Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ Է

Գրադարան

 

Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք
էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի էական հանգամանքների պարզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ, քննիչի որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, ով քննիչի վարութային ակտը ճանաչել է օրինական ու հիմնավորված։ Եթե առաջին որոշմանը մոտեցել էինք ըմբռնումով ու բողոքարկել էինք հսկող դատախազին, ապա երկրորդն անակընկալ էր բառի բուն իմաստով։ Տարօրինակ ու զարմանալի էր, որ նույնիսկ հսկող դատախազը այն կարծիքին է, որ որոշակի հանգամանքներ պարզելուց հետո միայն քննիչը կարող է որոշել՝ հարցաքննե՞լ ցուցմունք տալու ցանկություն հայտնած մեղադրյալին, թե ոչ։ Ինչևէ, ստիպված ենք այս պարզագույն
հարցով բողոք բերել հսկող դատախազի վերադասին, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա իրացնելու  պաշտպանության այս պարզագույն իրավունքը։
Իսկ իրականում ցուցմունք տալը մեղադրյալի անվերապահ իրավունքն է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ մեկի ցանկությամբ, հայեցողությամբ կամ առավել ևս քմահաճույքով, դրա համար քննիչին ընդամենը պետք է ողջամիտ ժամկետ՝ հարցաքննությունը կազմակերպելու համար։ Ցուցմունք տալը նաև մեղադրյալի պաշտպանության միջոցներից է, որի իրացումը խոչընդոտելը կամ ապօրինաբար հարցաքննությունը չկազմակերպելը կամ ապօրինաբար այդ իրավունքի իրացումը
հետաձգելը պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանում ենք, որ մեղադրյալին հարցաքննելը մեղադրանքի կողմի համար երբեմն կարող է մեղադրանքի փլուզում արժենալ, բայց այս դեպքում պետք է գիտակցել ու ընդունել, որ խնդիրը ամենևին մեղադրյալի իրավունքների իրացման դատավարական հնարավորությունը չէ, իսկ խնդրի լուծման ճանապարհը՝ այդ իրավունքը ճնշելը կամ խեղդելը։ Դրանք անօրինականության  ժամանակավոր կամ միջանկյալ դրսևորումներ են, որոնց արդյունքում ձեռք բերված
դատավարական արդյունքները վաղ թե ուշ փլուզվելու կամ հօդս են ցնդելու։ 
Հուսով ենք վերադասության կարգով բերված բողոքի քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը վերջ կդնի այս ապօրինի մոտեցմանը և այդ հարցում պրակտիկան
կհամապատասխանեցնի գործող իրավակարգավորումներին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ