Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը. Վահե Գրիգորյան

Թեմա
«Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը: Մի կողմ թողնենք իրավական հարցերը` մեղավոր է, թե՝ ոչ, քանզի դա կապ չունի տեղի ունեցածի հետ. եթե մեղավոր է լինում անձը, ազատազրկում են կամ այլ պատիժ կիրառում, եթե ոչ` ազատ արձակում եւ վերջ: Մինչդեռ այս դեպքում Սամվելը եղել է ձերբակալված, այսինքն՝ պետության հարկադրանքի եւ միաժամանակ պետության պաշտպանության ներքո, մինչդեռ նրա նկատմամբ, փաստորեն, այդ ընթացքում տեղի է ունեցել ծանր հանցագործություններից բաղկացած գործողությունների շղթա, ընդ որում` դա տեղի է ունեցել ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ կամ թողտվությամբ, այլ հավանական է, որ նրանց ուղղակի մասնակցությամբ, ինչն առհասարակ դուրս է իրավունքի, օրենքի ու բարոյականության սահմաններից: Ու այս ամենի ամենաողբերգականն այն է, որ Սամվելի նկատմամբ այս ամենն անողները, վստահ եմ, տեղյակ են եղել, որ նա պատերազմի մասնակից է, ում կենացը մի անգամ չէ, որ պաթոսախեղդ խմել են... Քեզ ուժ ու կորով, Սամվել Վարդանյան», - գրել է սահմանադրագետ, փաստաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ