Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Հայաստանում կրկնում են ուկրաինական սցենարը

Միջազգային

Այս­պի­սով, այն տպա­վո­րութ­յունն է, որ Հա­յաս­տա­նը, աշ­խար­հագ­րութ­յան հետ կապ­ված ո­րո­շա­կի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով հանդերձ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=280365&l=am), հայտն­վել է այն վի­ճա­կում, ո­րում Ուկ­րաի­նան էր՝ 2013թ.-ին: Այն է՝ Ա­րեւ­մուտ­քը հրա­պու­րում է «եվ­րո­պա­կան դրախ­տով», ռուս­նե­րը զգու­շաց­նում են՝ ձեր գործն է, բայց այդ դեպ­քում մե­զա­նից հե­ռու: Ու սրան դեռ պետք է գու­մա­րել տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­զում խնդիր­նե­րը, ո­րոնք թեեւ Ուկ­րաի­նան չու­ներ, բայց հի­մա այս վի­ճա­կին է հա­սել:

Տ­րա­գի­կո­մե­դիկ ե­րանգ ու­նի, բայց այն նույն Ֆ­րան­սիան, որ հայ­տա­րա­րում է Հա­յաս­տա­նին «փրկե­լու» մա­սին, պատ­րաստ­վում էր նաեւ Ուկ­րաի­նա­յին փրկել: Միայն թե զորք-օգ­նութ­յուն ու­ղար­կե­լու մա­սին Մակ­րո­նի ճոխ խոս­տում­նե­րից հե­տո, նա­խօ­րեին, ինչ­պես պարզ­վեց՝ «ֆրան­սիա­կան կող­մի շտապ խնդրան­քով», Շոյ­գուն հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ Ֆ­րան­սիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սե­բաստ­յան Լե­քորն­յո­ւի հետ: Թե ֆրան­սիա­ցի նա­խա­րա­րին ինչ էր պետք, ռու­սա­կան կող­մը բա­ցատ­րեց այս­պես: Նախ, ըստ պաշ­տո­նա­կան հաղոր­դագ­րութ­յան՝ Շոյ­գուն նա­խազ­գու­շաց­րել է Լե­կոր­նուն, որ ե­թե գործ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­վեն Ուկ­րաի­նա ֆրան­սիա­կան զո­րա­խումբ ու­ղար­կե­լու ծրագ­րե­րը, ա­պա դա խնդիր­ներ կստեղ­ծի հենց Ֆ­րան­սիա­յի հա­մար: Թե սա ինչ է նշա­նա­կում, հաս­կա­նա­լը դժվար չէ: Հա­ջոր­դը, թե Լե­կոր­նուն «հա­մա­ռո­րեն փոր­ձում էր հա­մո­զել Շոյ­գո­ւի­ն, որ Կի­եւը եւ Արեւ­մուտ­քը ներգ­րավ­ված չեն Կ­րո­կու­սի վրա հար­ձակ­ման մեջ»: Սա էլ է պարզ՝ ՌԴ-ն պատ­րաստ­վում է Ուկ­րաի­նա­յին պաշ­տո­նա­կան մե­ղադ­րանք ներ­կա­յաց­նել, ո­րից հե­տո այ­լեւս ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յուն չի կա­րող լի­նել. ա­հա­բե­կիչ­նե­րի հետ չեն բա­նակ­ցում: Բայց այս պա­հին դեռ բա­նակ­ցա­յին շանս կա. « Ս­տամ­բուլ-2» սցե­նա­րը: Ս­րան զու­գա­հեռ, կա ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րում Զե­լենս­կու ա­ռա­ջար­կած պայ­ման­նե­րով խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու սցե­նա­րը, ո­րին, սա­կայն, Մոսկ­վան ոչ մի դեպ­քում, բնա­կան է, չի մաս­նակ­ցի:

Ն­ման է նրան, որ ան­հանգս­տա­ցած Փա­րի­զը բա­նակ­ցա­յին հար­թակ ստեղ­ծե­լու հանձ­նա­րա­րութ­յուն ու­նի, քա­նի դեռ «հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի պա­տու­հա­նը» չի փակ­վել, եւ Մոսկ­վա­յից պա­տաս­խա­նել են՝ կա՛մ Ս­տամ­բուլ-2, կա՛մ ա­հա­բեկ­չութ­յան մեջ մե­ղա­վոր են հռչա­կում Ուկ­րաի­նային եւ ս­պա­սում մա­յի­սի 21-ին: Հի­շեց­նենք, այդ օրն ա­վարտ­վում է Զե­լենս­կու պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը, ո­րից հե­տո Մոսկ­վա­յի հա­մար նա դառ­նա­լու է ոչ լե­գի­տիմ: Ա­վե­լի կոնկ­րետ, մա­յի­սի 21-ը բա­նակ­ցութ­յուն­նե­րի «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նի» վեր­ջնա­ժամ­կետն է. դրա­նից հե­տո Ուկ­րաի­նա­յում Մոսկ­վա­յի հա­մար այ­լեւս չի լի­նի լե­գի­տիմ ա­ռաջ­նորդ, որ հե­տը նստի-բա­նակ­ցի: Ու կմնա պա­տե­րազ­մի մասշ­տա­բա­յին դարձ­նե­լու տար­բե­րա­կը՝ Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան սահ­ման­ներ հաս­նե­լու տես­լա­կա­նով:

Ընդ ո­րում, Կիե­ւի եւ Ա­րեւ­մուտ­քի հա­մար խնդիր է նաեւ այն, որ ան­կախ բա­նակ­ցութ­յուն­ներ լի­նել-չլի­նե­լու պա­տաս­խա­նից, ան­գամ, ե­թե դրանք սկսվեն, քա­նի դեռ չկա վերջ­նա­կան արդ­յունք, ռու­սա­կան կող­մը չի պատ­րաստ­վում գնալ հրա­դա­դա­րի՝ դա հա­մա­րե­լով Ուկ­րաի­նա­յին ամ­րաց­նե­լու հա­մար ար­հես­տա­կա­նո­րեն սարք­վող ժա­մա­նա­կա­հատ­ված: Ընդ ո­րում, ռուս­նե­րը շա­րու­նա­կում են հար­ձակ­վել, իսկ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի կո­րուստ­նե­րը, ըստ ա­րեւմտ­յան եւ ռու­սա­կան աղբ­յուր­նե­րի, հա­սել են այն հսկա­յա­կան մա­կար­դա­կին, որ մեծ հարց է, թե մա­յի­սի 21-ին Ուկ­րաի­նան քիչ թե շատ լուրջ պաշտ­պան­վե­լու ու­նակ բա­նակ կու­նե­նա՞:

Ու այս­քա­նից հե­տո դեռ մի բան էլ հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են ան­դա­դար խո­սում նոր՝ Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ ռուս­նե­րի հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին: Ընդ ո­րում, այդ լու­րերն այն­քան ի­րա­տե­սա­կան են հնչում, որ քա­ղաքն ու Խար­կո­վի մարզն ար­դեն իսկ ա­րա­գո­րեն դա­տարկ­վում են: Իսկ տե­ղի քա­ղա­քա­ցիա­կան եւ ռազ­մա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ար­դեն խո­սում են Խար­կո­վը պաշտ­պա­նա­կան ռե­ժի­մի անց­կաց­նե­լու մա­սին:

Կրկ­նենք, այս ա­մե­նի հիմ­քը դրվեց 2013թ.­-ի «մայ­դա­նով», ո­րը 2014թ.-ին հա­սավ հե­ղաշրջ­ման: Քա­րո­զում էին նույն բա­նը, ինչ Հա­յաս­տա­նում՝ դե­պի Եվ­րո­պա, ճոխ ենք ապ­րե­լու, «ռսի սա­պո­գը» եւ այդ­պես շա­րու­նակ: Քա­րո­զում էին նույն տե­րե­րը եւ նրանց փո­ղե­րով՝ տե­ղա­կան կա­տա­րա­ծու­նե­րը: Ուկ­րաի­նան հսկա եր­կիր էր, 10 տա­րուց ա­վել տե­ւեց այդ «եվ­րո­պա­կան ե­րա­զան­քի» ի­րա­կան տես­քը հաս­կա­նա­լու հա­մար: Հա­յաս­տանն ինչ­քա՞ն կձգի. հաս­տատ մի 10 ան­գամ քիչ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված