարդ դերերը երգելով` չեն ստանում անգամ ռեստորանի մեկ երեկոյի գումարի չափով ամբողջ մեկ ամսվա ընթացքում: Այստեղից է ծնվում ամբողջ պահանջարկը մեր կրթական կարեւորության: Թող չխաբեն, որ բուհեր որեւէ տեղ տանելով, նրանք ավելի կշահագրգռեն որեւէ մեկին: Պետք է մեծարել ուսումը, կրթված մարդուն, որպեսզի դեպի այդ կողմ ձգտի հասարակությունը: Եվ նա իր վրա կաշխատի: Որովհետեւ ժողովուրդը երեխայի պես է, գնում է դեպի փայլփլունը եւ ուզոււմ է դրան նմանվել: Մենք դեռ այդ օրինակները չունենք, թե ում կարելի է նմանվել: Իսկ արժեքը չափում են աշխատավարձով: Սա է հիմնական մեր խնդիրներից մեկը:

-Ուզում են բարելավել բուհական համակարգը: Ինստիտուտների որակը բարելավելը մի՞թե լավ գաղափար չէ:

- Շատ կարեւոր է դա: Ինստիտուտը` դասախոսը եւ ուսանողն է: Դա շենքը չի: Իհարկե, մեզ պետք են լավագույն կադրեր: Բայց արդյո՞ք Ակադեմիական քաղաքում սովորելուց հետո` նրանց կապահովեն աշխատանքով: Օրինակ` գնում եմ սովորելու եւ դառնում ֆիզիկ կամ մաթեմատիկոս, ես դրանից հետո աշխատանքով ապահովված կլինե՞մ: Սովետական Միության ժամանակ Հայաստանն ուներ շատ արտադրություններ: Մենք ե´ւ տեխնոլոգների, ե´ւ ֆիզիկոսների, ե´ւ շինարարների կարիք ունեինք: Այսօր մենք ունենք շատ քիչ առեւտրականների կամ գյուղատնտեսների կարիք: Մինչեւ Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին մտածելը` պետք է մտածենք պահանջարկի մասին: Մենք պետք է ստեղծենք այդ պահանջարկը, հետո տեսնենք, թե ինչպիսի գիտելիքների կարիք ունենք, որպեսզի Հայաստանը զարգանա: Դա նույնպես գալիս է այն փաստից, որ ես միշտ ասում եմ` մենք որոշե՞լ ենք, թե ինչ տեսլականով է զարգանալու մեր երկիրը: Դրա հետ կապված է նաեւ կրթական ամբողջ համակարգը: Ես կստանայի այս հարցերի պատասխանը, եթե որեւէ մեկը ինձ ներկայացներ իր տեսլականը` ինչպիսին է  պատկերացնում Հայաստանը: Ոչ թե մեծ- մեծ խոսենք, ասենք` գիտեք, մեր սահմանները պաշտպանված կլինեն, մենք ամենահզոր եւ լավ երկիրը կլինենք: Ես իմ կյանքում տեսել եմ ե´ւ լավը, ե´ւ վատը: Շատ լավ գիտեմ` ինչ պետք է անել, ինչպես պետք է զարգացնել: Բայց այն, ինչ- որ հիմա ես տեսնում եմ, ինձ չի համոզում: Եվ դրա համար թույլ տվեք չհավատալ, որ դա կարող է լավ հետեւանքներ թողնել, որովհետեւ դա ճակատագրական հարց է, եւ բոլորս էլ պատասխան ենք տալու պատմության առջեւ: Ամենակատարյալ տեսակն այն կլինի, եթե մենք ունենանք  ինչ- որ բյուջե, որի հաշվին բոլոր բուհերից հավաքենք լավագույն ուսանողներին եւ ուղարկենք արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու` պայմանով, որ հետո հետ վերադառնան եւ հայրենիքում օգտագործեն իրենց գիտելիքները:  Ես միանգամայն վստահ եմ, որ այն գիտելիքը  որը երեխան կստանա  Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Անգլիայում, երբեք չի կարող ստանալ Ակադեմիական քաղաքում:  Միգուցե լավ կլիներ Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս քաղաք կառուցեն, որտեղ եվրոպական բարձր որակի ե´ւ համերգային, ե´ւ ուսումնական, ե´ւ ժամանցային գաղափարներ կիրականացնեին: 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված