Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին

Ներքաղաքական

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում հավաքագրած ներկայացրել է բոլոր այն քաղաքական ուժերի, կազմակերպությունների սատարող հայտարարությունները, որոնցով նրանք աջակցում են Սամվել Վարդանյանին և դատապարտում վերջինիս հետ կապված միջադեպի նկատմամբ իշխանության ցուցաբերած ակնհայտ բռնաճնշումները:

«Առաջարկում եմ մենք մեր համար գրանցենք, թե որ կազմակերպություններն են արձագանքել Սամվել Վարդանյանի վրա ոստիկանների հանցակցությամբ հարձակման դեպքին, իսկ որ կազմակերպությունները՝ ոչ, ընդ որում հետաքրքիր կլինի նաև, այսպես ասած, «սորոսական թևի» իրավապաշտպանների արձագանքները։  Այս պահի դրությամբ իրական իրավապաշտպաններից այս արձագանքներն եմ տեսել.  

•    Արմանը Թաթոյան  

•    Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ)  

•    Հայաստանի Հելսինկյան կոմիտե  Քաղաքական ուժերից.  

•    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ  

•    ՀՀԿ  

•    ԱԺԲ  

•    Վարդան Ղուկասյան  

•    ՀԱԿ  

•    «Մայր Հայաստան» շարժում  

Հասարակական խմբեր, շարժումներ.  

•    Հայաքվե  

•    «Զանգ» շարժումից՝ Միքայել Նահապետյան, Սուրեն Սահակյան  

•    «Որդիների կանչ» ՀԿ  

•    «Միասնություն» շարժում  

«Սորոսականներից».  

•    Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա  

•    Զառա Հովհաննիսյան  

•    Ժաննա Ալեքսանյան  

•    Մարինա Պողոսյան

Եթե էլի արձագանքներ տեսնեք, խնդրում եմ մեկնաբանություններում գրել, ընկերնե՛ր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի  հետ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունից հետո Սամվել Վարդանյանին ձերբակալել էին, հետո դիմակավորված անձինք ծեծել ու ստորացրել:

Նշենք նաև, որ գիշերը Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ