Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՔԵՌԻՆ ՄԵՌԵ՞

(ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՔ՝ ՔԵՌԻՆ ՊՈՒՃՈՒՐ ՎԱԽՏ ԻՆՁ ՇՈԿՈԼԱԴ ՉԻ ՏՎԵԼ, ՀԻՄԱ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՄ ԴԱՐՁԵԼ, ՎՐԵԺ ԵՄ ԼՈՒԾՈՒՄ․ ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` քա­նի քե­ռին սա­ղ ա ե­ղել, Նի­կո­լը շոկոլադ ա կե­րել, հի­մի քե­ռին չկա, ե­գա­նը վրեժ ա լու­ծում։

**

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱԺ-ում ՔՊ -ա­կան­նե­րի` Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ եկե­ղե­ցու դեմ վայ­րա­հա­չութ­յու­նե­րը  ցույց տվեցին, որ  ա­նաս­նա­ֆեր­ման օ­տար է Վե­հա­փա­ռին, նրանցը Փա­շա­զա­դեն է։

**

ՄԵԿ Ա, ԱՆԵԼՈՒ ԵՆ

 (ԱՐՄԵՆՈՒՀԻ  ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ `«ՄԵՐ ԲԱԿՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ԱՆՈՒՄ ԵՆ)

­Նի­կո­լի ախ­րա­նա­յից հայտ­նում են, որ նա խստո­րեն հրա­մա­յել է հան­կարծ Կ­յու­րեղ­յա­նի հա­յա­թով չգնան, թե չէ ա­նիչ­նե­րը կա­րող են բռնել եւ իր հաս­ցեին բո­լոր ա­սած­նե­րը կա­նեն։ **

ՌԵՏՐՈ

 (ՀՅԴ – Ի ԵՐԳԸ` ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ` ԻՐԵՆՑ ԲԱԿՈՒՄ ԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Նի­կոլը ե­կավ մեր բա­կը,

 Դու­լու­լու, դու­լու­լու մեր բա­կը...

**

ԱՐԴԱ՞Ր Ա

(«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՊԱՐԶՎԵՑ` ԲԱՆԱԿԸ ՉԳԻՏԵՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ», ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱՆ քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չութ­յու­նից հայտ­նում են, որ 44-օր­յա­յի պար­տութ­յան եր­կու մե­ղա­վոր­ներն էլ նստած են` Դա­վիթ Տո­նո­յա­նը գա­ղութ­ում, իսկ Գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը` վար­չա­պե­տի ա­թո­ռին:

**

ՉԱՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ

Ըստ Նի­կոլ Փա­շին­յա­նի` ո­րոշ հոգե­ւո­րա­կան­ներ, որ հի­շել են Ոս­կե­պա­րում ե­կե­ղե­ցի կա, ըն­դեղ շոու-պա­տա­րագ են ա­նում, իսկ ես գի­շեր-ցե­րեկ ըն­կել եմ սա­տա­նի մայ­լեն` քյանդր­բա­զութ­յուն եմ ա­նում:

**

ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌՈՒՂԻ

(ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՏՐԱԾ ԾԱՌԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՀՈՒԴԱՅԻ ԾԱՌԵՐ ՏՆԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պայ­ծա­ռա­տես­նե­րի` Տիգ­րան Ա­վինյ­ա­նը Ե­րե­ւա­նում հու­դա­յի ծա­ռեր է տնկում, որ Նի­կո­լը դա­վա­ճա­նութ­յան մի­ջա­վայ­րում ի­րեն զգա ինչ­պես ձու­կը ջրում:

**

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ`  ՆԻԿՈԼԻՆ

(«ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  90 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՕՐԵՆՔ ԵՆՔ ՓՈԽԵԼ»` ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Վի­ճա­կագ­րութ­յան պե­տա­կան կո­մի­տեի` Հա­յաս­տա­նում դա­վա­ճան­նե­րի քա­նա­կը 2018 թվա­կանից կտ­րուկ ա­ճել է, ո­րո­վհետեւ իշ­խա­նութ­յուն է փոխ­վել:

**

ՆԻԿՈԼԸ` ՈՍԿԵՊԱՐՑԻՆԵՐԻՆ

(ՈՍԿԵՊԱՐ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻ ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒՑ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ սահ­մա­նազատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի`  Նի­կո­լը սրա լու­ծու­մը գտել է` ա­ռա­ջար­կե­լով այդ տնե­րի բնա­կիչ­նե­րին ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի երկ­քա­ղա­քա­ցիութ­յուն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ