«ՖԵՄԵՆ»-ը գրոհեց ընտրատեղամասը, որտեղ քվեարկում էր Մարի Լե Պենը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20
Սկանդալային «ՖԵՄԵՆ» շարժումն իր հերթական ակցիայով ինքն իրեն գերազանցեց: Կիսամերկ ֆեմենիստուհիներն իրենց հերթական ակցիան կազմակերպեցին ֆրանսիական Էնեն-Բոմոն քաղաքի ընտրական տեղամասում, որտեղ քվեարկում էր նախագահական ընտրություններում «Ազգային ճակատի» առաջնորդ Մարի Լե Պենը: Սակայն այս անգամ շարման ակտիվիստուհիները իրենց շոուն կազմակերպել էին` կրելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Սիրիայի եւ այլ հայտնի գործիչների դիմակներով: Ակնարկն այն մասին էր, որ «ՖԵՄԵՆԸ» Մարի Լե Պենին, ինչպես եւ հիշատակված գործիչներին, դիտարկում է «դեմոկրատիայի թշնամիների» նույն ցուցակում: