Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր

Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբան

Քրեական

Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո մինչեւ ձերբակալվածների պահման վայր հասնելը դիմակավորված անհայտ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել ձեռնաշղթաներով ամրացված Սամվել Վարդանյանին։ Այս մասին հենց նոր հայտնեց վերջինիս փաստաբան Ռուբեն Մելիքյանը` մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել երիտասարդին դեպի ձերբակալվածների պահման վայր ոստիկանական մեքենայով ուղեկցելու ընթացքում։

Հայտնի միջադեպից հետո բերման ենթարկված Սամվել Վարդանյանին, երբ հայտնի է դարձել, որ առաջադրվել է մեղադրանք, ոստիկանական մեքենան ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին կանգնեցվել է մի պահ, պետքարանի պատրվակով, ոստիկաններն իջել են մեջից, որից հետո մեքենա են ներխուժել դիմակավորված անձիք, տղային դուրս են բերել ու դաժանաբար ծեծի ենթարկել եւ սպառնացել։ Ի դեպ, այդ ամենը տեղի է ունեցել այն պարագայում, երբ տղան ամրացված է եղել ձեռնաշղթաներով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ