Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՆԳՆ-ն մնաց Նիկոլի վերջին հույսը

Ներքաղաքական

Սկ­սել են տա­րաբ­նույթ լու­րեր պտտվել, որ ի­րա­կա­նում բրյու­սել­յան խայ­տա­ռա­կութ­յու­նը շատ ա­վե­լի խորն է, քան այն, ո­րը բխում է Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կած խղճուկ «օգ­նութ­յու­նից»: Այն է՝ ան­գամ այն չնչին գու­մար­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջար­կել են Նի­կո­լին, գա­լու են ոչ թե Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը կամ տնտե­սութ­յա­նը ինչ-որ օ­գուտ տա­լու հա­մար, այլ այն ուղ­ղութ­յուն­նե­րով, որ­տեղ ա­ռանց այդ էլ Ա­րեւ­մուտ­քը փո­ղեր ծախ­սում է: Այն է՝ տա­րաբ­նույթ սե­ռա­կան եւ կրո­նա­կան ու այդ կար­գի այլ այ­լա­սեր­վա­ծութ­յուն­նե­րի, այն է՝ Ա­րեւ­մուտ­քի հա­մար «շպիո­նա­դի­վեր­սիոն» գոր­ծո­ղութ­յուն­նե­ր ի­րա­կա­նաց­նող­նե­րի հա­մար:

ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում նի­կոլ­յան խուն­տա­յի հա­մար ա­ռաջ­նա­յին խնդիր է դար­ձել հան­րութ­յա­նը «բա­ցատ­րել», թե ուր մնա­ցին ի­րենց բե­րա­նով Ա­րեւ­մուտ­քի ա­նու­նից խոս­տաց­ված «ոս­կե սա­րե­րը»: Այդ քա­րոզ­չութ­յան հիմ­քե­րը, դեռ հա­զիվ Նի­կո­լի՝ Բր­յու­սե­լից վե­րա­դառ­նա­լուն պես դրեց Միր­զո­յան Ա­րոն՝ հա­մո­զե­լով, թե տե­ղի ու­նե­ցա­ծը դեռ միայն «ցրցամ տալն» է, «ոս­կե սա­րե­րը» առ­ջե­ւում են: Ա­ռիթ ու­նե­ցանք են­թադ­րութ­յուն ներ­կա­յաց­նել, որ դրա­նով Ա­րոն ա­րեւմ­տա­մո­լա­կան մե­քե­նա­յին մատ­նան­շեց, թե քա­րոզ­չութ­յու­նը կոնկ­րետ ինչ ուղ­ղութ­յամբ պետք է զար­գաց­նել, եւ դրա պտուղ­ներն ի­րենց եր­կար սպա­սել չտվե­ցին: Այ­սինքն, ար­դեն­ ոչ միայն իշ­խա­նա­կան, այլ նաեւ ընդ­դի­մա­դիր դիր­քե­րից հան­դես ե­կող տար­բեր աղբ­յուր­ներ, հաս­կա­նա­լով կամ սո­վո­րա­կան խա­ղա­լի­քի դե­րում հայտն­ված լի­նե­լով, սկսել են ակ­տի­վո­րեն ա­ռաջ տա­նել այն թե­զը, թե Բր­յու­սե­լում, բա­ցի տե­սա­նե­լի հատ­վա­ծից, կար նաեւ բա­նակ­ցա­յին գաղտ­նի մաս, եւ հիմ­նա­կան հար­ցե­րը հենց այդ­տեղ էլ քննարկ­վել են: Այ­սինքն, Նի­կո­լի ա­ռաջ դրել են մի քա­նի պայ­ման, ո­րոնք կա­տա­րե­լու դեպ­քում ա­րեւմտ­յան մասշ­տա­բա­յին օգ­նութ­յու­նը, այդ թվում՝ մե­ծա­ծա­վալ ներդ­րում­նե­րի տես­քով, կսկսի գալ Հա­յաս­տան:

Ի­հար­կե, տրա­մա­բա­նութ­յան տե­սանկ­յու­նից այդ քա­րոզ­չա­կան տրյու­կին մո­տե­նալն ան­գամ ի­մաստ չու­նի: Կա­րե­լի է, օ­րի­նակ, ի ցույց դնել այդ օ­րե­րին Բ­լին­քե­նի աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կը, ո­րը Նի­կո­լի հետ նման ծա­վա­լա­յին «փակ հան­դիպ­ման» տեղ պար­զա­պես չէր թող­նում: Սա­կայն այդ դեպ­քում էլ կհա­մո­զեն, թե ին­չո՞ւ ան­պայ­ման Բ­լին­քե­նը, քննար­կում­ներն այլ պաշ­տոն­յա­նե­րի հետ են ե­ղել: Ա­մեն դեպ­քում, ե­ղել է նման «փակ հատ­ված», թե՝ ոչ, դա ինք­նին քիչ բան է նշա­նա­կում: Ի վեր­ջո, ե­թե ան­գամ Նի­կո­լին ա­ռա­ջի­կա չորս տա­րի­նե­րի կտրված­քով ինչ-որ բա­ներ են խոս­տա­ցել, մեկ է, հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ այն փաս­տը, որ ար­դի աշ­խար­հը փոխ­վում է գե­րա­րագ տեմ­պե­րով, ար­դեն իսկ շատ մեծ հար­ցա­կան կա, թե այդ խոս­տում­նե­րը եր­բե­ւէ կի­րա­կա­նա­նա՞ն կամ ե­թե հրաշ­քով ի­րա­կա­նա­նան, Հա­յաս­տա­նին դրանք կո­պե­կի օ­գուտ կտա՞ն:

ՆԻԿՈԼԻ ԱՌԱՋ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԴՐՎԵ՞Լ ԵՆ

­Սա­կայն այս ամբ­ողջ պատ­մութ­յունն ու դրա տակ դրված քա­րոզ­չա­կան տրյու­կը հե­տաքր­քիր է մեկ այլ կող­մից: Բանն այն է, որ ակն­հայտ ա­րեւմտ­յան հա­կում­նե­րով մի շարք աղբ­յու­ներ ընդ­հուպ  խո­սում են այն պայ­ման­նե­րի մա­սին, ո­րոնք, իբր, դրվել են Նի­կո­լի ա­ռաջ: Իսկ դա թույլ է տա­լիս ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում­ներ կազ­մել, թե ա­րեւմտ­յան այդ աղբ­յուր­նե­րի, այն է՝ նրանց տե­րե­րի հա­մար ո­րոնք են այս պա­հին ա­ռաջ­նա­յին խնդիրներ Հա­յաս­տա­նում: Այս­պես, ի թիվս «ստան­դարտ պա­հանջ­նե­րի», այն է՝ դե­մոկ­րա­տիա, բա­րե­փո­խում­ներ, սե­ռա­կան այ­լան­դա­կութ­յուն­ներ, կո­ռուպ­ցիա եւ այլն, ո­րոնց մա­սին Ա­րեւ­մուտ­քում շատ են սի­րում խո­սել տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ, Նի­կո­լի ա­ռաջ նաեւ խնդիր է դրված ա­զատ­վել ու­ժա­յին կա­ռույց­նե­րում՝ բա­նա­կում եւ ՆԳՆ-ում «ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ հա­յացք գցող­նե­րից»: Ու ան­մի­ջա­պես էլ մի իս­կա­կան շոու ի հայտ ե­կավ, թե, տե­սեք, բա­նա­կում ռու­սա­կան «ու­ռա»-ի փո­խա­րեն «կեց­ցե» են մտցնում, այ­սինքն, Նի­կոլն ար­դեն իսկ սկսել է աշ­խա­տել բա­նա­կից ռու­սա­կա­նութ­յան վեր­ջին նշույլ­նե­րը ջնջե­լու օգ­տին: Իսկ հա­ջորդ քայ­լը պետք է դառ­նա մի շարք գե­նե­րալ­նե­րի, ՆԳՆ-ից էլ նա­խա­րա­րի հե­ռա­ցու­մը:

­Մի­գու­ցե Նի­կո­լը նման գոր­ծու­նեութ­յուն սկսել է ի­րա­կա­նաց­նել դեռ Բր­յու­սե­լում՝ ինք­նա­թիռ նստե­լիս, մի­գու­ցե՝ ոչ, կյան­քը ցույց կտա: Բայց երբ նման քա­րոզ­ներ ծա­վալ­վում են, ա­պա դա ար­դեն իսկ ակ­նարկ է, որ ի­րոք բա­նա­կի հրամ­կազ­մի եւ ՆԳ նա­խա­րա­րի մա­սով խնդիր­ներ Ա­րեւ­մուտ­քում ի­րոք տես­նում են: Բա­նա­կի մա­սով կա­րե­լի է նման օ­րի­նակ բե­րել: Օ­րերս ա­ռիթ ու­նե­ցանք զրու­ցել մի­ջին հրամ­կազ­մի ա­մե­նա­սո­վո­րա­կան սպա­նե­րից մե­կի հետ: Մի պահ նրա աչ­քե­րը նույ­նիսկ լցվե­ցին՝ ինչ­պե՞ս ա­ռանց մի կրա­կո­ցի հող տանք: Եվ այն, որ իր մաշ­կի վրա ներ­կա ի­րա­վի­ճակն ա­մե­նաա­ռա­ջի­նը զգա­ցող բա­նա­կում նման ազ­գա­յին տրա­մադ­րութ­յուն­ներ դեռ կան, ե­զա­կի չեն, դա ար­դեն իսկ վտանգ է արեւմտ­յան ար­դեն մին­չեւ վերջ ան­թա­քույց դար­ձած ծրագ­րե­րի հա­մար: Ինչ վե­րա­բե­րվում է ՆԳ նա­խա­րա­րին, ա­պա նա կա­ռա­վա­րութ­յան այն ե­զա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից է, որ մի կող­մից՝ տի­րա­պե­տում է ա­ռանց­քա­յին ու­ժա­յին լծակ­նե­րի, մյուս կող­մից՝ ա­մե­նաու­ղիղ, ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով «Նի­կո­լի մարդն է»: Մինչ­դեռ, ինչ­պես փոր­ձը ցույց է տա­լիս, «գու­նա­վոր­ված» այն երկր­նե­րում, որ­տեղ Ա­րեւ­մուտքն ու­նի 100 տո­կո­սա­նոց վե­րահս­կո­ղութ­յան խնդիր, իշ­խա­նութ­յան վե­րին օ­ղակ­նե­րին լիա­կա­տար հնա­զան­դութ­յան մեջ պա­հե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին ա­րեւմտ­յան լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան տակ են պա­հում ներ­քին ու­ժա­յին հա­մա­կար­գը: Ո­րոշ դեպ­քե­րում, ինչ­պես, օ­րի­նակ, Ուկ­րաի­նա­յում բա­նը հա­սավ ընդ­հուպ՝ ՆԳ նա­խա­րա­րի «ա­ռեղծ­վա­ծա­յին» լիկ­վի­դաց­ման:

ՊԱՅՔԱՐ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այ­սինքն, կար­ծես թե նման է նրան, որ Հա­յաս­տա­նում եւս Ա­րեւ­մուտքն ու­նի ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նում ի­րեն, այլ ոչ թե Նի­կո­լին ան­վե­րա­պահ հա­վա­տա­րիմ մե­կին տես­նե­լու ցան­կութ­յուն, էլ չա­սած, որ վեր­ջին ա­միս­նե­րին նման ծրագ­րե­րի առ­կա­յութ­յու­նը պար­բե­րա­բար ի­րեն զգաց­նել տվել է: Ի­մաստն էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. ե­թե հան­կարծ ու հան­կարծ ու­նե­նան Նի­կո­լին հե­ռաց­նե­լու խնդիր, ա­պա ներ­քին ու­ժա­յին հա­մա­կար­գը կդառ­նա այն վեր­ջին օ­ղա­կը, ո­րի վրա Նի­կո­լը կկա­րո­ղա­նա հույս դնել, եւ որն ի զո­րու է այդ հույ­սերն ար­դա­րաց­նել:

Այս­պի­սով, այս ամ­բողջ ֆոնն ակ­նար­կո՞ւմ է այն մա­սին, որ Նի­կո­լին հե­ռաց­նե­լու ծրագ­րեր լոն­դոն­յան օ­ֆիս­նե­րում շրջա­նառ­վում են, ան­կախ նրա­նից, որ Վո­վա­յի­չը «ա­րեւմտ­յան ար­ժեք­նե­րին» իր հա­վա­տար­մութ­յու­նը քա­նիցս ապա­ցու­ցե­լու ա­ռիթ ու­նե­ցել է: Կա­րող է նման բան լի­նել, հաշ­վի առ­նե­լով նաեւ նույն բրյու­սել­յան հան­դի­պու­մը: Այ­սինքն, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ ե­ղել է դրա «փակ հատ­վածը», որ­տեղ Նի­կո­լի ա­ռաջ տար­բեր պա­հանջ-պայ­ման­ներ են դրել՝ փող տա­լու խոս­տում­նե­րով, ա­պա դա ա­ռա­ջին հեր­թին մեկ բան է նշա­նա­կում՝ չնա­յած Վո­վա­յի­չի «ա­րեւմտ­յան ար­ժեք­նե­րին» հա­վա­տար­մութ­յա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա Ա­րեւ­մուտ­քի հա­մար մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցեր դեռ չի լու­ծել: Ընդ ո­րում, դա կա­րե­լի է նաեւ տես­նել. օր­նակ, փո­խա­րեն բաց տեքս­տով ա­սի, թե ՀԱՊԿ-ից դուրս ենք գա­լիս, եր­կար-բա­րակ ծամծ­մում է, թե, գի­տեք, ե­թե այս­պես-այս­պես, ա­պա կա­րող է մի ինչ-որ ա­նո­րոշ պա­հի դուրս գանք: Բայց նաեւ կա­րող ենք դուրս չգալ, ե­թե Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի մատ­նանշ­ման մա­սով մեր պայ­ման­նե­րը կա­տար­վեն: ՀԱՊԿ-ն­ էլ կա­տա­րեց այդ պայ­ման­նե­րը, իսկ ա­հա Միր­զո­յան Ա­րոն ար­դեն Բր­յու­սե­լի հան­դի­պու­մից հե­տո փոր­ձեց նո­րից ՀԱՊԿ-ի բա­ցատ­րութ­յու­նը գլխի­վայր շրջած ներ­կա­յաց­նել:

­Բայց արդ­յոք պար­տա­դի՞ր է, որ Նի­կո­լը հա­մա­միտ լի­նի Ա­րո­յի նման կար­ծի­քի հետ, ո­րը բխում է բա­ցա­ռա­պես ա­րեւմտ­յան շա­հե­րից: Բանն այն է, որ Նի­կո­լը, ան­շուշտ, մեկ պար­զա­գույն փաստ գի­տակ­ցում է. պաշ­տո­նա­պես դուրս գա­լով ՀԱՊԿ-ից եւ դրա­նով վերջ­նա­կա­նա­պես ռուս­նե­րի հետ մտնե­լու բաց թշնա­մութ­յան դաշտ, մեծ հար­ցա­կան կա, թե ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում ինչ ռեակ­ցիա­յի կբախ­վի, Ա­լիեւն ինչ ռեակ­ցիա կցու­ցա­բե­րի, վեր­ջա­պես՝ ինչ քայ­լե­րի կդի­մեն Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը: Բա­զում հար­վա­ծա­յին ուղ­ղութ­յու­ններ կան, եւ վերջ­նարդ­յուն­քում, ողջ կուժն ու կու­լան ոչ թե Ա­րո­յի, այլ հենց իր գլխին է կոտր­վե­լու: Վեր­ջա­պես, ե­թե բո­լոր պայ­ման-պա­հանջ­նե­րը կա­տա­րի, ինչ-որ հրաշ­քով դի­մա­նա այդ բո­լոր հնա­րա­վոր եւ անհ­նար հար­ված­նե­րին, Ա­րեւ­մուտքն էլ հան­կարծ ի­րոք խոս­տա­ցա­ծը կա­տա­րի, մին­չեւ այդ փո­ղե­րը հաս­նեն Հա­յաս­տան, ին­քը կլի­նի՞ դրանց շա­հա­ռուն: Թե­կու­զեւ այն ա­ռու­մով, որ ընտ­րութ­յուն­նե­րը սա­րե­րի հե­տե­ւում չեն, մինչ­դեռ Ա­րեւ­մուտ­քից ակն­կալ­վող նման ծայ­րա­հեղ ոչ պո­պուլյար քայ­լերն ա­մե­նե­ւին էլ չեն նպաս­տե­լու հեր­թա­կան ժամ­կե­տում նրան վե­րընտր­վե­լուն: Ա­վե­լին, այդ ա­մե­նից հե­տո նաեւ Ա­րեւ­մուտ­քի հա­մար է նա հայտն­վե­լու «մավ­րի» դե­րում, մի­գու­ցե լա­վա­գույն դեպ­քում ինչ-որ ա­պաս­տա­րան կտան: Բայց ար­ժե՞ հա­նուն այդ ա­պաս­տա­րա­նի, օ­րի­նակ, նույն Ա­րո­յի կամ Ա­լե­նի, կամ Գ­րի­գոր­յան Ար­մե­նի հա­մար կրա­կից շա­գա­նակ հա­նող դառ­նալ: Դա, կրկնենք, լա­վա­գույն, քիչ շան­սեր ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րի դեպ­քում: Իսկ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան, այդ ա­պաս­տա­րանն ան­գամ մշու­շոտ է դառ­նում այս­քան մեծ թվով թշնա­մի­ներ ձեռք բե­րե­լու դեպ­քում: Էլ չա­սած, որ ար­դեն այս աշ­նա­նը ԱՄՆ-ն կա­րող է ներ­սից այն­պես փոխ­վել, որ խոս­տա­ցած ա­պաս­տա­րա­նը «մկան ծա­կից» էլ անն­շան դառ­նա: Ի վեր­ջո, կա Սա­հա­կաշ­վի­լու օ­րի­նա­կը, ով նույն ռիս­կին գնաց եւ վեր­ջին` ինքն իր հա­մար միակ ա­պա­հով տե­ղը հա­մա­րեց վրա­ցա­կան բան­տը: Չ­նա­յած, Նի­կոլն այդ օ­րի­նա­կի մաս­նա­կի տար­բե­րա­կին ար­դեն ան­ձամբ է բախ­վել. Ար­ցա­խի հա­յա­թափ­ման փու­լում, հի­շեց­նենք, նա սկզբում խո­սում էր ժո­ղովր­դի մնա­լու օգ­տին, թե անվ­տան­գութ­յան խնդիր չկա, բայց այն բա­նից հե­տո, երբ Ա­րոն Վա­շինգ­տո­նից հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց՝ մնա­լու անհ­նա­րի­նութ­յան մա­սին, Նի­կո­լը փո­խեց կար­ծի­քը, թե­րեւս դա հա­մա­րե­լով վա­շինգ­տոն­յան հանձ­նա­րա­րա­կան: Ու հի­մա Ա­րո­յին գրե­թե չեն հի­շում, սա­կայն նա կրե­լու է այդ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը:

Այ­սինքն, հե­տա­գա ռիս­կե­րի ա­ռու­մով Նի­կոլն ու Ա­րոն, այ­սինքն՝ մյուս բո­լոր ա­րո­յան­ման­նե­րը միան­գա­մայն այլ հար­թութ­յու­նում են, եւ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լիս այդ գոր­ծոնն ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում է: Այ­սինքն, հատ­կա­պես Բր­յու­սե­լից հե­տո Նի­կո­լի հա­մար, տրա­մա­բա­նո­րեն, շատ ա­վե­լի ձեռն­տու է սուր, բախ­տո­րոշ ո­րո­շում­նե­րի հար­ցում դեռ չշտա­պե­լ: Բայց քա­նի որ եր­կու կողմն էլ նրան ժա­մա­նակ չի տա­լիս, այս դեպ­քում այդ­քան էլ միան­շա­նակ չէ, որ Ա­րո­յի մատ­նան­շած ու­ղին Նի­կո­լի հա­մար միան­շա­նակ է: Իսկ այդ դեպ­քում Նի­կո­լի հա­մար ՆԳՆ-ն դառ­նա­լու է վեր­ջին հույսը:

ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված