Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում

Լացն ու դժբախտությունը դժվար կլինի շրջանցել. ճակատագրական օրերն առջեւում են` 12, 13, 19, 20, 27, 28-ը. Աստղաբանի բացառիկ կանխատեսումը

Աստղագուշակ

«Ապրիլ ամիսը բավական բարդ հանգույցներով լի ամիս է, կան բավականին դժգույն եւ հակառակը` վառվռուն գույներ: Ինչու դժգույն, որովհետեւ Մարսը Սատուրնի հետ ապրիլի 10-ին միանում է Ջկների կենդանակերպին, ինչը նշանակում է, որ լացը, դժբախտությունները դժվար է լինելու շրջանցել»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով առաջիկա ամսվա կանխատեսումներին, ասաց աստղաբան Գայանե Սագսյանը, միեևնույն ժամանակ ընդգծելով.

-Բայց ապրիլի 12-ից սկսած Լուսինը մուտք է գործելու Երկվորյակի կենդանակերպ, ինչը նշանակում է, որ հնարավորություններ կընձեռնվռեն, այսպես ասած, միջանցք կտրվի բարդագույն խնդիրները շրջանցելու համար: Ամփոփելով խոսքս, ապրիլ ամսվա մեջ ճակատագրական օրեր են 12, 13, 19, 20, 27, 28-ը: Այս օրերին խուսափեք կոնֆլիկտներից, ֆինաննսական պայմանագրեր կնքելուց, հիվանդությունուններ ունեցողները թող զգուշանան հիվանդության սրացումներից, ճակատագրական օրեր են այսպես ասած վերջացած թմրամոլների համար, ովքեր կարող են այս օրերին կյանքով հատուցել նման կյանք վարելու համար:  

-Խոսենք նաեւ վառ օրերի մասին, ինչպես Դուք նշեցիք:

-Ապրիլի 21-ին Յուպիտեր-Ուրանը մուտք են գործելու Ցուլ կենդանակերպ, այս շրջանը անվանում են միլոնատերերի դիրքավորում: Այս շրջանում կարող եք մեծ խաղաղարկությունների մասնակցել, եւ պատահական դառնալ միլոնատեր, այսինքն հնարավոր է այս շրջանում ֆինաննսական մուտքեր: Ամեն դեպքում աստղերը հուշում են այսքանը, թե որքանով դրանք կիրականան կախված անհատական քարտեզներից:

-Այս շրջանում կա՞ն կենդանակերպի նշաններ, որոնք գտնվում են, այսպես ասած, ռիսկի գոտում կամ հակառակը:

-Այ՛ո, այս պահին բարձրացող հանգույցը Խոյ կենդանակերպում է: Խոյերը կունենան մեծ հաջողություններ, բայց թող ուշադիր լինեն չընկնեն կռիվների մեջ: Ընդ որում երկրի ղեկավարությունը եւս պետք է այս օրերին շատ զգույշ լինի հատկապես սահմանային իրավիճակում, որովհետեւ Խոյ կենդանակերպի ակտիվ փուլում Ադրբեջանը առիթը բաց չի թողնում, կներեք, բայց պետք է ասեմ, հայ ազգից մատաղ անելու համար: Ինքը Ալիեւը ունի չորս անձնական աստղաբաններ, ովքեր նրան ամենօրյա ռեժիմով հուշում են, թե որ օրն է նրանց համար հաջող աստղային դասավորում ապահովում:

Շարունակելով Ձեր հարցի պատասխանը, ասեմ, որ այս շրջանում հաջողություններ կունենան նրանք, ովքեր գտնվում են օդի(Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս) եւ կրակի(Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) ազդեցության ներքո, թող զգույշ լինեն Խոյ եւ Կշեռք առանցքը, որովհետեւ հոկտեմբերի 2-ի մոտակայքում կրկին խավարում ունենք, այս անգամ Կշեռքի կենդանակերպում: 

Մինչեւ մայիսի 25-ը ամուսնությունների հաջող շրջան է Խեցգետինների, քմահաճ Ձկների եւ Կարիճների համար: Այս նշաններին անկակնակալներ են սպասվում ֆինաննսական տեսքով, դա կլինի պարգեւատրումների կամ խոշոր, շահավետ պայմանագրերի տեսքով 

-Ի՞նչ է խոսում ՀՀ ղեկավարի քարտեզը:

-Այսպես պատասխանեմ, երբ 2020 թվականին ես ուսումնասիրում էի ՀՀ եւ վարչապետի քարտեզները, ակնհայտ տեսա, որ եւ նրա եւ ՀՀ-ի քարտեզները գտնվում են բարդ իրավիճակում: Այս ամիս կրկին նույն բանն եմ տեսնում, այսքանը կարող եմ ասել, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Կարող եմ միայն ասել, որ մոտական ժամանակշրջանը լինելու է բացահայտումների ժամանակաշրջան, մեր կյանք են վերադառնալու հին ծանոթները, չավարտված զրույցները:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ