Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Որեւէ մեկին խնդրանքով չի դիմել. Վիտալի Բալասանյանի փաստաբանը մամուլում տեղ գտած լուրերի մասին

Ներքաղաքական

Մամուլում լուր տարածվեց, որ Վիտալի Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն:

Վերը նշված լուրի իսկության մեջ համոզվելու համար դիմեցինք Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, հետաքրքրվելու, թե ե՞րբ եք վերջին անգամ շփվել նա իր վստահորդի հետ, ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը:

Եվ ահա պարոն Մարտիրոսյանի խոսքերով.

-Վերջին անգամ պարոն Բալասանյանին տեսել եմ փետրվարի 11-ին։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, ապա լիազորված եմ հայտարարել, որ պարոն Բալասանյանին որեւէ մեկը նեղություն չի տվել, նա որեւէ մեկին խնդրանքով չի դիմել, որ քաղաքականությամբ չզբաղվելու դիմաց նրան հանգիստ թողնեն: Դրանք սուտ, կեղծ տեղեկություններ են, նման բան գոյություն չունի:

Եվ մի բան էլ, այ՛ո, պարոն Բալասանյանը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց դա նրա անձնական որուշումն է, նրան այդ մասին որեւէ մեկը չի խնդրել: Այսքանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ