Ռուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ) ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհին Երեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարում Կոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացել Մեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն Սիմոնյան Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ Ամենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն Մբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին

«Ստորագրել եմ, որովհետեւ  ցավում  եմ «Գոյ»  թատրոնի  նվիրյալ ու հավատացյալ տղաների համար».ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Մշակութային

«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին  են դիմել «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով, որի համար եղել է ստորագրահավաք: Ստորագրահավաքի ժամանակ ստորագրողների մեջ էր նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:  Այս առիթով զրուցեցինք ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ամիրխանյան, Դուք գիտե՞ք` ինչ թղթի տակ եք ստորագրել: Նախապես ծանոթացե՞լ եք բովանդակությանը:

-Իհարկե, եթե անունով, խելացի, ճանաչված մարդ ես ու հանկարծ քայլ ես անում ու չես հասկացել, թե ինչ ես անում, դա զրոյացնում է քո բոլոր ունակությունները: Ինչպե՞ս կարող եմ չիմանալ` ինչ թղթի տակ եմ ստորագրում: Ես ստորագրել եմ, որովհետև շատ եմ ցավում «Գոյ» թատրոնի նվիրյալ ու հավատացյալ տղաների համար:  Այդ թատրոնն անցնում է տառապանքներով լի ճանապարհ: Ուրիշ հարց է, որ «Գոյ» թատրոնն իր տարածքը պետք է ունենար, որպեսզի  մարդիկ հասկանային, որ ինքը «կույրաղիք» չէ: Բայց այսօր այս վիճակի մեջ մեզ մոտ ադմինիստրատիվ խստությունները բերում են ուրիշ եզրակացությունների այնպես, ինչպես որ որոշվել էր, որ կոնսերվատորիան պետք է տեղափոխվի քաղաքից դուրս:

 - Այսօր փակելով կամ միավորելով մշակութային օջախները` ըստ Ձեզ, դա ի՞նչ հետևանք կունենա:

-Դաժան պատմական շրջաններում, երբ մենք պետականություն չունեինք, մենք հավատի և երգի միջոցով էինք պահում մեր երկիրը: Ուրիշ ի՞նչ կար: Այսօր այդ հավատն էլ չկա: Մեզ թշնամի պետք չի: Մենք մեր ձեռքով կարող ենք ավերել մեր տունը` առանց հասկանալու, թե մենք ինչ ենք անում: Այսօր Հայաստանում ձևավորվում է նոր կուլտուրա, որը կոչվում է բիզնես: Իսկ բիզնեսը ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ պետք է խոսի իր շահերի մասին: Մեկ անհատի նախաձեռնությունից է կախված բիզնես երևույթը: Ինչպես և ամեն ինչը մեր կյանքի մեջ: Բայց դա իրեն կղզիացնում է, որովհետև ինքը գնում է իր շահերի հետևից, դրա համար այսօր գլոբալ առումով մեր կուլտուրան անկում է ապրում:

-Էլի կարող ես գնալ քո շահի հետևից, բայց այդ կուլտուրան աշխատեցնես քո շահի համար և նույնիսկ դրանից եկամուտ ստանաս:

-Այո, իհարկե... ես չեմ կարող արգելել բիզնեսը: Ամբողջ աշխարհը դրա վրա է կառուցված: Ամերիկյան օրենսդրության մեջ բիզնեսմենների եկամտի մոտավորապես ութսուն տոկոսը գնում է պետությանը: Պետությունն ասում է` եթե դու իմ երկրի մեջ ես ապրում ու հաջողված բիզնեսմեն ես, դու պետք է երկիրդ պահես: Դա փոխադարձ համագործակցության կանոնն է, որը մեր երկրի մեջ այսօր մի տեսակ կաղում է: Մենք միասնական չենք քայլում: Ամեն մեկը վեր է կենում հրապարակում ինչ ուզում, ասում է: Պետք է մեր մատները միանան իրար, որպեսզի ձեռքը բռունցք դառնա,  որպեսզի երբ խփենք, հասկանան, որ մեզ և մեր երկրի հանդեպ ստրկացնող մոտեցումներ ու վերաբերմունք  չլինեն ուրիշ երկրների կողմից: Ի վերջո,  Հայաստանն աշխարհի ինտելեկտի մասն է: Կա մի պահ, որտեղ քննարկելու ժամանակ չկա, որոշում է պետք ընդունել: Բայց  այսօր, ցավոք, վտանգված է մեր երկրի գոյությունը: Մենք դա պետք է գիտակցենք: Յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի` աշխատել ՄԵՆՔ-ը պահպանել: Հետո, երբ կգա հանգիստ ժամանակ, նոր կսկսենք մեր ԵՍ-ը պահպանել: Սա է մեր կյանքի գլխավոր խնդիրը, որպեսզի յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր անձ պաշտպանված լինի իր երկրի մեջ

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Ռուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ)ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհինԵրեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարումԿոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացելՄեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն ՍիմոնյանՀունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՊուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄԱմենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնՄբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին«Ինտերի» նախագահը` Ինձագիի ապագայի մասինԴա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասինՈչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներինԴուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակԲրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ ԲոգոմազԻնչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք)Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուրՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջըՌուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ)Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքըԲրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն Սումբուլյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top