Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Ինչ է շահելու եւ ինչ կորցնելու հայ-վրացական սահմանազատման արդյունքում ՀՀ-ն․ Մանրամասնում է քարտեզագիրը

Հանդիպում

ՀՀ փոխարտգործնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ Հիմա ի՞նչ սահմանային իրավիճակ է այս երկու երկրների միջև ու այդ սահմանազատումն ու սահմանագծումն ինչպե՞ս են իրականացվելու, և արդյունքում ի՞նչ է ունենալ հայկական կողմը հարցին մանրամասն անդրադարձել է քարտեզագիր  Շահեն Շահինյանը․

- Հայ-վրացական սահմանի սահմանազատումը փոքր-ինչ տարբերվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցից, քանի որ Վրաստանի հետ մենք ունենք դիվանագիտական հարբերություններ, ու, փաստացի, Վրաստանը մեզ համար հանդիսանում է հարևան, այլ ոչ թե թշնամի պետություն։ Ըստ այդմ՝ պայմանավորվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան հայ-ադրբեջանականի դեպքում։ 

Բացի այդ՝ հայ-վրացական սահմանը ունի ևս մեկ առանձնահատկություն, որ 2000-ականների սկզբին հայ-վրացական սահմանին իրականացվել են սահմանազատման աշխատանքներ՝ ընդհուպ 2010-11 թվականներ, և հայ-վրացական սահմանի որոշակի հատված արդեն իսկ համաձայնեցված է, առկա են համաձայնեցված քարտեզներ, սկզբունքներ, թե ինչպես պետք է սահմանազատում իրականացվի, ու որոշակի հատված սահմանազատվել է: Կան որոշակի հատվածներ, որոնք ենթակա էին բանակցությունների, ու պետք է հաշվի առնել, որ այդ բանակցությունները ինչ-որ մի փուլում ուղղակի սառեցվել են ու կարող են շարունակվել այն կետից, որտեղ կանգնել են։ Բայց այս պահին մեզ հայտնի չէ՝ արդյոք այդ գործընթացը շարունակվելու է այն կետից, որտեղ կանգնե՞լ է, թե՞ զրոյից է սահմանազատում արվելու։ Սա շատ կարևոր է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ