Պատմությունը բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում. Արմեն Այվազյան Առեղծվածային և ողբերգական դեպք Լոռու մարզում․ տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ով Նշվել են լյարդի համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները Մի քանի չվերթներ վատ եղանակի պատճառով վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ․ ՌԴ 10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համար Նիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ Բաբուխանյան Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենա Ովքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակ Այս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. Շպռոտ

Մանրամասներ՝ փակ քննարկումից. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ փակ քննարկում տեղի ունեցավ՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը բավականին թեժ է անցել: Նախ, ի սկզբանե, ՔՊ-ականները ջանք չխնայեցին, որ նիստը փակ ֆորմատով անցնի՝ պատճառաբանելով, թե գաղտնի հարցեր են քննարկելու: Ավելին՝ ընդդիմադիր մի քանի պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին, Լեւոն Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Մհեր Մելքոնյանին, Արմեն Ռուստամյանին, Մհեր Սահակյանին, Արթուր Սարգսյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին՝ հիմնավորելով, որ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։ ՔՊ-ից գաղտնիության թուլտվություն չուներ Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել մանդատը: Քննարկմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել Արարատ Միրզոյանը, որը ջանասիրաբար պաշտպանել է Փաշինյանի առաջ քաշած հակահայկական թեզերը: Փոխարենը՝ Մհեր Գրիգորյանն է կառուցողական վարքագիծ դրսեւորել, ավելին՝ ընդդիմադիրներին ասել է, որ եթե էլի նման քննարկում նախաձեռնեն, կրկին պատրաստ է մասնակցելու: Թե՛ Միրզոյանի, թե՛ Մհեր Գրիգորյանի պատասխաններից պարզ է դարձել, որ իրականում, անգամ իշխանությունները չգիտեն՝ ի վերջո ինչ է սպասվում, երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու:

Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, եւ որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում: Բացի այս, ընդդիմադիրները նաեւ նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի: Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պատմությունը բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում. Արմեն ԱյվազյանԱռեղծվածային և ողբերգական դեպք Լոռու մարզում․ տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմինՍևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ովՆշվել են լյարդի համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքներըՄի քանի չվերթներ վատ եղանակի պատճառով վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ․ ՌԴ 10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համարՆիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ ԲաբուխանյանՆորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենաՈվքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակԱյս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. ՇպռոտԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր«Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցերThe Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակԱմերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքըՆիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat MediaԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտումՀազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի ԹրամփըՀունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողությունՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված