Ռուսաստանը չի բացառել պատժամիջոցների կիրառումը Միր քարտերից հրաժարվող երկրների նկատմամբ
Տնտեսություն
Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «վերջին միջոց» է անվանել ՌԴ հնարավոր պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են Միր քարտերից, հայտնում են ԶԼՄ-ները:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի կենտրոնական բանկը աշխատում է վճարման այլընտրանքային եղանակների վրա այն երկրներում, որոնք հրաժարվել են սպասարկել Միր քարտերը և հնարավոր է համարում պատասխան սահմանափակումները Ռուսաստանի կողմից, որպես «ծայրահեղ միջոց» համագործակցությունից հրաժարվելու դեպքում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի բանկերը հայտնել են ռուսական Միր համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին՝ ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով։