Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս, սամբոյի Հայաստանի հավաքականը 14 մեդալով ավարտեց պայքարը Երևանում կայացած սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հայաստանի հավաքականը նվաճեց 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ։ Փախստականների հավաքականի դրոշի ներքո հանդես եկած արցախցի սամբիստները նվաճեցին մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Ափսոս, այս անգամ ևս ոսկե մեդալ չհաջողվեց նվաճել մեր մարզիկներին։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Երևանում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել բրոնզե մեդալ նվաճած սամբոյի Հայաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Հանդես եմ եկել 79 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո, կիսաեզրափակչում պայքարում էի ազգությամբ ուկրաինացի բավականին փորձառու հակառակորդի դեմ։ Ափսոս, պարտվեցի նրան կանոններին լավ չտիրապետելու պատճառով։ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի։Նշեմ, որ այս անգամ այդքան էլ լավ մարզավիճակում չէի գտնվում, քանի որ ունեի ոտքի և ձեռքի վնասվածք։ Հուսով եմ, որ Եվրոպայի առաջնության ժամանակ ամեն ինչ լավ կստացվի։ Շատ ուրախալի է, որ Սամբոյի Աշխարհի գավաթը անցկացվեց մեր երկրում, և այն դառնալու է մշտական, ամենամյա, միշտ Հայաստանում է կայանալու, ինչը շատ գովելի փաստ է։ Ես հանդես եմ գալիս մարտական սամբոյում։

- Շնորհակալություն, Սարգիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

-Ես էլ շատ զգացված եմ, մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ