Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿ

Վերլուծություն

Նի­կո­լազ­գի­նե­րը լրիվ ցնդել են: Ի­րենց կա­տա­րած սար­սա­փե­լի դա­վա­ճա­նութ­յու­նը եւ սահ­մա­նադ­րութ­յան զանգ­վա­ծա­յին խախ­տում­նե­րը նրանց բե­րել-հասց­րել են մա­ռազ­մա­տիկ վի­ճա­կի: Վազ­գեն Սարգս­յա­նի ոչ բա­րով եղ­բայր Ա­րամ Սարգս­յա­նը օ­րերս «Ֆ­րի նյուզ» նի­կո­լա­պաշտ հե­ռուս­տա­տե­սութ­յամբ հայ-եվ­րո­պա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մե­մա­տեց տղա­մար­դու եւ կնոջ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ: Հա­վա­նա­բար, Ա­րամ Սարգս­յա­նի տկար մտքի թռիչ­քը ա­վե­լի մեծ բար­ձունք­ների ի վի­ճա­կի չէ հասնել: Բայց նույ­նիսկ այդ տա­րօ­րի­նակ հա­մե­մա­տութ­յան մեջ կա եւս մի էլ ա­վե­լի տա­րօ­րի­նակ դրվագ` այն է, որ Հա­յաս­տան-Եվ­րո­պա «սի­րա­յին» հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ տղա­մար­դը, չգի­տես ին­չու, Հա­յաս­տանն է: Եվ այդ «տղա­մար­դը» պետք է սե­րե­նադ­ներ եր­գի իր ընտր­յա­լի հա­մար, որ­պես­զի վեր­ջինս ու­շադ­րութ­յուն դարձ­նի իր վրա: Ա­վե­լի տխմար հա­մե­մա­տութ­յուն ներ­կա­յումս ծա­վալ­վող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի առն­չութ­յամբ պատ­կե­րաց­նել ան­գամ դժվար է:

­Թեեւ, Ա­րամ Զ. Սարգս­յա­նին պետք է հու­շենք, որ պատշ­գամբ­նե­րի տակ սե­րե­նադ­ներ Եվ­րո­պա­յում եր­գում էին 200 տա­րի ա­ռաջ, իսկ այժմ նման պահ­ված­քը կա­րող է ո­րա­կա­վոր­վել որ­պես սե­ռա­կան հե­տապն­դում կամ ոտնձ­գութ­յուն եւ ու­նե­նալ հա­մա­պա­տաս­խան քրեա­կա­տա­րո­ղա­կան ու դա­տա­վա­րա­կան հե­տե­ւանք­ներ: Այ­սօր Եվ­րո­պա­յում ա­վե­լի ըն­դու­նե­լի են միա­սե­ռա­կան­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, որ­տեղ ո՛չ սե­րե­նադ է պետք, ո՛չ էլ` ծա­ղիկ­ներ: Այն­պես որ, Դա­վա­լու գյու­ղից (­Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նում այդ գյու­ղին տրված Ա­րա­րատ ան­վա­նու­մը հա­վա­նա­բար շու­տով կջնջվի, ե­թե Ա­րամ Սարգս­յա­նը եւ իր սի­րե­լի Նի­կո­լը շա­րու­նա­կեն մնալ ՀՀ իշ­խա­նութ­յան երկ­նա­կա­մա­րում) հայ-եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան մա­կար­դակ­ներ բեր­ված գեղջ­կա­կան ռո­ման­տիզ­մը այ­սօր­վա Եվ­րո­պա­յում տեղ չու­նի: Այս ա­ռու­մով ՀՀ նախ­կին (փաս­տո­րեն Ա­րամ Զ. Սարգս­յանն էլ է նախ­կին, վա՜յ, էս ինչ ան­հար­մար բան ե­ղավ) ձա­խո­ղակ վար­չա­պե­տը կա­րող է խորհր­դակ­ցել ներ­կա­յիս էլ ա­վե­լի ձա­խո­ղակ (ի­հար­կե, հա­յի տե­սա­կե­տից, թեեւ, ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար պար­զա­պես գտա­ծո) վար­չա­պե­տի հետ, ո­րը կա­րող է ա­մե­նայն ման­րա­մաս­նութ­յամբ պար­զա­բա­նել պատ­մա­կան Եվ­րո­պա­յի եւ ի­րա­կան Եվ­րո­պա­յի մի­ջեւ սահ­մա­նա­զատ­ման նրբութ­յուն­նե­րը:

ՆԻԿՈԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԱՆՏՈՄԱՅԻՆ ՑԱՎԵՐԸ

­Սա­կայն ին­քը` Նի­կո­լը, ոչ մի կերպ չի կա­րող սահ­մա­նա­զատ­վել պատ­մա­կան Հա­յաս­տա­նից, ինչ­քան էլ նա փոր­ձում է դա ա­նել: Չ­գի­տենք, թե նրա ե­րակ­նե­րում ո՞ր ազ­գի ար­յունն է հո­սում (բո­լոր դեպ­քե­րում թուրք բա­ռից նա չի վի­րա­վոր­վում), այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պատ­մա­կան Հա­յաս­տա­նից հրա­ժար­վե­լու Նի­կո­լի բո­լոր ջան­քե­րը ան­գամ իր հա­մար ո­րե­ւէ արդ­յունք չեն տա­լիս, եւ նա կրկին ու կրկին անդ­րա­դառ­նում է Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի պատ­մա­կան տար­բեր դրվագ­նե­րին ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին: Ընդ ո­րում, անդ­րա­դառ­նում է զուտ ադր­բե­ջա­նա­կան ու թուր­քա­կան պատ­մա­գի­տութ­յան տե­սա­կե­տից: Հա­վա­նա­բար Էր­դո­ղանն ու Ա­լիե­ւը լրիվ կորց­րել են չա­փի զգա­ցո­ղութ­յու­նը ու Նի­կո­լին «բար­ձում» են նո­րա­նոր` մե­կը մե­կից այ­լան­դակ հանձ­նա­րա­րա­կան­նե­րով: Տա­վու­շի չորս գյու­ղե­րի հանձ­նու­մը դեռ չմար­սած` այս ան­գամ էլ Նի­կո­լից պա­հանջ­վում է տար­բեր հար­ցա­կան­ներ բարձ­րաց­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցի առն­չութ­յամբ: Այս­պես, պարզ դար­ձավ, որ Նի­կո­լը չի հա­վա­տում, որ ցե­ղաս­պա­նութ­յան զոհ է դար­ձել 1,5 մի­լիոն հայ եւ մտա­դիր է հեր­թով գտնել ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րին, հաշ­վա­ռել նրանց եւ հաշ­վել 1,5 մի­լիոն ազ­գա­նուն: Հարց է ծա­գում` այս ի­րա­վի­ճա­կում, երբ եր­կի­րը կանգ­նած է ոչն­չաց­ման շե­մին, 100 հա­զար ար­ցախ­ցի փախս­տա­կան­նե­րը չու­նեն ապ­րուս­տի մի­ջոց, ար­տա­գաղ­թը խփում է բո­լոր ռե­կորդ­նե­րը եւ այլ կա­տաստ­րո­ֆիկ ի­րա­վի­ճակ­ներ են ստեղծ­վում, այդ ի՞նչ մո­լա­գա­րութ­յուն է ի հայտ ե­կել Նի­կո­լի մոտ, եւ ի՞նչ նպա­տա­կով է դա ար­վում:

­Նի­կո­լի հեր­թա­կան հա­կա­հայ­կա­կան ծրա­գի­րը հան­րայ­նաց­րեց մեկ այլ նի­կո­լազ­գի` ԱԺ պաշտ­պա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը: «Ես գի­տեմ, որ վար­չա­պե­տը նպա­տակ ու­նի նաեւ Ցե­ղաս­պա­նութ­յան հետ կապ­ված ի­րա­կան հիմ­քեր կա­ռու­ցել` ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան դարձ­նել Ցե­ղաս­պա­նութ­յան են­թարկ­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի ամ­բողջ ցան­կը»,- գլուխ է գո­վա­ցել Ան­դո­նը ա­մե­րիկ­յան «Ա­զա­տութ­յուն» ռա­դիո­կա­յա­նին (ինչ­պես հայտ­նի է, ԱՄՆ-ն­ այդ­պես էլ Ցե­ղաս­պա­նութ­յու­նը չի ըն­դու­նում):

­Հարց է ծա­գում, ըստ նի­կո­լա­կան ան­դոն­նե­րի այն բո­լոր հիմ­քե­րը, ո­րոնք կա­ռուց­վել են հա­մաշ­խար­հա­յին հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող գիտ­նա­կան­նե­րի կող­մից գի­տա­կան, փաս­տա­վա­վե­րագ­րա­կան, մշա­կու­թա­յին եւ այլ աս­պա­րեզ­նե­րում ի­րա­կան չե՞ն, որ թե­րի բարձ­րա­գույն կրթութ­յամբ Նի­կո­լը ո­րո­շել է «ի­րա­կան հիմ­քեր կա­ռու­ցել»:

«­Պարզ ա չէ՞, երբ որ ա­սում ենք մի­լիոն ու կես հայ է կո­տոր­վել, պետք է մի­լիոն ու կես ազ­գա­նուն ինչ-որ ար­խիվ­նե­րում մենք կա­րո­ղա­նանք հա­նել…»,- շա­րու­նա­կում է Նի­կո­լի Ան­դո­նը: Այ­սինքն` պետք է հաս­կա­նալ, որ դա­վա­ճան վար­չախմ­բին թուր­քե­րի կող­մից տրված է նոր հանձ­նա­րա­րութ­յուն` պե­ղել, բե­րել, հա­նել 1,5 մի­լիոն կո­տոր­ված հա­յի ա­նուն­ներ, ե­թե ոչ` հրա­ժար­վել Ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յից: Իսկ թե ո՞վ է թույլ տա­լու ան­դոն­նե­րին մո­տե­նալ թուր­քա­կան ար­խիվ­նե­րին, բա­ցել, ա­սենք, Մուշ քա­ղա­քի հայ­կա­կան ե­կե­ղե­ցու մատ­յան­նե­րը եւ այն­տե­ղից հա­նել Ցե­ղաս­պա­նութ­յան են­թարկ­ված հա­յե­րի ա­նուն­նե­րը: Թե՞ Էր­դո­ղանն է խոս­տա­ցել Նի­կո­լին, որ ե­թե բե­րի 1,5 մի­լիոն ցե­ղաս­պան­ված հա­յի ա­նուն­ներ, կստա­նա Էր­դո­ղա­նից 1,5 մի­լիոն թուր­քա­կան լի­րա, ա­մեն հա­յի դի­մաց` մեկ լի­րա:

Այ­սինքն` այս ա­մենն ար­վում է, որ հե­տո Էր­դո­ղանն ա­սի, որ ե­թե չկա 1,5 մի­լիոն հա­յի ա­նուն, ու­րեմն Ցե­ղաս­պա­նութ­յուն չի՞ ե­ղել, ու Նի­կոլն էլ ինչ­պես Ար­ցա­խի եւ այլ բո­լոր հար­ցե­րում սկսի կրկնել թուրք-ադր­բե­ջա­նա­կան զա­ռան­ցանք­նե­րը:

Իր թուր­քա­մետ մտա­վար­ժութ­յուն­նե­րը շա­րու­նա­կե­լով` Ան­դո­նը ա­սում է, թե . «Ա­մեն ինչ ու­նենք Ցե­ղաս­պա­նութ­յան հետ կապ­ված` գի­տա­ժո­ղով­ներ, գրքեր, դոկ­տո­րա­կան աշ­խա­տանք­ներ, բայց ա­մե­նակ­արե­ւո­րը` պետք է ու­նե­նալ այդ 1,5-ի ազ­գա­նուն­նե­րը…»: Իսկ ին­չո՞ւ է դա ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ի՞նչ նպա­տա­կով պետք է ու­նե­նալ այդ մեկ առ մեկ ազ­գա­նուն­նե­րը: Պարզ­վում է, ըստ Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նի, որ­պես­զի «Ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րա­նի պա­տը պետք է լրաց­ված լի­նի այդ ազ­գա­նուն­նե­րով»:

Ի­հար­կե, կա­րե­լի է են­թադ­րել, որ նի­կո­լա­կան­նե­րի ա­ռանց այդ էլ ոչ փայ­լուն ու­ղեղ­նե­րը պար­զա­պես կաթ­վա­ծա­հար են ե­ղել, եւ գործ ու­նենք զանգ­վա­ծա­յին հո­գե­կան խան­գար­ման հետ: Սա­կայն ի­րա­կա­նում զանգ­վա­ծա­յի­նը ոչ թե հո­գե­կան խան­գա­րումն է, այլ` դա­վա­ճա­նութ­յան բա­ցի­լը, եւ երբ Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, որ պետք է հրա­ժար­վել պատ­մա­կան Հա­յաս­տա­նից եւ հռչա­կում է, որ պետք է սահ­մա­նադ­րութ­յու­նից հա­նել Ան­կա­խութ­յան մա­սին հռչա­կա­գի­րը, նպա­տա­կ­նե­րից մեկն էլ հա­ճո­յա­նալ Էր­դո­ղա­նին եւ կա­տա­րել նրա Ցե­ղաս­պա­նութ­յու­նը չե­ղար­կող հանձ­նա­րա­րա­կա­նը: Հի­շեց­նենք, որ նի­կո­լա­կան­նե­րի հո­գե­ւոր հայ­րե­րը` (ո­րոշ դեպ­քե­րում ի­րա­կան հայ­րե­րը, քե­ռի­նե­րը, մոր­քուր­նե­րը եւ այլն) ՀՀՇ-ա­կան­նե­րը դեռ 1990-ա­կան­նե­րին ա­մեն ինչ ա­նում էին, որ­պես­զի Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը չդառ­նա հա­յոց պե­տա­կա­նութ­յան գոր­ծու­նեութ­յան հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից մե­կը:

ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԸ ՆԻԿՈԼԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Օ­րերս ի հայտ ե­կավ մի պատ­մութ­յուն, երբ մի նի­կո­լա­կան պաշ­տոն­յա­յի հայ­րը` ար­մատ­նե­րով Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նից, ապ­տա­կել է որ­դուն այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը հայ­տա­րա­րել է, որ պետք է հրա­ժար­վել պատ­մա­կան Հա­յաս­տա­նից: Սա ցույց է տա­լիս, որ ան­գամ նի­կո­լա­կան­նե­րի ա­մե­նա­մեր­ձա­վոր մարդ­կանց նյար­դե­րը այ­լեւս ի վի­ճա­կի չեն դի­մա­կա­յել այն ստո­րութ­յա­նը, այն ազ­գա­կոր­ծան պղծութ­յա­նը, այն ստո­րա­քար­շութ­յա­նը, ո­րը դրսե­ւո­րում են նի­կո­լա­կան­նե­րը ի­րենց 30 ար­ծաթ­նե­րը վաս­տա­կե­լու հա­մար: Նի­կո­լի դե­մա­գո­գիկ եւ հիս­տե­րիկ ե­լույթ­նե­րը, պա­տե­րազ­մով սպառ­նա­լիք­նե­րը, նախ­կին­նե­րի թե­մա­յի շա­հար­կե­լը եւ պո­պու­լիզ­մի պոռթ­կում­նե­րը այ­լեւս ան­կա­րող են փո­խել նի­կո­լա­կան­նե­րի դեմ հա­մա­տա­րած ա­տե­լութ­յան ու ա­նեծք­նե­րի մթնո­լոր­տը: Եվ այս­տեղ միակ փրկութ­յու­նը, ո­րին պատս­պար­վում է Նի­կո­լը, ցան­կա­ցած ընդ­դի­մա­դիր դրսե­ւո­րում­նե­րի տո­տա­լի­տար ճնշում­ներն են: Վեր­ջին օ­րե­րին բա­նը հա­սել է նրան, որ Վա­հագն Չա­խալ­յա­նին եւ իր ըն­կեր­նե­րին կա­լա­նա­վո­րում են պա­տին «Ս­տոպ Նի­կոլ» գրե­լու հա­մար: Մի շարք ե­րի­տա­սարդ­ներ քաղ­մաս են տար­վում հա­կա­նի­կո­լա­կան թռու­ցիկ­ներ բա­ժա­նե­լու հա­մար: Իսկ, դե, հա­մա­ցան­ցում Նի­կո­լի կոշտ քննա­դա­տութ­յու­նը ա­վարտ­վում է դա­տա­վա­րութ­յամբ եւ ա­զա­տազրկ­մամբ: Սա հո­գե­վարք է, մա­հա­մերձ ցնցում­ներ: Նի­կո­լը հաս­կա­նում է, որ պայթ­յու­նը մո­տե­նում է, թե որ­տե­ղի՞ց, ինչ­պե՞ս եւ ու­մո՞վ, դեռ պարզ չէ, բայց հա­մա­ժո­ղովր­դա­կան ըմ­բոս­տութ­յու­նը լի­նե­լու է: Օ­րերս նաեւ Վար­դան Ղու­կաս­յա­նը` ԴՕԿ-ը փո­ղո­ցա­յին պայ­քա­րի կոչ ա­րեց:

­Միակ անդրդ­վելին այս վի­ճա­կում մնում է Ռո­բերտ Քո­չար­յա­նը, ո­րն ար­դեն եր­կար ժա­մա­նակ հան­գիստ կյանք է վա­յե­լում Եվ­րո­պա­նե­րում: Իսկ իր կող­ման­կից­նե­րը Ազ­գա­յին ժո­ղո­վում շա­րու­նա­կում են ընդ­դի­մութ­յուն խա­ղալ: Ն­րան­ցից շատ հետ չեն մնում նաեւ իր կող­ման­կից­նե­րը Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նիում: Ճիշտ է, այս­տեղ եր­բեմն ժա­մա­նակ առ ժա­մա­նակ տե­ղի են ու­նե­նում շատ տա­րօ­րի­նակ դեպ­քեր, ինչ­պես, օ­րի­նակ` ա­վա­գա­նու ան­դամ Նա­րե Սո­սեի ա­ռեղծ­վա­ծա­յին պատ­մութ­յու­նը, սա­կայն, ընդ­հա­նուր առ­մամբ, ա­վա­գա­նիում ա­մեն ինչ հան­դարտ է: Թա­տե­րա­կան ընդ­հա­նուր շար­ժում­նե­րի մեջ չի կա­րե­լի չնկա­տել Հա­յաք­վեին, ո­րը Ար­ցա­խի հա­յաք­վեից հե­տո հի­մա էլ հայտն­վել է Ոս­կե­պա­րում` ի­րենց գո­վազ­դա­յին շա­պիկ­նե­րով հան­դերձ: Ինչ­պես նաեւ Նի­կո­լին ծա­ռա­յութ­յուն­ներ մա­տու­ցած, չհա­ջող­ված գե­նե­րա­լից դե­պի քա­ղա­քա­կա­նութ­յուն նետ­ված Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը, ով 7-օր­յա վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել Նի­կո­լին, սա­կայն ժամ­կե­տը անց­նե­լիս ոչ մի գոր­ծո­ղութ­յան չի դի­մում: Ն­րա­նից հե­ռու չի մնա­ցել ակ­տի­վիստ Սու­րեն Պետ­րոս­յա­նը, ո­րը Ոս­կե­պա­րից ա­վե­լի խիստ` 2-օր­յա ժամ­կե­տով վերջ­նա­գիր էր ներ­կա­յաց­րել Նի­կո­լին: Դ­րա­նից ար­դեն ան­ցել է 10 օր… Մի խոս­քով, տար­բեր գույ­նի եւ ան­վա­նում­նե­րով շա­պիկ­նե­րը շա­տա­նում են, կա­րե­ւո­րը, որ դրանք չվե­րած­վեն զսպա­շա­պի­կի, ինչ­պես զսպա­շա­պիկ դար­ձավ Վազ­գեն Մա­նուկ­յա­նը, երբ պետք էր կա­սեց­նել հա­մա­ժո­ղովր­դա­կան ցա­սու­մը: Սա­կայն ի­րա­կան պայ­քա­րը շա­պի­կի կա­րիք չու­նի:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված