Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Դա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա Ալավերդյան

Թեմա

«Արմաս» գինու գործարանում Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է չորս տասնյակից ավելի կին գործարար: Հիշեցնենք, որ Ա. Հակոբյանն առաջարկել էր գործարար տիկնանց 1 միլիոն դրամ վճարել` իր հետ ընթրելու համար, իսկ հավաքված գումարները ուղղվելու էր մարզերի սկսնակ գործարար կանանց: Սա, ըստ Ա. Հակոբյանի, նոր մշակույթ է մեր իրականությունում: Սակայն, պարզվում է` գործարար տիկնայք ոչ միայն «մուծվել են», այլ նաեւ սիրտ ունեին պարելու Ա. Հակոբյանի հետ, որի տեսանյութերն ու նկարները ողողել է համացանցը: Անդրադառնալով վերոնշյալին` ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասաց, որ տեղի ունեցածը դժբախտ կանանց ցուցադրություն էր:

— Նրանք դժբախտ են այն պատճառով, որ գիտեն, թե ինչ են անում: Այնտեղ եղել է 44 կին: Եվ նրանք ցույց են տալիս, որ նշել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարչախմբի հաղթանակը հայ ազգի նկատմամբ: Ես համոզված եմ, որ դա դրված էր որպես նպատակ եւ պետք է ցույց տար, որ իրենք ամեն օրը նշում են այդ ձեւով: Ես դիմում եմ այդ կանանց, ուզում եմ, որ դուք մտածեք ձեր երեխաների ապագայի մասին, որ դուք՝ ծնողներդ, մտածեք, որ ձեր երեխաներին ի կեր չտաք թուրք-ադրբեջանական ցեղասպաններին եւ նրանց սպասարկող վարչակազմին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ