Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՏԱՆԻ ՈՉ ԹԵ ԵՎՐՈՊԱ, ԱՅԼ` ԴԵՊԻ ԱՄՈԹ ԿԱՄ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերլուծություն

Ա­մեն ան­գամ, երբ վար­չա­պետ Փա­շին­յա­նը մեկ­նում է Եվ­րո­պա, Հա­յաս­տա­նը եւս մեկ քայ­լով մո­տե­նում է ազ­գա­յին ա­ղե­տին: Նոր ­Նոր­քի դեպ­քը կար­ծես թե ո­չինչ չսո­վո­րեց­րեց «վար­չա­պե­տին»։ Դա­տե­լով «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րի» ակ­տի­վիստ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ իր իսկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, որ­տեղ նա ի­րեն հա­մե­մա­տում էր ոչ պա­կաս, քան Հի­սուս Ք­րիս­տո­սի հետ, նա լիո­վին հա­վա­տում էր իր Աստ­ծո ընտր­յա­լութ­յա­նը: Բայց կար­ծես թե, Փա­շին­յա­նը պատ­րաստ­վում է զո­հա­բե­րել ոչ թե ի­րեն, այլ` հայ ժո­ղովր­դին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ «ԸՆԿԵՐՆԵՐԻ» ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ըստ ՀՀ Անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Գ­րի­գոր­յա­նի՝ ապ­րի­լի 5-ին պետ­քար­տու­ղար Բ­լին­կե­նի եւ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար ֆոն դեր Լ­յա­յե­նի հետ Փա­շին­յա­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­նա­կան նպա­տակն է քննար­կել «ե­ռա­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ու­ղի­նե­րը, ո­րոնք կնպաս­տեն Հա­յաս­տա­նի զար­գաց­մա­նը»։ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Միր­զո­յա­նը ար­գեն­տի­նա­կան Todos Noticias հրա­տա­րա­կութ­յա­նը տված հար­ցազ­րույ­ցում նույն­պես փոր­ձել է հար­վա­ծի տա­կից հա­նել իր ղե­կա­վա­րին՝ նշե­լով, որ Հա­յաս­տա­նը ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու պլան­ներ չու­նի, սա­կայն անգ­լո-սաք­սո­նա­կան իր տե­րե­րի մոտ որ­եւէ եր­կի­մաս­տութ­յու­նից խու­սա­փե­լու հա­մար ան­մի­ջա­պես ա­րել է վե­րա­պա­հում, որ Ե­րե­ւա­նի հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներն այ­սօր Վա­շինգ­տոնն ու Բր­յու­սելն են։

­Պետք չէ մեծ փոր­ձա­գետ լի­նել հաս­կա­նա­լու հա­մար, թե կոնկ­րետ ին­չին են նվիր­ված Բր­յու­սե­լի բա­նակ­ցութ­յուն­նե­րը։ Հա­յաս­տա­նի եվ­րատ­լանտ­յան «ըն­կեր­նե­րի» խնդիր­նե­րը չեն փոխ­վել Փա­շին­յա­նի վար­չա­պետ դառ­նա­լուց ի վեր:

­Նախ՝ հայ­կա­կան սահ­ման­նե­րի վե­րագ­ծում` հօ­գուտ Ադր­բե­ջա­նի՝ Կով­կա­սում թուրք-ադր­բե­ջա­նա­կան բլո­կի ամ­րապն­դումն ա­ռա­վե­լա­գույ­նի հասց­նե­լու հա­մար։

Երկ­րորդ՝ Հա­յաս­տա­նի դուրս գա­լը ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն ա­սո­ցիա­ցիա­նե­րից՝ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, եւ Գ­յում­րիում 102-րդ բա­զա­յի փա­կու­մը։

Եր­րորդ՝ Հա­յաս­տա­նում ՆԱՏՕ-ի զոր­քե­րի տե­ղա­կա­յու­մը եւ Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յան ցատ­կա­հար­թա­կի ստեղ­ծու­մը։

Այս կե­տե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ԱՄՆ-ի եւ Եվ­րո­պա­յի տե­սանկ­յու­նից, կհան­գեց­նի «Կով­կա­սում խա­ղա­ղութ­յան ան­հա­պաղ հաս­տատ­մա­նը եւ Հա­յաս­տա­նի՝ որ­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տութ­յան բար­գա­վաճ­մա­նը»։

Արեւ­մուտ­քը լա­վա­գույնն է խոս­տում­ներ տա­լու մեջ: Այս կերպ բազ­մա­թիվ պե­տութ­յուն­ներ են­թարկ­վե­ցին նրան եւ­ այ­նու­հե­տեւ կոր­ծան­վե­ցին։ Բայց ա­մե­նաու­շագ­րավն այն է, որ Հա­յաս­տա­նին նույ­նիսկ ո­չինչ չեն խոս­տա­նում, նրան ուղ­ղա­կի փաս­տի ա­ռաջ են դնում։ Նի­կոլ Փա­շին­յա­նի նման երկ­րի ղե­կա­վա­րի պա­րա­գա­յում ա­վե­լին չի էլ պա­հանջ­վում: Գու­շա­կե­լով իր տե­րե­րի ցան­կութ­յուն­նե­րը՝ նա հանձ­նում է հայ­կա­կան հո­ղե­րը՝ դրան­ցում բնա­կեց­ված մարդ­կանց հետ միա­սին, դեռեւս նախ­քան դրանց նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի պա­հան­ջը։

­Ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յան տե­սանկ­յու­նից Տա­վու­շի, Ս­յու­նի­քի, Գե­ղար­քու­նի­քի գյու­ղերն այն­քան էլ կա­րե­ւոր չեն։ Ինչ­պես ին­քը՝ «վար­չա­պե­տը», վեր­ջերս սահ­ման կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ ա­սաց` այն­տեղ նույ­նիսկ «կար­գին ռես­տո­րան­ներ» չկան։ Ն­րա վար­չա­կազ­մը ո­րո­շել է ա­վե­լի հե­ռուն գնալ եւ միան­գա­մից հանձ­նել երկ­րի ողջ տա­րած­քը։ Որ­պես «Տն­տե­սութ­յան դի­վեր­սի­ֆի­կաց­ման» քա­ղա­քա­կա­նութ­յան մաս՝ ա­ռա­ջարկ­վում է երկ­րի ողջ լո­գիս­տիկ են­թա­կա­ռուց­ված­քը՝ ճա­նա­պար­հա­յին ցան­ցից մինչեւ օ­դա­նա­վա­կա­յան­ներ եւ պա­հես­տա­յին հա­մա­լիր­ներ, հանձ­նել «արեւմտ­յան ներդ­րող­նե­րին» վար­ձա­կա­լութ­յան` 50-100 տա­րի ժամ­կե­տով։

Անգ­լո­սաք­սո­նա­կան աշ­խար­հում Հա­յաս­տա­նից ա­վե­լին ո­չինչ չի պա­հանջ­վում՝ քան լի­նել է­ժան մի­ջա­դիր Բաք­վի նավ­թի եւ վ­րա­ցա­կան նա­վա­հան­գիստ­նե­րի միջեւ։

­Հա­նուն այս «վեհ» նպա­տա­կի Հա­յաս­տա­նից պա­հանջ­վում է կա­տա­րել հա­ջորդ քայ­լը եւ­ ամ­բող­ջութ­յամբ դա­դա­րեց­նել Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը տնտե­սա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րում։ Փա­շին­յա­նի թիմն ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ հա­ջո­ղութ­յամբ աշ­խա­տում է այս ուղ­ղութ­յամբ:

ՆՐԱՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՀՈՂԱՓԱԹԵՐՈՎ ԿՀԱՍՆԵՆ ԵՐԵՎԱՆ

ՀԱՊԿ-ի գծով Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին վեր­ջին ա­միս­նե­րին շատ է խոս­վել։ Ինչ­պես նշեց Ա­լեն Սի­մոն­յա­նը, «Ռու­սաս­տա­նը, ո­րը Հա­յաս­տա­նի «մեծ եղ­բայրն» էր, ժա­մա­նա­կին չպաշտ­պա­նեց նրան», ուս­տի Եր­եւանն անվ­տան­գութ­յան ո­լոր­տում այլ տար­բե­րակ­ներ է դի­տար­կում։

­Դե, պա­րոն Սի­մոն­յա­նը հա­սուն մարդ է եւ լիո­վին պա­տաս­խա­նա­տու է իր խոս­քե­րի հա­մար։ Ե­թե ​​նա եւ­ իր նման­նե­րը կար­ծում են, որ Հա­յաս­տա­նի հա­մար ա­վե­լի լավ կլի­նի Ռու­սաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գից դուրս, ա­պա խնդրեմ, դա ի­րենց ի­րա­վունքն է։ Թող միայն ազն­վո­րեն խոս­տո­վա­նեն ի­րենց եւ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին, թե ի­րա­կա­նում ինչ հետ­եւանք­ներ կու­նե­նա այս քայ­լը։

­Նախ, Հա­յաս­տա­նը չի կա­րո­ղա­նա ռու­սա­կան զենք գնել ներ­քին ռու­սա­կան գնե­րով. սա հենց ՀԱՊԿ-ում գտնվե­լու հիմ­նա­կան ա­ռա­վե­լութ­յուն­նե­րից մեկն է։ Իսկ այդ զեն­քը հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գերն են, հրե­տա­նին, տան­կե­րը, հետ­եւա­կի մար­տա­կան ​​մե­քե­նա­նե­րը եւ­ ա­վիա­ցիան: Եվ ոչ թե շա­հա­գոր­ծու­մից հան­ված ֆրան­սիա­կան մե­տա­ղա­ջար­դո­նը, այլ` ռու­սա­կան ա­ռա­ջա­դեմ տեխ­նի­կան: Բա­ցի այդ, հար­կա­վոր կլի­նի մո­ռա­նալ ՌԴ կա­ռա­վա­րութ­յու­նից զենք գնե­լու ան­տո­կոս վար­կե­րի մա­սին։ Ա­մեն ին­չի հա­մար ստիպ­ված կլի­նենք վճա­րել ինք­ներս։

ՆԱՏՕ-ի չա­փա­նիշ­նե­րով մեկ բա­նա­կա­յին գունդ պատ­րաս­տե­լու հա­մար մի­ջի­նը 5-ից 7 տա­րի է պա­հանջ­վում։ Ե­թե ​​նույ­նիսկ են­թադ­րենք, որ Փա­շին­յա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը մի­ջոց­ներ կգտնի եւ­ ա­մե­նա­կարճ ժա­մա­նա­կում զի­նե­լու է ոչ թե գունդ, այլ մի ամ­բողջ բրի­գադ, արդ­յո՞ք Հա­յաս­տա­նը կկա­րո­ղա­նա այդ ու­ժե­րով դի­մա­կա­յել ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան միաց­յալ զո­րախմ­բին։ Հար­ցը հռե­տո­րա­կան է: Բա­ցի այդ, Սի­մոն­յա­նը քա­ջա­տեղ­յակ է, որ Բա­քուն զենք է ստա­նում ՆԱՏՕ-ի երկր­նե­րից։ Ն­րան­ցից ոչ մե­կը չի հա­մար­ձակ­վի նույ­նիսկ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով ա­ռար­կել Ադր­բե­ջա­նին, ա­ռա­վել եւս ուժ կի­րա­ռել նրա դեմ՝ Հա­յաս­տա­նին պաշտ­պա­նե­լու հա­մար։

Ե­թե, ի հա­վե­լումն դրան, Եր­եւա­նը հրա­ժար­վի ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յից եւ սահ­մա­նա­պահ­նե­րից, ո­րի գոր­ծըն­թա­ցը սկսվեց «Զ­վարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նի շուրջ սկան­դա­լից հե­տո, Հա­յաս­տա­նը լիո­վին ան­պաշտ­պան վի­ճա­կում կհայտն­վի։ Եվ­րո­պա­ցի­նե­րը, ի տար­բե­րութ­յուն ռուս­նե­րի, զգա­լի գին են պա­հան­ջե­լու սահ­ման­նե­րի պաշտ­պա­նութ­յան հա­մար։ Ընդ ո­րում, նրանք վե­րահս­կե­լու են ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան էքս­պե­դի­ցիոն ու­ժե­րի անվ­տան­գութ­յու­նը։ Այս պայ­ման­նե­րում վեր­ջին­ներս նույ­նիսկ զեն­քի կա­րիք չեն ու­նե­նա՝ նրանք պար­զա­պես հո­ղա­թա­փե­րով կհաս­նեն Եր­եւան։

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

­Սի­մոն­յա­նի ա­ռա­ջար­կով բարձ­րաց­վել է նաեւ ԵԱՏՄ-ին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան նպա­տա­կա­հար­մա­րութ­յան եւ միա­ժա­մա­նակ Եվ­րա­միութ­յան հետ ռազ­մա­վա­րա­կան երկ­խո­սութ­յան խո­րաց­ման հար­ցը։ Բր­յու­սե­լը շտա­պեց Հա­յաս­տա­նին ներ­քա­շե­լու ուղ­ղութ­յամբ իր հան­դի­պա­կաց քայ­լը կա­տա­րել: Մար­տի 13-ին Եվ­րա­խորհր­դա­րա­նի նիս­տում բա­նա­ձեւ է ըն­դուն­վել, ո­րով ա­ռա­ջարկ­վում է քննար­կել Հա­յաս­տա­նին ԵՄ-ին թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճակ տրա­մադ­րե­լու հար­ցը։ Փաս­տա­թուղ­թը չի պա­րու­նա­կում կոնկ­րե­տութ­յուն, միայն ընդ­հա­նուր ա­ջակ­ցութ­յան խոս­քեր, ինչ­պես նաեւ ա­ռա­ջար­կութ­յուն­ներ եվ­րո­պա­կան բիզ­նե­սին հայ­կա­կան շու­կա մուտք գոր­ծե­լու, իսկ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յա­նը հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի ռե­ժի­մին հա­մա­պա­տաս­խա­նե­լու վե­րա­բեր­յալ։

­Թե ինչ բան է «եվ­րաին­տեգ­րու­մը», հա­յե­րը կկա­րո­ղա­նան հարց­նել թուր­քե­րին, երբ մաք­րեն ի­րենց հո­ղա­թա­փե­րը Եր­եւա­նում։ Եվ­րո­պա­ցի­ներն ի­րենց դա­շին­քում ըն­դու­նում են միայն նրանց, ով­քեր պատ­րաստ են ամ­բող­ջութ­յամբ ոչն­չաց­նել ազ­գա­յին ար­տադ­րութ­յու­նը եւ­ երկ­րի ա­մե­նա­շա­հու­թա­բեր ճյու­ղե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը հանձ­նել Բր­յու­սե­լին։ Ե­թե ​​հի­շենք ՀՀ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը վար­ձով տա­լու նա­խա­ձեռ­նութ­յու­նը, ա­պա պարզ է դառ­նում, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը սկզբուն­քո­րեն պատ­րաստ են դրան։

Ար­ժե հաս­կա­նալ, որ եվ­րաին­տեգ­րու­մը, ինչ­պես նաեւ ՀԱՊԿ-ին ան­դա­մակ­ցութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու ո­րո­շու­մը, ու­նի իր գի­նը։ Եվ­րո­պա­կան ին­տեգր­ման ճա­նա­պար­հով տե­ղա­շարժն ինք­նա­բե­րա­բար կհան­գեց­նի Հա­յաս­տա­նի դուրս մնա­լուն Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յու­նից։ Բա­ռա­խա­ղե­րը ու հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գո­յութ­յուն չու­նե­ցող ֆոր­մատ­ներ հո­րի­նե­լը այս դեպ­քում չի ստաց­վի։

ԵԱՏՄ-ն լուրջ ին­տեգ­րա­ցիոն միութ­յուն է, որն իր ան­դամ­նե­րին տա­լիս է մեծ ա­ռա­վե­լութ­յուն­ներ։ Հա­յաս­տա­նը միշտ ե­ղել է հիմ­նա­կան շա­հա­ռու­նե­րի թվում։ Ան­դա­մակ­ցութ­յան 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրա տնտե­սութ­յունն ա­ճել է տա­րե­կան մի­ջի­նը 11% տեմ­պե­րով։ Ըն­դա­մե­նը մեկ տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում այն ​​գրե­թե կրկնա­պատկ­վել է՝ $11,6 մլրդ ՀՆԱ-ից հաս­նե­լով $19,5 մլրդ­-ի, ինչ­պես նաեւ չմո­ռա­նանք ԵԱՏՄ-ում աշ­խա­տու­ժի տե­ղա­շար­ժի լիա­կա­տար ա­զա­տութ­յան եւ­ աշ­խա­տան­քա­յին միգ­րանտ­նե­րի ի­րենց հայ­րե­նիք փո­խանց­վող ներդ­րում­նե­րի մա­սին, ո­րոնք 2023 թվա­կա­նին հա­մալ­րե­ցին ՀՀ բյու­ջեն գրե­թե 4 մլրդ դո­լա­րով։

ԵԱՏՄ-ի մի­ջո­ցով, այ­սինքն ա­ռանց տուր­քե­րի, Հա­յաս­տանն, օ­րի­նակ, գնում է հա­ցա­հա­տի­կա­յին ապ­րանք­նե­րի 99%-ը։ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նին գազ է մա­տա­կա­րա­րում ֆիքս­ված գնե­րով՝ 165 դո­լար հա­զար խո­րա­նարդ մետ­րի հա­մար (հե­տաքրք­րութ­յան հա­մար այս գի­նը հա­մե­մա­տեք եվ­րո­պա­կա­նի հետ)։ Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նը, որն ա­պա­հո­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում ար­տադր­վող է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ընդ­հա­նուր ծա­վա­լի մինչեւ 40%-ը, սպա­սարկ­վում եւ պահ­պան­վում է տեխ­նի­կա­կան պի­տա­նիութ­յան վի­ճա­կում՝ Ռո­սա­տո­մի մաս­նա­գետ­նե­րի կող­մից։ Անց­յալ տա­րի նրանց ջան­քե­րով կա­յա­նը ար­դիա­կա­նաց­վել է, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն է տվել ա­վե­լաց­նել նրա շա­հա­գործ­ման ժամ­կե­տը մինչեւ 2036 թվա­կա­նը։ 300 մլն դո­լար ար­ժո­ղութ­յամբ աշ­խա­տանք­նե­րը ամ­բող­ջութ­յամբ վճա­րել է Ռու­սաս­տա­նը։

­Զար­գաց­ման եվ­րո­պա­կան ու­ղու վրա անց­ման «ա­ռա­վե­լութ­յուն­ներն» ա­ռա­ջի­նը կզգան ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնց հա­մար կեն­սա­պա­հով­ման ար­ժե­քը կբարձ­րա­նա 2-4 ան­գամ։ Դ­րա­նից հե­տո՝ Փա­շին­յա­նին ի­րենց «ե­րախ­տա­գի­տութ­յու­նը» կշտա­պեն հայտ­նել հայ ձեռ­նե­րեց­նե­րը, ո­րոնք կզրկվեն ԵԱՏՄ միաս­նա­կան շու­կա մուտ­քից։ Եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման շրջա­նակ­նե­րում ստեղծ­ված կա­ռույց­ներն ու նա­խագ­ծե­րը, օ­րի­նակ՝ Ի­րա­նի հետ Մեղ­րիի ա­զատ առեւտ­րի գո­տին, պետք է փակ­վեն, քա­նի որ դրանք չեն հա­մա­պա­տաս­խա­նե­լու Եր­եւա­նի նոր եվ­րո­պա­մետ ընտ­րութ­յա­նը։

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԳՑԵՑԻՆ», ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԷԼ ՓՈՐՁԵՑԻՆ ԽԱԲԵԼ

Ի­րա­նի հետ լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նույն­պես պետք է անց­յա­լում մնան։ Ինչ­պես բազ­միցս նշել ենք, ՆԱՏՕ-ի ռազ­մա­վա­րութ­յան մեջ Հա­յաս­տա­նի տա­րած­քին վե­րա­պահ­ված է կոնկ­րետ խնդիր՝ լի­նել ցատ­կա­հար­թակ Ի­րա­նի դեմ հնա­րա­վոր ներ­խուժ­ման հա­մար։ Դա­մաս­կո­սում Ի­րա­նի դես­պա­նա­տան հրթի­ռա­յին հար­ձա­կու­մից եւ Ռաս­քի եւ Չա­բա­հա­րի ոս­տի­կա­նա­կան բա­ժան­մունք­նե­րի վրա հար­ձա­կու­մից հե­տո, կա­րե­լի է ա­սել, որ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման գոր­ծըն­թացն ար­դեն սկսվել է։ Քա­նի որ Ի­րա­նի հա­մար դա լի­նե­լու է գո­յատեւ­ման պա­տե­րազմ, նա ի­րեն որ­եւէ կերպ չի զսպի որ­եւէ մե­կի դեմ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ, ով գո­նե մա­սամբ կմաս­նակ­ցի իր դեմ ագ­րե­սիա­յին, նույ­նիսկ Հա­յաս­տա­նի, ո­րը դեռ ե­րեկ հա­մար­վում էր բա­րե­կա­մա­կան։

Եվ­րո­պա­կան ին­տեգր­ման ուղ­ղութ­յու­նը ու­ղիղ ճա­նա­պարհ է դե­պի Հա­յոց երկ­րորդ ցե­ղաս­պա­նութ­յուն: Մեկ ան­գամ այս ճա­նա­պար­հին ոտք դնե­լիս այ­լեւս անհ­նար կլի­նի դրա­նից հետ կանգ­նել։ Հա­յաս­տա­նը կկորց­նի իր բա­նա­կը, տնտե­սութ­յու­նը, պե­տա­կա­նութ­յու­նը, հայ ժո­ղո­վուր­դը նվաս­տաց­վե­լու եւ ոտ­նա­հար­վե­լու է իր երդվ­յալ թշնա­մի­նե­րի՝ թուր­քե­րի կող­մից։ Եվ ոչ ոք օգ­նութ­յան չի գա, քա­նի որ Փա­շին­յանն ա­մեն ինչ ա­րեց Հա­յաս­տա­նի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի գլխա­վոր դաշ­նակ­ցի՝ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը փչաց­նե­լու հա­մար։

­Բայց ինչ­պես հա­ճախ է պա­տա­հում հա­մաշ­խար­հա­յին պատ­մութ­յան մեջ, ող­բեր­գութ­յու­նը վե­րած­վեց ֆար­սի։ Երբ Փա­շին­յա­նը, ո­գեշնչ­ված սե­փա­կան մե­սիա­յի գի­տակ­ցու­մից, վեր­ջա­պես վայ­րէջք կա­տա­րեց Բր­յու­սե­լում եւ լ­սեց Բ­լին­կե­նի եւ ֆոն դեր Լ­յա­յե­նի ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք ձգտում էին ժպտալ ի­րեն, նրա դեմ­քը ծա­մածռ­վեց մռայ­լութ­յան մեջ։ Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից հրա­ժար­վե­լու եւ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­մա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վը նրան ա­ռա­ջար­կել է 270 մի­լիոն դո­լար՝ 4 տար­վա կտրված­քով, իսկ Պետ­դե­պար­տա­մեն­տը ՝ 65 մի­լիոն դո­լար։ Սա դա­վա­ճա­նութ­յան գինն է։ Բ­լին­կե­նը ընդգծ­ված կեր­պով ա­վե­լաց­րեց, որ դա «50% աճ է անց­յալ տար­վա հա­մե­մատ»: Բո­րե­լը, ինչ­պես միշտ, ինչ-որ ան­հաս­կա­նա­լի բան փնթփնթաց, բայց թվում է, թե ինքն էլ այ­լեւս չի հա­վա­տում իր իսկ խոս­քե­րին։

Ինչ­պես վե­րը նշվեց, միայն Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ի վե­րա­նո­րո­գումն ար­ժե­ցել է 300 մլն դո­լար, իսկ Ռու­սաս­տա­նի եւ ԵԱՏՄ-ի հետ Հա­յաս­տա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը տա­րե­կան մի քա­նի մի­լիար­դի ե­կա­մուտ է բե­րում։ Այն, ինչ Փա­շին­յա­նին ա­ռա­ջար­կե­ցին բրյու­սել­ցի սպի­տա­կա­մորթ ջենթլ­մեն­նե­րը, նույ­նիսկ ո­ղոր­մութ­յուն չէր. ծաղր է։

­Կար­ծես ի­րա­վա­ցի էր ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան ար­դեն նախ­կին հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Էդ­մոն Մա­րուք­յա­նի խոս­տո­վա­նութ­յու­նը, երբ ա­սաց, որ Պ­րա­հա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րում Եվ­րո­պան «գցեց» Հա­յաս­տա­նին։ Այս իս­կա­պես ճշմա­րիտ խոս­քից ա­ռաջ նա ստիպ­ված էր հրա­ժա­րա­կան տալ, բայց ի­րա­կա­նում դրանք մար­գա­րեա­կան էին։ Պ­րա­հա­յում Հա­յաս­տա­նին «քցե­ցին», Բր­յու­սե­լում էլ փոր­ձե­ցին խա­բել։

­Հե­տաքր­քիր է, թե բրյու­սել­յան ձա­խո­ղու­մից ու խայ­տա­ռա­կութ­յու­նից հե­տո Փա­շին­յանն ինչ­պես է ի­րեն ար­դա­րաց­նե­լու. նա, ի վեր­ջո, քա­ղա­քա­կան դե­մա­գո­գիա­յի վար­պետ է։ Թեեւ այս դեպ­քում սա երկ­րոր­դա­կան խնդիր է։ Շատ ա­վե­լի հե­տաքր­քիր է, թե հայ հա­սա­րա­կութ­յու­նը դեռ որ­քան կհան­դուր­ժի Փա­շին­յա­նի գո­ռո­զութ­յու­նը: Նի­կո­լին, իր թի­մին, անգ­լո­սաք­սե­րին կամ պետ­դե­պար­տա­մեն­տին կա­րող ես ինչ­քան ու­զում ես մե­ղադ­րել, բայց ի վեր­ջո ի­րենց երկ­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու են միայն Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը։ Քա­նի դեռ այս գա­ղա­փա­րը չի ար­մա­տա­վոր­վել զանգ­վա­ծա­յին գի­տակ­ցութ­յան մեջ, ազ­գա­յին ա­մո­թը վերջ չի ու­նե­նա։

 ՄՀԵՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Եվ­րա­սիա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ

0804verlucakan+

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված