Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան

Թեմա

Անդրադառնալով Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող 44-օրյա պատերազմի մասնակից, քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին` արդարադատության գեներալ-մայոր ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ասաց, որ իրավապահների առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը: Մինչդեռ ՆԳՆ կողմից հայտարարվում է, թե` նախաձեռնվել է ներքին ծառայողական քննություն, կամ հարուցվել է կարգապահական վարույթ, որն արդյունավետ լինել չի կարող:

— Այդ ոստիկաններն անմիջապես պետք է հարցաքննվեին, նրանց հեռախոսները պետք է առգրավվեին, եւ պետք է պարզվեր, թե այդ ընթացքում նրանք ում են զանգել: Որպես իրեղեն ապացույց` ոստիկանության մեքենան պետք է զննվեր, որովհետեւ տեղյակ ենք, որ այդ երեքը եղել են դիմակով, բայց արդյոք եղել են ձեռնոցներով: Հետեւաբար, կարող էին մատնահետքեր լինել մեքենայի վրա։ Այսինքն` անհապաղ, տաք հետքերով որեւէ գործողություն չի կատարվել: Ուստի` ակնկալել, որ բացահայտվելու են այդ ստահակները, որոնք խոշտանգել են Սամվել Վարդանյանին, միամտություն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ