Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Որոշ գործերով`օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռ բավականին բացեր կան, բայց... Ամենաաղմկահարույց գործերով պահանջված փաստաբանը «Freedom House»-ի զեկույցում տեղ գտած գնահատականի մասին

Իրավական

««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։

Ինչի՞ մասին է խոսում զեկույցը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ-ում ամենաաղմկահարույց գործերով պահանջված փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց հետեւյալը.

-Նախ ես չեմ կարող գնահատական տալ այդ միջազային կառույցի գնահատականին, քանի որ տեղյակ չեմ, թե կոնկրետ չափանիշներով նման գահատական հնչեցեցրել: Միայն կարող եմ ասել, որ իրավապաշտպաններս բազմիցս ենք բարձրաձայնել դատական իշխանության հետնահանջը, բայց, հանուն արդարության պետք է ասեմ, որ երբ համեմատություն ենք անցկացնում ՀՀ անկախության տարիների դատական համակարգի եւ այսօրվա` տարբերությունը դրական ցուցանիշներով  բարձրանում է միանշանակ:

Այ՛ո, կա դատական իշխանություն, բայց որոշ գործերով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռ բավականին բաց էր կան: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ դատարաներն այսօր գերծանրաբեռնված են. չի կարող դատարանը ունենալ իր վարույթում 1000-ից ավել գորխծեր եւ արդարադատություն իրականացնել: Չի՛ կարող դատավորը ամեն օր մինչեւ աշխատանքային օրվա ավարտը նիստեր անել, հետո էլ բարձրանա աշխատասենյակ վճիռները գրելու համար, սա օբյեկտիվ պատճառը: Սուբյեկտիվ պատճառն էլ նա է, որ որոշ գործերով գործադիր իշխանությունների ներբանի տակ է դատական իշխանությունը: Մինչդեռ Մովսեսի օրենքով պետք է տարանջատել դատական իշխանությունը Գործադիրից, իսկ այդ կանոնը որ երկիրը, որ չի պահում, դրա բացասական հետեւանքները ակներեւ են:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ