Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Այնպես չէ, որ Անդոնը մեկ-երկու ապակի կփոխի, ու հարցերը կլուծվեն

Միջազգային

Այն, որ բրյու­սել­յան հան­դիպ­ման շե­մին Ա­լիե­ւը գնաց ի­րա­վի­ճա­կի սրաց­ման, մի­գու­ցե կա­րե­լի էր բա­ցատ­րել այդ հան­դի­պու­մից նրա սպա­սե­լիք­նե­րով: Թե, մի­գու­ցե, Ա­րեւ­մուտ­քից Նի­կո­լին մեծ օգ­նութ­յուն կտան, ո­րը կա­րող է փո­խել առ­կա բա­լան­սը, եւ Բաք­վի հա­մար ա­ռա­վե­լա­գույ­նին հաս­նե­լու «պա­տու­հա­նը կփակ­վի»:

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ԱԼԻԵՎԸ

­Բայց ա­հա բրյու­սել­յան հան­դի­պու­մը ե­կավ ցույց տա­լու, որ ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Ա­լիե­ւը նման մտա­վա­խութ­յուն­ներ ու­ներ, ա­պա դրանք ան­տե­ղի էին: Մինչ­դեռ սահ­մա­նա­յին սրա­ցում­նե­րը մի բան էլ ընդ­լայն­վել են՝ տա­վուշ­յան չորս գյու­ղե­րի պա­հան­ջից հաս­նե­լով տար­բեր հատ­ված­նե­րում եւ ա­վե­լի շատ Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ կրա­կոց­նե­րի մա­կար­դա­կի: Հա­մե­նայն­դեպս, նաեւ ե­րեկ գի­շեր, ըստ ՀՀ ՊՆ-ի, կրա­կոց­ներ ե­ղել են եւ նո­րից Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, մնում է են­թադ­րել, որ նախ­նա­կան տպա­վո­րութ­յու­նը, ինչ­պես ա­վե­լի վաղ կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ի­րա­կա­նում Բր­յու­սե­լի հան­դի­պու­մը չէր, նաեւ, որ Ս­յու­նի­քի այդ չորս փաս­տա­ցի գո­յութ­յուն չու­նե­ցող գյու­ղե­րը չէ, որ Ա­լիե­ւի հիմ­նա­կան դարդ ու ցավն են: Բայց այս դեպ­քում բաց է մնում հար­ցը, թե Ա­լիեւն ի­րա­կա­նում այս ան­գա՞մ ինչ նպա­տակ է հե­տապն­դում:

­Սա­կայն մինչ Ա­լիե­ւի նպա­տակ­նե­րին հաս­նե­լը, մեկ նյո­ւանս չմո­ռա­նանք: Այս­պես, Բր­յու­սե­լում Բ­լին­քե­նը (նաեւ ա­մե­րի­կայն այլ պաշ­տոն­յա­ներ) հոր­դո­րեց՝ պետք է բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նա­կել եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել: Այդ էս­տա­ֆե­տը նա­խօ­րեին շա­րու­նա­կեց Բ­լին­քե­նի՝ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Մեթ­յու Միլ­լե­րը, թե՝ «Մենք շատ հստակ ա­սել ենք, որ այս հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման ճա­նա­պար­հը, ի վեր­ջո, գտնվում է բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ»: Բայց ա­հա Միլ­լե­րի այդ հայ­տա­րա­րութ­յան հետ կապ­ված մեկ դե­տալ մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: Այս­պես, նա միայն նման պա­տաս­խան տվեց հար­ցին, թե Վա­շինգ­տո­նում կվերսկս­վի՞ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին հան­դի­պում­նե­րի գոր­ծըն­թա­ցը. «Չեմ ու­զում խո­սել ա­ռա­ջի­կա հան­դի­պում­նե­րի մա­սին, բայց մենք միշտ հստակ ա­սել ենք, որ ող­ջու­նում ենք երկ­խո­սութ­յու­նը։ Երբ պետ­քար­տու­ղա­րը խո­սել է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հետ, նա հաս­կաց­րել է, որ անհ­րա­ժեշտ է երկ­խո­սութ­յուն եր­կու կող­մե­րի միջեւ: Մենք ու­րախ ենք ցան­կա­ցած դեր խա­ղալ այս երկ­խո­սութ­յան դյու­րաց­ման գոր­ծում եւ կ­շա­րու­նա­կենք դա ա­նել, բայց ես չեմ ցան­կա­նում հայ­տա­րա­րել որ­եւէ կոնկ­րետ օր ա­ռա­ջի­կա հան­դի­պում­նե­րի մա­սին»:

­Կարճ ա­սած, Վա­շինգ­տո­նում կամ Վա­շինգ­տո­նի միջ­նոր­դութ­յամբ կազ­մա­կերպ­ված ո­րե­ւէ գոր­ծըն­թաց այս պա­հին օ­րա­կար­գում չկա: Այ­սինքն, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է մեր­ժել ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կը՝ միակ հնա­րա­վոր տար­բե­րակ հա­մա­րե­լով կա´մ­ ու­ղիղ բա­նակ­ցութ­յու­նն­երը կա´մ՝ ռու­սա­կան հար­թա­կը: Եվ ա­հա, բրյու­սել­յան հան­դիպ­ման ֆո­նին եւ հա­ջոր­դած կրա­կոց­ներն ա­ռա­ջին հեր­թին նույն բանն են վկա­յում: Ա­լիե­ւը դրա­նով ցույց տվեց՝ թքած ու­նեմ, թե բրյու­սել­նե­րում ինչ եք հան­դի­պում, խո­սում, պետք ե­ղավ՝ կկրա­կեմ, պետք չեղավ, չեմ կրա­կի: Այ­սինքն, այն­պես չէ, որ Քո­չար­յան Ան­դոն մեկ-եր­կու ա­պա­կի կգցի, եւ վերջ: Ամ­բողջ խնդիրն այն է, որ ինչ­քան էլ Նի­կոլն Ա­րեւ­մուտ­քի ա­ռաջ մեջք ծռի, ինչ­քան էլ ռուս­նե­րը լավն են, թե՝ վա­տը, եւ այդ­պես շա­րու­նակ, հետբր­յու­սել­յան կրա­կոց­նե­րը ի ցույց են դնում «մեկ պարզ ճշմար­տութ­յուն»՝ քա­նի դեռ Ա­լիե­ւը չի հա­մա­ձայն­վել գնալ ա­րեւմտ­յան հար­թակ, կա´մ Նի­կո­լը՝ ռու­սա­կան, այս ներ­կա ի­րա­վի­ճա­կը շա­րու­նակ­վե­լու է. Ա­լիե­ւը նո­րից քե­ֆը տված պա­հին ա­պա­կի­ներ կկոտ­րի, Ան­դո­նը՝ կգցի, հե­տո նո­րից, ու վեր­ջը չի ե­րե­ւում: Ու նույ­նիսկ, ար­դեն պատ­կե­րա­վոր ա­սած, ա­պա­կի կոտ­րե­լը չէ մեր հիմ­նա­կան խնդի­րը: Փաստն այն է, որ այս տեմ­պե­րով բա­լան­սը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մեջ դեռ եր­կար է մնա­լու հա­կա­ռա­կոր­դի կող­մը կտրուկ թեք­ված: Ա­մեն դեպ­քում, բրյու­սել­յան հան­դի­պու­մը նաեւ դա ի ցույց դրեց. ինչ­քան էլ «փութե­րով» խո­սեն ա­րեւմտ­յան եւ, մաս­նա­վո­րա­պես, ֆրան­սիա­կան ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին, դա բա­լան­սի հետ կապ­ված Հա­յաս­տա­նին գործ­նա­կա­նում ռեալ բան չի տա­լիս:

Ս­րա­նով հան­դերձ, նաեւ այն, որ Ա­լիե­ւը հիմ­նա­կան կրա­կա­յին ուղ­ղութ­յուն է ընտ­րել Ս­յու­նի­քը, նո­րից ու նո­րից նույն բա­նի մա­սին է վկա­յում՝ հիմ­նա­կան խնդիր ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Ա­սենք, այս մա­սին իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում պարզ հայ­տա­րա­րեց նաեւ Միր­զո­յան Ա­րոն, թե՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված եր­կու չլուծ­ված հա­կա­սութ­յուն կա՝ սահ­ման­նե­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը: Կարճ ա­սած, Ա­լիե­ւը նաեւ այս կրա­կոց­նե­րով պարզ ցույց է տա­լիս՝ ան­կախ Ա­րեւ­մուտ­քի մի­ջամ­տութ­յու­նից եւ Նի­կո­լի ա­րեւմտ­յան հան­դի­պում­նե­րից, շա­րու­նա­կում է մնալ այն մտքին, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդրի լուծ­ման միակ տար­բե­րա­կը 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի եւ 2021թ. հուն­վա­րի 11-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում է, ընդ ո­րում, այդ տար­բե­րա­կը տա­լիս է նաեւ սահ­մա­նա­զատ­ման խնդրի լուծ­ման մո­տե­ցում­նե­րը՝ այդ ա­մե­նը փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի շրջա­նա­կով պայ­մա­նա­վոր­վե­լիք հար­ցեր են:

ԳՆԴԱԿԸ ՄՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ

­Թե­րեւս, կա­րե­լի է հա­մա­րել, որ այս­պի­սով Ա­լիե­ւը ցույց տվեց նաեւ ռազ­մա­վա­րութ­յան փո­փո­խութ­յուն: Այ­սինքն, ե­թե ա­միս­ներ շա­րու­նակ սահ­ման­նե­րը հիմ­նա­կա­նում կա­յուն էին, ա­պա հի­մա կա­րող է անց­նել այլ ռազ­մա­վա­րութ­յա­ն, ո­րը կի­րա­ռե­լու է գո­նե մոտ ժա­մա­նակ­ներս: Այն է, մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի չի գնա, սա­կայն նման, Ան­դո­յի ա­սա­ծով՝ «ան­կա­նոն կրա­կա­հեր­թե­րը» կշա­րու­նակ­վեն: Թե­րեւս, հաշ­վի առ­նե­լով ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում ա­ռա­ջա­ցող նյար­դա­յին ռեակ­ցիան, դա փոր­ձում է դարձ­նել Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ հա­վել­յալ ճնշում, միա­ժա­մա­նակ ցույց տա­լով, որ Ա­րեւ­մուտ­քը չի կա­րող կամ չի ու­զում հար­ցեր լու­ծել:

Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա նշա­նա­կում է, որ գնդա­կը Բր­յու­սե­լից հե­տո շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի դաշ­տում: Մի կող­մից, այդ­պես էլ չի կա­րո­ղա­նա­լու ցույց տալ, որ անվ­տան­գա­յին ա­ռու­մով Ա­րեւ­մուտ­քից ո­րե­ւէ շո­շա­փե­լի օգ­նութ­յուն կգա, եւ դա էլ ա­վե­լի է սրում ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից հրա­ժար­վե­լու նրա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հան­դեպ ներ­քին խնդիր­նե­րը: Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. այս ուղ­ղութ­յամբ պար­զա­պես լու­ծում չու­նի: Ա­րեւ­մուտ­քի խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» շա­րու­նա­կե­լու է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով մնալ առ­կախ­ված վի­ճա­կում: Մինչ­դեռ ներ­հա­յաս­տան­յան քա­րոզ­չութ­յան ողջ թե­զը դրել է հենց դրա վրա, թե՝ խա­ղա­ղութ­յան ենք գնում: Եվ ե­թե տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով չտա հար­ցի պա­տաս­խա­նը, թե բա ո՞ւր մնաց այդ խա­ղա­ղութ­յու­նը, ու միա­ժա­մա­նակ Ա­լիե­ւը շա­րու­նա­կի, այս­պես ա­սենք, «սո­ղա­ցող թե­ժաց­ման» կուր­սը, ա­պա կկա­րո­ղա­նա՞ ներ­քին պայթ­յուն­նե­րից խու­սա­փել, մեծ հարց է: Ա­ռա­վել եւս, երբ ար­դեն աչ­քի ա­ռաջ ու­նի տա­վուշ­յան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան օ­րի­նա­կը, ո­րը սպառ­նում է ա­րա­գո­րեն տա­րած­վել առն­վազն սահ­մա­նով մեկ՝ դե­պի հա­րավ:

Ու այս­քա­նից զատ, սահ­մա­նա­յին այս սրա­ցում­նե­րը քա­րոզ­չա­կան եւս մեկ տրյուկ պայ­թեց­րին: Մինչ այս հա­մո­զում էին, թե եվ­րա­դի­տորդ­նե­րին բե­րե­ցին, եւ Ա­լիեւն ան­մի­ջա­պես դա­դար­եց­րեց սահ­մա­նա­յին կրա­կոց­նե­րը: Իսկ Ա­լիե­ւը հի­մա պարզ ցույց է տա­լիս՝ ոչ մի եվ­րա­դի­տորդ էլ ի­րեն չի խան­գա­րում կրա­կել կամ չկրա­կել: Ու հի­մա նաեւ այս հար­ցին պետք է պա­տաս­խան գտնեն՝ բա ո՞ւրն է ի­րա­կա­նում եվ­րա­դի­տոդ­նե­րի ֆունկ­ցիան, ե­թե ոչ մի բա­նի վրա ազ­դել չեն կա­րող: Տվ­յալ­ներ հա­վա­քեն եւ շե­ֆե­րի՞ն փո­խան­ցեն: Բայց չէ՞ որ այս կրա­կոց­նե­րով Ա­լիե­ւը, կրկնենք, նա­եւ պարզ ակ­նար­կում է, որ այդ շե­ֆե­րի վրա էլ թքած ու­նի: Ի՞նչ է, Եվ­րո­պան պետք է ադր­բե­ջա­նա­կան գա­զի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե՞ր սահ­մա­նի, ո­րե­ւէ մե­կի մտքով նման բան կա­րո՞ղ է անց­նել:

­Վեր­ջա­պես, ռուս­ներն էլ ի­րենց հեր­թին են միաց­րել ժա­մա­նա­կա­չա­փը՝ պա­հան­ջե­լով կա´մ վերջ­նա­կա­նա­պես դուրս գալ ՀԱՊԿ-ից, կա´մ հետ վե­րա­դառ­նալ՝ ըն­դու­նե­լով ա­ռա­ջարկ­ված օգ­նութ­յու­նը:

«ՕՄԵԳԱՆ» ՄՆՈՒՄ Է «ՕՄԵԳԱ»

Ա­հա այս բարդ վի­ճա­կում Միր­զո­յան Ա­րոն հան­կարծ ո­րո­շեց, որ ԱՊՀ-ի նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը չի գնա­լու: Սա Նի­կո­լի՞ ո­րո­շումն է, թե՞ ան­ձամբ Ա­րո­յի, սա դեռ հար­ցի մի կողմն է: Սա­կայն, ա­մեն դեպ­քում, այս քայ­լը մեկ բան է նշա­նա­կում՝ չնա­յած բրյու­սել­յան խայ­տա­ռա­կութ­յա­նը, մեր չի­նով­նի­կութ­յու­նը (կամ մի­գու­ցե 5-րդ շա­րաս­յո՞ւ­նը) ի ցույց է դնում, որ շա­րու­նա­կում են ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րը: Ի վեր­ջո, պատ­կե­րը սա է. ե­թե նի­կո­լա­կան թի­մը պնդում է, որ խնդիր­նե­րը ՀԱՊԿ-ի հետ են, մյուս բո­լոր ձե­ւա­չա­փե­րին Հա­յաս­տա­նը մաս­նակ­ցում է, ա­պա կա­րո՞ղ են բա­ցատ­րել նաեւ ԱՊՀ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րից հրա­ժար­վե­լը, ե­թե միայն ի­րա­կան խնդի­րը ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից շրջվե­լը չէ: Ս­րա­նով, հաս­կա­նա­լի է, «Օ­մե­գան» եւս մեկ ան­գամ ցույց տվեց, թե ի­րա­կա­նում ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում: Ա­վե­լին, որ դի­տա­վո­րութ­յամբ են խնդիր­ներ ստեղ­ծում Հա­յաս­տա­նի հա­մար: Հա­մե­նայն­դեպս, հաշ­վի առ­նե­լով, ա­սենք, Ար­մեն Ռուս­տամ­յա­նի մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե. «Այս ար­կա­ծախնդ­րութ­յու­նը վա­ղուց է սկսվել։ Մենք բազ­միցս ա­սել ենք` կա­րե­լի է հա­զար հար­ցով դժգո­հել ՀԱՊԿ-ից, դժգո­հել մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ պահ­ված­քից, բայց կա­տար­վում են քայ­լեր, ո­րոնք նշա­նա­կում են վեկ­տո­րի փո­փո­խութ­յուն, նշա­նա­կում են Ռու­սաս­տան-միա­վոր­ված Արեւ­մուտք պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խել Հա­յաս­տան։ Սա ա­մե­նա­կոր­ծա­նա­րար հետ­եւան­քը կա­րող է ու­նե­նալ Հա­յաս­տա­նի հա­մար: Խո­սում են, թե սա փո­խա­րի­նում չէ մե­կը մյու­սով, դի­վեր­սի­ֆի­կա­ցիա է, բայց դի­վեր­սի­ֆի­կա­ցիա նշա­նա­կում է նաեւ ո­րո­շա­կի քայ­լեր կա­տա­րել այլ ուղ­ղութ­յամբ: Օ­րի­նակ, ի՞նչն է խան­գա­րում գնալ այդ նիս­տին ու քեզ հու­զող հար­ցե­րը բարձ­րաց­նել: Կար­ծում եմ` պա­հանջ է դրված, որ Հա­յաս­տա­նը պետք է միա­նա հա­կա­ռու­սա­կան ճակատին»:

Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե այս ա­մենն ի­րա­կա­նում Նի­կո՞լն է ա­նում, թե՞ վա­ղուց նրան բա­նի տեղ դնող չկա, եւ ա­մեն մի «Օ­մե­գա» իր մա­սով հրա­հանգ է կա­տա­րում, մեկ է, պա­տաս­խա­նա­տուն ե­ղել եւ մնում է հենց Նի­կո­լը: Իսկ ժա­մա­նա­կա­չա­փը վեր­ջին շատ մոտ է:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված