Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ռուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներին

Միջազգային

Այս­պի­սով, Ի­րա­նի շուրջ կրքե­րը շա­րու­նա­կում են ե­ռալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=281342&l=am): Նե­թան­յա­հուն, ինչ­պես են­թադր­վում էր, «ոտ­քե­րը դրել է մի մա­շի­կի մեջ» ու թե՝ պետք է հար­վա­ծեմ Ի­րա­նին: Ու միա­ժա­մա­նակ տե­սա­նե­լի է նաեւ, որ թեեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում են ա­մեն կերպ կանգ­նեց­նել նրան, սա­կայն «տա­կից» ա­ջա­կից­նե­րի պա­կաս էլ չկա:

Այն, որ ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մը փոր­ձում է ա­մեն կերպ կանգ­նեց­նել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում մեծ պայթ­յու­նը, այս օ­րե­րին գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի տե­սա­նե­լի է դառ­նում: Ընդ ո­րում` ա­սել, թե Վա­շինգ­տո­նը «բլե­ֆի» է գնում եւ ի­րա­կա­նում «տա­կից» Նե­թան­յա­հու­ին դրդում է հար­ձակ­ման, միամ­տութ­յուն կլի­ներ: Ն­ման պա­տե­րազ­մը ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մի հա­մար կդառ­նա մա­հա­խո­սա­կան, էլ չա­սած քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի չա­փա­զանց մեծ վտան­գի մա­սին, եւ դրա­նից պետք է ա­մեն կերպ խու­սա­փել:

­Փո­խա­րե­նը, ինչ­պես ան­գամ ա­մե­րիկ­յան աղբ­յուր­նե­րից Politico-ն­ է պնդում՝ վկա­յա­կո­չե­լով ԱՄՆ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­յի. «Ոչ ոք չի ցան­կա­նում, որ ի­րա­վի­ճա­կը դուրս գա վե­րահս­կո­ղութ­յու­նից, բա­ցա­ռութ­յամբ Նե­թան­յա­հո­ւի»: Ի վեր­ջո, Նե­թան­յա­հուն այս պա­հին ռազ­մա­կան սրա­ցում­նե­րի հիմ­նա­վոր­մամբ ար­գե­լա­կել է ներ­քին հա­վաք­նե­րը, այն է՝ ներ­քին բո­ղո­քի ա­լի­քը, եւ ե­թե ի­րա­վի­ճա­կը հան­դարտ­վի, ա­մե­նա­լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նե­լու: Ուս­տիեւ, չնա­յած բա­զում նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, շա­րու­նա­կում է ի­րե­նը պնդել՝ հար­վա­ծե­լու եմ: Թե­րեւս նաեւ պարզ հաս­կա­նա­լով, որ այդ դեպ­քում ար­դեն իսկ Բայ­դե­նի թի­մի հա­մար լրջա­գույն խնդիր­ներ է ստեղ­ծում. Բայ­դե­նը, ան­կախ նրա­նից, կա­ջակ­ցի Իս­րա­յե­լին, թե՝ ոչ, հայտն­վե­լու է ներ­քին լրջա­գույն հար­ված­նե­րի տակ:

Ընդ ո­րում, ի­րա­վի­ճա­կը Ս­պի­տակ տան հա­մար բար­դա­նում է նաեւ նրա­նով, որ Ի­րա­նի ռեակ­ցիան եւս մնում է ծայ­րա­հեղ կոշտ: Այն է՝ Իս­րա­յե­լի ցան­կա­ցած հար­վա­ծին պա­տաս­խա­նը կհե­տե­ւի ան­մի­ջա­պես, ա­ռանց նախ­կի­նի պես ժա­մա­նակ տա­լու: Թե ինչ կա դրա տակ, դա էլ է հաս­կա­նա­լի: Այս­պես, ի­րա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը պնդում են. «ՌԴ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը ԱՄՆ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յանն ուղղ­ված նա­մա­կում նշել է, որ ե­թե Իս­րա­յե­լը հա­կա­հար­ված տա Ի­րա­նին, Ռու­սաս­տա­նը նույն­պես կմաս­նակ­ցի Իս­րա­յե­լի վրա Ի­րա­նի հար­ձակ­մա­նը»: Սա ի­րա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է: Ա­մեն դեպ­քում, մո­տա­վո­րա­պես նման թեզ էլ ա­ռաջ է տա­նում «The Washington Post»-ը՝ վկա­յա­կո­չե­լով հե­տա­խու­զութ­յան պաշ­տոն­յա­նե­րի: Այն է՝ Ռու­սաս­տա­նը խոս­տա­ցել է Ի­րա­նին տրա­մադ­րել կոր­ծա­նիչ­ներ՝ իս­րա­յե­լա­կան կամ ա­մե­րիկ­յան հար­ձակ­ման դեմ նրա պաշտ­պա­նութ­յունն ու­ժե­ղաց­նե­լու հա­մար։ Նույն թեզն է ա­ռաջ տա­նում «Ալ Ջա­զի­րան»՝ Ռու­սաս­տա­նը հա­վա­նա­բար կմա­տա­կա­րա­րի 4-րդ­ եւ 5-րդ սերն­դի կոր­ծա­նիչ­ներ: Ակ­նար­կը Սու-35 եւ Սու-57-ե­րի մա­սին է, եւ, հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան ա­վիա­ցիա­յի այդ նմուշ­նե­րի մա­սով Ի­րա­նը պատ­րաստ­ված կադ­րեր չու­նի, կա­րե­լի է են­թադ­րել, որ ինք­նա­թիռ­նե­րը, ե­թե ի­րոք գնան Ի­րան, ա­պա միայն ռու­սա­կան անձ­նա­կազ­մե­րով: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ ռու­սա­կան այս ինք­նա­թիռ­նե­րի հար­ցը դեռ վերջ­նա­կա­նա­պես հստակ չէ, ա­պա նույ­նը չի կա­րե­լի աս­սել նա­վա­տոր­մի մա­սին: Մաս­նա­վո­րա­պես, որ նա­խօ­րեին ռու­սա­կան Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան նա­վա­տոր­մի »Մար­շալ Շա­պոշ­նի­կով» նա­վը մուտք գոր­ծեց Մի­ջերկ­րա­կան ծով՝ Իս­րա­յե­լի ուղ­ղութ­յամբ: Սա, ի­հար­կե, այս հատ­վա­ծում ռու­սա­կան միակ ռազ­մա­նա­վը չէ, բայց նաեւ՝ »Մար­շալ Շա­պոշ­նի­կո­վը» կրում է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ, ին­չը բո­լոր մյուս ու­ժե­րի հա­մար չա­փա­զանց լուրջ նա­խազ­գու­շա­ցում է: Այդ թվում՝ ԱՄՆ-ի հա­մար էլ ա­վե­լի ա­ռանց­քա­յին է դարձ­նում Նե­թան­յա­հու­ին զսպե­լու հար­ցը, ո­րին, ի դեմ, բրի­տա­նա­ցի­նե­րը շա­րու­նա­կում են «տա­կից» ա­ռաջ մղել:

Մ­յուս կող­մից, ինչ­պես նաեւ վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նի ուկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­ներն են հու­շում, ռուս­ներն ար­դեն ծայ­րա­հեղ լուրջ են տրա­մադր­ված: Նախ, Ուկ­րաի­նա­յում շա­րու­նակ­վում է ռու­սա­կան բա­նա­կի կտիվ հար­ձա­կում­նե­րը եր­կու ա­ռանց­քա­յին հատ­վա­ծում՝ Ավ­դեեւ­կա­յից ա­րեւ­մուտք ըն­կած գո­տում եւ Չա­սով Յա­րի հատ­վա­ծում: Բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը չդե­տա­լա­վո­րե­լով, նշենք, որ մաս­նա­վո­րա­պես Ավ­դեեւ­կա­յի ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան ու­ժերն ա­ռա­վել քան ա­րագ տեմ­պե­րով հար­ձակ­ման արդ­յուն­քում հա­սան Օ­չե­րե­տի­նո բնա­կա­վայ­րի մա­տույց­ներ, ո­րի գրավ­ման դեպ­քում, ինչ­պես նաեւ ա­րեւմտ­յան վեր­լու­ծա­բան­ներն են հաս­տա­տում, դուրս են գա­լիս օ­պե­րա­տիվ տի­րույթ՝ հնա­րա­վո­րութ­յուն ստա­նա­լով հար­վա­ծել գործ­նա­կա­նում բո­լոր դոն­բաս­յան ռազ­մա­ճա­կատ­նե­րի ուկ­րաի­նա­կան թի­կունք­նե­րին (քար­տե­զում): Նույն պատ­կերն է Չա­սով Յա­րում. նո­րից բա­վա­կա­նին ակ­տիվ հար­ձա­կում՝ ա­զատ տա­րածք­ներ դուրս գա­լու հե­ռան­կա­րով:

Ընդ ո­րում, ռու­սա­կան հար­ձա­կում­նե­րի ներ­կա տեմ­պե­րը վկա­յում են ա­մե­նա­կա­րե­ւո­րի մա­սին: Այն է՝ ռու­սա­կան բա­նա­կը սրա­նով ցույց է տա­լիս, որ, այս­պես ա­սած, վե­րագ­տել է ինքն ի­րեն, ու­նի բարձր ռազ­մա­տեխ­նի­կա­կան եւ նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­վա­ծութ­յուն եւ կա­րող է լու­ծել ցան­կա­ցած խնդիր: Կա նաեւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի խիստ թու­լաց­ված լի­նե­լու փաս­տը, սա­կայն հենց այն­պես չէ, որ ան­գամ ա­րեւմտ­յան տասն­յակ ու տասն­յակ մի­լիար­դավոր դո­լար­նե­րի եւ ա­ռա­ջա­տար զի­նա­տե­սակ­նե­րի մա­տա­կա­րար­ման պա­րա­գա­յում ուկ­րաի­նա­կան բա­նակն այս վի­ճա­կում է: Ու հենց այս փաստն է, որ Ա­րեւ­մուտ­քին ար­դեն ստի­պում է շատ ա­վե­լի եր­կար մտա­ծել՝ ռուս­նե­րի հետ ռազ­մա­կան շփման խնդրի հետ կապ­ված: Լի­նի դա Ուկ­րաի­նա­յում, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, թե այլ ուղ­ղութ­յամբ:

Իսկ որ ի­րե­րի այս դրված­քի պա­րա­գա­յում ռուս­նե­րը ոչ մի դեպ­քում չեն զի­ջի Ի­րա­նի հետ կա­պող օ­ղակ հան­դի­սա­ցող հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը, դա եւս ա­ռա­վել քան են­թադ­րե­լի է: Ան­կախ այն բա­նից, թե դա ում դուր կգա կամ դուր չի գա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված