Պատմությունը բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում. Արմեն Այվազյան Առեղծվածային և ողբերգական դեպք Լոռու մարզում․ տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ով Նշվել են լյարդի համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները Մի քանի չվերթներ վատ եղանակի պատճառով վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ․ ՌԴ 10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համար Նիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ Բաբուխանյան Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենա Ովքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակ Այս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. Շպռոտ

Ֆրանսիան ակտիվորեն զինում է Ալիևին. թիկունքից հարված՝ արևմտյան «դաշնակցից»

Միջազգային

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Գրառմանը կից դեսպանը «Thales» ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն՝ 2023 թվականին: Նշվում է նաև, որ անցած ամիսներին Փարիզը երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ Մոլդովան պատրաստվում է ստանալ ևս մեկը՝ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մոռանում է հիշատակել այն հանգամանքը, որ ըստ տարածվող և ինչն էլ ավելի կարևոր է՝ չհերքված տեղեկությունների, Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաները, ըստ  Ouest France պարբերականի, նախապես առաջարկվել էին Ուկրաինային։  Պարբերականը գրում է, որ 12,5 տոննա կշռող զրահամեքենաները Կիևը համարել է թույլ պաշտպանվածության և մերժել։ Ֆրանսիան դեռ 2022 թվականին նախատեսել է մոտ 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, ուկրաիանական ռազմական թատերաբեմում ծավալվող գործողություններն ապացուցում են, որ Արևմուտքի և մասնավորապես՝ Ֆրանսիայի Կիևին մատակարարած զենքերն ի վիճակի չեն հակազդել ռուսական զենքին և դա է նաև պատճառը, որ մինչև ատամներն արևմտյան զենքով զինված Կիևն այսօր բնակավայրը բնակավայրի հետևից է կորցնում:
Օլիվիե Դըկոտինյին մոռացել է հիշատակել նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր հոդված, որը լույս էր տեսել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ Հոդվածագիրը, մասնավորապես, հիշատակում է «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքն Ադրբեջանին՝ 430 մլն եվրո արժեքով: 2015 եւ 2016 թվականներին Ֆրանսիան Ադրբեջանին ընդհանուր 148,2 մլն եվրոյի սպառազինություն է մատակարարել։ 2019-ին տրամադրվել են նաեւ «լիցենզիաներ»՝ 216,4 մլն ընդհանուր գումարով, մասնավորապես՝ 190 մլն եվրո արժեցել են «թիրախին ուղեկցելու եւ հայտնաբերելու միջոցները»: Այդ թիվը հիշատակում են նաեւ «Էկոլոգիա, ժողովրդավարություն, համերաշխություն» խմբակցության պատգամավորները (սրա կազմում ընդգրկվել են «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության (La République en marche, նախագահ Մակրոնի կուսակցությունը-հեղ.) դիսիդենտները), որոնք հոկտեմբերի 14-ին ֆրանսիական կառավարության կոչ արեցին «անհապաղ դադարեցնել» մատակարարումները։ 

Մյուս խնդիրն այն է, որ թեեւ տեխնիկայի որոշ տեսակներ պաշտոնապես ունեն խաղաղ նշանակություն, փաստացի ադրբեջանական ուժերի կողմից կիրառվում են ռազմական կարիքների համար։ Այսպես, տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։

Ինչպես տեսնում ենք՝ Ֆրանսիան  բառացիորեն «կիսվում է» իր մեծ հայկական սփյուռքի եւ ադրբեջանական նավթադոլարների ծանր պորտֆելի միջեւ և սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտներով խաղ: Ընդ որում, Ադրբեջանին մատակարարած զինատեսակները և վերջինիս հետ կնքված պայմանագրերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ որակով և քանակով անգամներ գերազանցում են Հայաստանն առաջարկված տարբերակներից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պատմությունը բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում. Արմեն ԱյվազյանԱռեղծվածային և ողբերգական դեպք Լոռու մարզում․ տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմինՍևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ովՆշվել են լյարդի համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքներըՄի քանի չվերթներ վատ եղանակի պատճառով վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ․ ՌԴ 10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համարՆիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ ԲաբուխանյանՆորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենաՈվքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակԱյս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. ՇպռոտԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր«Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցերThe Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակԱմերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքըՆիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat MediaԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտումՀազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի ԹրամփըՀունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողությունՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված