ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել

Մշակութային

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից», - այսպես է վերնագրված բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ լուսահոգի ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ նոր գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 19-ին «Թեքեյան» կենտրոնի դահլիճում: Գիրքը նվիրված է Ակադեմիական ռուսական հեռուստաընկերության առաջին նախագահ (1994-2008 թթ.), ռուսաստանյան հեռուստատեսության հայտնի հեռուստալրագրող եւ հաղորդավար Վլադիմիր Պոզներին: Գրքում տեղ են գտել Վլադիմիր Պոզների՝ 2019 թվականի մայիսին Երեւանում ունեցած հանդիպումների ժամանակ արտահայտած մտքերը, ինչպես նաեւ լրատվամիջոցների հրապարակումները: Նշենք, որ գրքի շնորհանդեսին ցուցադրվեց ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սովետական ռոք հիմնադիրներից Ստաս Նամինի, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ անցկացրած Վլադիմիր Պոզների  հարցազրույցները: Ներկաներին ողջունեց միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը:  Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկան Սերգո Երիցյանի ընկերները, գործընկերները: Շնորհանդեսի ընթացքում հատուկ շնորհակալության արժանացավ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ մինչեւ կյանքի վերջին օրը Սերգո Երիցյանի եւ նրա ընտանիքի կողքին լինելու համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ