Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Տա­րի­ներ շա­րու­նակ ­Հա­յաս­տա­նում հան­րա­յին տրա­մադ­րութ­յուն­ներ ստեղ­ծող ԷԿՈԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ տպա­վո­րութ­յուն է, որ դի­նո­զավ­րե­րի պես վե­րա­ցել են: Ն­րան­ցից ո­րոշ կար­կա­ռուն դեմ­քեր այ­սօր պաշ­տո­նի են ու այ­լեւս բնութ­յան պահ­պա­նութ­յամբ չեն զբաղ­վում: Մ­յուս­ներն էլ դեռ հարց է՝ զբաղ­վո՞ւմ էին բնութ­յան պահ­պա­նութ­յամբ, թե՞ հե­տաքրքր­ված էին միայն այն կլո­րիկ գու­մար­նե­րով, ո­րի դի­մաց պետք էր ծա­ծուկ պաշտ­պա­նել ո­րո­շա­կի շա­հեր ու մրո­տել նրանց, ո­րոնց կա­սեին պատ­վեր տվող­նե­րը: Իսկ այ­սօր պատ­վե­րով «է­կո­հա­մերգ­նե­րի» փո­խա­րեն Ե­րե­ւա­նում ծա­ռե­րի սպան­դի դեմ պայ­քա­րի են դուրս ե­կել ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս ռուս ռե­լո­կանտ­նե­րը: Ն­րանք ակ­ցիա ի­րա­կա­նաց­րին Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ա­ռաջ ու թքե­ցին-մրե­ցին քա­ղա­քա­պետ Ա­վին­յան ­Տիգ­րա­նին, ո­րը հա­վա­նա­բար հուսով էր, թե ռե­լո­կանտ­ներն էլ հա­կա­ռուս են ու ի­րար հետ լե­զու կգտնեն: ­Բայց զար­մա­նա­լին ռե­լո­կանտ­նե­րի ու Ա­վին­յա­նի բա­նա­վե­ճը չէր, այլ այն, թե բա լավ՝ աո՜ւ…ա­լո՜… ե­րե­ւան­ցի­ներն ո՞ւր են, որ մեր մայ­րա­քա­ղա­քի ծա­ռե­րի գլխատ­ման դեմ պայ­քա­րում են օ­տա­րեր­կա­ցի­նե­րը:

Ա­սա­ցինք օ­տա­րերկ­րա­ցի­ներ, հի­շե­ցինք գեր­մա­նա­ցի­նե­րին: ­Գեր­մա­նիա­յի ­Սաք­սո­նիա մար­զի ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րար ­Կատ­յա ­Մա­յե­րը եւ Հ­յու­սի­սա­յին ­Ռեյն-­Վեստ­ֆա­լիա­յի ի­րա­վա­հա­վա­սա­րութ­յան նա­խա­րար ­Ժո­զե­ֆին ­Փո­լը հայ­տա­րա­րել են, որ ո­րո­շել են ա­մուս­նա­նալ: ­Դե ե­թե Ֆ­րան­սիա­յի վար­չա­պետ ­Գաբ­րիել Ա­տա­լը քնում է ԱԳ նա­խա­րար Ս­տե­ֆան ­Սե­ժուր­նեի հետ, ու ի­րենք հա­մար­վում են ա­մուս­նա­կան զույ­գեր, լեզ­բի գեր­մա­նու­հի­նե­րի ա­մուս­նութ­յու­նը «բնա­կան» է, որ­քան էլ ոչ բա­րո­յա­կան է: Այն­պես որ, դե­պի Ա­րեւ­մուտք գլխա­կո­րույս վա­զող­ներ, բա­րի գա­լուստ ԳԵՅՐՈՊԱ, միայն թե Եվ­րա­միութ­յուն ու ՆԱՏՕ մտնե­լիս «նավս­յա­կի» զգույշ կմտնեք …

Ի­զուր չէ, որ հոր­դո­րում ենք զգույշ լի­նել, ո­րով­հե­տեւ հենց ե­րեկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ կա­ռա­վա­րութ­յան նիս­տին խո­սեց եվ­րաս­տան­դար­տաց­ման մա­սին: «Այն, որ բո­լորս այս­տեղ նստած ենք փող­կա­պով եւ կոստ­յու­մով, դա էլ է ստան­դարտ, եւ դա թան­կաց­րել է բո­լո­րիս կյան­քը: ­Մենք կա­րող էինք այս­տեղ գալ չստե­րով, սպար­տիվ­կա­յով եւ այլն»,- ա­սում է կա­ռա­վա­րութ­յան ղե­կին նստա­ծը: Անշ­նոր­հա­կալ ազգ դուրս ե­կանք է­լի, ո՞վ կմտա­ծեր, որ պի­տի ա­սենք «մեր­սի քեզ, ­Փա­շին­յան ­Նի­կոլ» միայն նրա հա­մար, որ «չստիկ­նե­րով» ու  «սպար­տիվ­կա­յով» չի գոր­ծա­դ­րի նիս­տը վա­րում: ­Լավ, բա ին­չո՞վ է այդ­քան լավ եվ­րո­պա­կան ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող շու­կան, այս հար­ցի պա­տաս­խա­նից «ա­մե­նաօ­յաղն» էլ «կցխկվի»: Ըստ ­Փա­շին­յա­նի, ե­թե այն չլի­նի, կա­սենք՝ «ստան­դար­տը մեր ին­չի՞ն է պետք, խմենք մեռ­նենք»: ­Փաս­տո­րեն, ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր ­Հո­վիկ Ա­ղա­զար­յանն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ճիշտ է. իշ­խող կու­սակ­ցութ­յունն ՝ իր ղե­կա­վա­րով, ա­մեն ան­գամ հա­րութ­յուն է առ­նում ոչ միայն ընտ­րութ­յուն­նե­րից, այլ նաեւ՝ խմե­լուց հե­տո:

Ի դեպ, մինչ ­Հա­յաս­տա­նի մե­ծա­հա­րուստ­նե­րը պատ­րաստ­վում են մեկ մի­լիոն վճա­րե­լով ընթ­րել ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի տիկ­նոջ՝ Ան­նա ­Հա­կոբ­յա­նի հետ, ­Չեչ­նիա­յի ղե­կա­վար ՌԱՄԶԱՆ ԿԱԴԻՐՈՎԸ տա­րա­ծաշր­ջա­նա­յին պաշ­տոն­յա­նե­րին կոչ է ա­րել վճա­րել այն պարտ­քե­րը, ո­րոնք կու­տակ­վել են տե­ղի բնա­կիչ­նե­րի մոտ մթե­րա­յին խա­նութ­նե­րում։ «Լավ կլի­նի, ե­թե ա­մեն մե­կը ստանձ­նի մի տե­ղա­մաս եւ վճա­րի պարտ­քե­րը։ Ես կտամ պարտ­քե­րը, ո­րոնք կան այն շրջա­նում, որ­տեղ ես ապ­րում եմ»,- ա­սել է ­Չեչ­նիա­յի ղե­կա­վա­րը։ Ա­հա թե ինչ­պի­սի ո­րո­շում­նե­րով է ­Չեչ­նիան դառ­նում հզոր ու ու­ժեղ, իսկ մեր եր­կի­րը՝ թշվառ ու ան­տեր, քա­նի դեռ մեր մե­ծա­հա­րուստ­նե­րը ձեռք­նե­րը տա­նում են գրպա­նը միայն այն ժա­մա­նակ, երբ պետք է իշ­խա­նութ­յան քմա­հա­ճույք­նե­րը բա­վա­րա­րեն:

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ