Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս

Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արեւմտամետ սրտերին»

Արխիվ 16-20

Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արեւմտամետ սրտերին», որտեղ հարվածները դիտարկվել են որպես նշան առ այն, որ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է կոշտ ձևով գործել ընդդեմ Ռուսաստանի,- այս մասին eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան՝ ներկայացնելով բանախոսների տեսակետներ։ «Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Սիրիայում՝ Tomahawk հրթիռների արձակումը, փոխեց իրավիճակը շատ դրամատիկ կերպով»,-ասել է Տարածաշրջանային հետազոտությունների երևանյան կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։ «Կրեմլն այժմ պետք է շատ ավելի զգույշ լինի»,- նշել է նա եւ ավելացրել, որ դա հավանաբար փոքր-ինչ կդանդաղեցնի Կովկասում մեկ այլ պատերազմի հավանականությունը։ Շահնազարյանը խոսել է ապրիլի 20-21-ը Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի անվտանգության ֆորումի շրջանակում։ Թրամփի վարչակազմի անորոշ արտաքին քաղաքականությունը եղել է միջոցառման հիմնական թեման։ Եվ եթե կային մտավախություններ, որ Թրամփը  կարող է մեղմ լինել Ռուսաստանի նկատմամբ, Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն ի չիք դարձրին դրանք։ «Մենք տեսանք, թե որքան վախեցած էին ռուսները հարվածներից հետո»,- ասել է Նոդար Խարշիլաձեն՝ Վրաստանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիրը, ով նախկինում եղել է պաշտպանության և ներքին գործերի փոխնախարար։ Նրա խոսքով՝ նրանք ճանաչում են ուժը, երբ տեսնում են այն, և ճանաչում են թուլությունը, երբ տեսնում են այն։ Մեկ այլ բանախոս՝ Վաշինգտոնում Վրաստանի նախկին դեսպան Բատու Կուտելիան, Թրամփի արտաքին քաղաքականությունում տեսել է Ռոնալդ Ռեյգանի հետքերը։ «Դա տարբեր, թվացյալ հակասական հայտարարությունների միքս չէ, այլ բավականին շրջահոսելի քաղաքականություն»,- նշել է նա։ Կուտելիան, ով ներկայում հանդիսանում է Վրաստանում Ատլանտյան խորհրդի փոխնախագահը, ասել է, որ գործընկերների հետ փորձել է մշակել Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը՝ հիմնված այն բանի վրա, թե ինչ է նա ասել եւ ինչ արել մինչև հիմա։ «Որքան էլ տարօրինակ է, այն խիստ նման է նախագահ Ռեյգանի Ազգային անվտանգության որոշման հրաման 75-ին։ Արդյո՞ք Թրամփը կլինի նոր Ռեյգան թե ոչ, պատմությունը կդատի»- ասել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված