Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է. Գուրգեն Մելիքյան

Թեմա

Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան, արեւելագետ, իրանագետ, պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ Տավուշի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ երեկ հանդես եկավ կարեւոր հայտարարությամբ: Պրոֆեսորը մասնավորապես ընդգծեց, որ ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, եւ մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում:

— Տավուշը մեր դարպասն է այսօր, եւ մենք պարտավոր ենք ե՛ւ Ոսկեպարը, ե՛ւ Կիրանցը, ե՛ւ Բաղանիսը պահելու: Բաղանիսը, Կիրանցը, Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չէ՛, նաեւ ի՛մն է, նաեւ ձե՛րն է, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը: Դա նույնն է, ինչ-որ Արագածոտնի մարզը, Կոտայքը, Գեղարքունիքը: Յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահելու սրբությամբ: Մեր տղաները զոհվել են, որ ունենանք հայրենիք, միակողմանի զիջումը ոչինչ չի տալու մեզ, եւ մենք ստորացած վիճակում ենք լինելու: Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը եւ գիտենք նաեւ այն արյան արժեքը, որ տղաները թափել են` գիտակցելով «մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»: Ես ամբողջ էությամբ պայքարելու եմ հայրենի ամեն մի սանտիմետրի համար, առաջացած տարիքը կարեւոր չէ ինձ, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, որի համար պատրաստ եմ նաեւ կյանքով վճարել:

— Պարոն Մելիքյան, այսօր քննարկման առարկա են դարձրել, թե դրանք ընդհանրապես` հայկակա՞ն գյուղեր են, թե` ոչ:

— Կարծում եմ` այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ մերն է: Հիմա Դադիվանքը մերն էր, թե՞ մերը չէր, Ծիծեռնավանքը մերն էր, թե՞ մերը չէր, 4-րդ դարի հուշարձան է: Իհարկե, մերն է, ու այսօր պղծում են մեր սրբավայրերը… Ուղղակի, պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը: Ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները:

— Ձեր հայտարարությունն ո՞ւմ է ուղղված, ի՞նչ եք ակնկալում, որ մարդիկ համախմբվեն Տավուշի պաշտպանության շո՞ւրջ:

— Այն բոլոր երիտասարդները, որ գնում են Տավուշ` Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, ոգեւորում են, որ մարդն իր հայրենի տունը չվաճառի, այսինքն` իր հոգին չվաճառի: Այդտեղ միայն տան հարցը չէ, հողի հարցը չէ, տարածքի հարցը չէ, հայրենիքի հարց է: Ես ասացի նաեւ իմն է, նաեւ ձերն է այդ հողը, եւ մենք պարտավոր ենք պահելու: Երիցս փառք այդ երիտասարդությանը, որ ոտքի են կանգնել, որպեսզի հայրենի հողը պաշտպանեն:

— Աղավնոն հանձնելուց առաջ եւս կոչեր էին հնչում, մարդիկ գնում էին այտեղ եւ հայտարարում, որ մնալու են ու պայքարեն: Բայց հետո այն հանձնվեց` առանց մի կրակոցի: Ի՞նչ պետք է անել, որ Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում չկրկնվի նույն Աղավնոյի ճակատագիրը:

— Դուք ինձնից լավ գիտեք` ինչ պետք է անենք, պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասենք` եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է: Ինչքա՞ն զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում: Միշտ հիշում եմ այն պարսիկներին, որոնք Բերձորում մեր Սուրբ Համբարձման եկեղեցու վրա կարդացին` «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք» կարգախոսը եւ ասացին` պարոն Մելիքյան, դուք հավերժական ժողովուրդ եք, եթե այդ կարգախոսը ձեր եկեղեցու վրա է գրված: Մենք պետք է մեր ոգին վերականգնենք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Մի՛ անհանգստացեք, ես լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է եւ լինելու է հզոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված