Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ժամանակը կաշխատի հօգուտ Ադրբեջանի, չտա Աստված, որ ձեր եվրոպական «երազանքները» Հայաստանին դարձնեն տարածաշրջանային մուտանտ. Պողոսյան

Ներքաղաքական

Թե ի՞նչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, կհասկանան քչերը, շա՜տ քչերը, կխոսեն եզակիները, իսկ թե ի՞նչ կլինի հետո` կգիտակցեն առավել քչերը։ Իշխանական և պրոարևմտյան քարոզիչները կփառաբանեն, ռուսական և պրոռուսական քարոզիչները կանիծեն, իսկ իրականությունը Բրյուսելի ու Երևանի համապատասխան շենքերում լո՜ւռ կծխի...Բայց այդ ամենի ճարտարապետները ենթադրում եմ ամեն ինչ լավ գիտեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Պողոսյանը։

«Ուստի, եթե չգիտեն այնուամենայնիվ, հույս ունեմ այնքան խելք կունենան(կասկածում եմ) որ հավասարակշռեն տարածաշրջանում Հայակական քաղաքականությունը առնվազն Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագրեր ստորագրեն, կամ առնվազն նման գործընթաց սկսեն։

Ժամանակը աշխատելու է արդեն ի վնաս մեզ, և չտա Աստված, որ ձեր եվրոպական «երազանքները» Հայաստանին դարձնեն տարածաշրջանային մուտանտ` բոլորից մեկուսացված իզգոյ։

Հիմա ժամանակը կաշխատի հօգուտ Ադրբեջանի, որովհետև ձեր ստեղծած իրավիճակը Ռուսաստանին կստիպի Իրանին ևս ներգրավել Հարավային Կովկասում հակաարևմտյան կոալիցիա, որի դեպքում Հայաստանը կկտրվի հարավից հայտնվելով շրջափակված Արցախի Հանրապետության վիճակում։

Իրանի շահերը միշտ չէ, որ կհամընկնեն մեր շահերի հետ` արեւմտյան կուրսի որդեգրման դեպքում և դա կստիպի Իրանին փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում...ի վնաս Հայաստանի...»,- գրել է Պողոսյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ