Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ zhzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով

Զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք. Սերժ Սարգսյան

Թեմա

ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իբր «Սերժ Սարգսյանը իմացել է Արցախին սպառնացող վերահաս վտանգը, եւ այդ մասին եթե ժողովրդին չէր ասում, գոնե իրեն պետք է ասեր»` ընդգծեց. «Կարծում եմ՝ որեւէ մեկը չի զարմանա, եթե եւս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»:

Երրորդ նախագահը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություն էր արել, այլեւ զրպարտել էր իրեն՝ իբր կենցաղային հարցերով նրան նամակներ է ուղղել, որը Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց եւ պահանջեց Կառավարությանն «ուղարկված» այդ նամակները հրապարակվեն. «Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետեւ նման բան չէր եղել։ Մի քանի անգամ եմ ասել, հիմա էլ կասեմ՝ արհավիրքը իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ իրավիճակ, միայն այդ արհավիրքի հետեւանքն են»։

ՀՀ երրորդ նախագահը մի քանի օրինակ բերեց` փաստելով, որ ռազմական գործողությունների եւ առկա խնդիրների մասին զգուշացրել է բազմիցս. «Առաջին անգամ ե՛ւ ինքը, ե՛ւ մեր ժողովուրդը զգուշացվել են 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ: Ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Եվ ակնհայտ էր, դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը։ Իրենք սկզբում դա չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով ամբողջ կոնտեքսից՝ բերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ Այնուհետեւ 44-օրյա ռազմական գործողություններից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա՝ տեսնում եք՝ ասել էր, որ ռազմական գործողություններ են  լինելու եւ այլն, իսկ հիմա ասում է, թե` չենք զգուշացրել։

Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում մեր ունեցած միակ հանդիպման ընթացքում, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում նրան ասացի, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի՞ քաղել։ Անմիջապես հետո, ինքն իր բնույթին համաձայն, շուռ տվեց ամբողջ ասածը, կրկին տարավ այնտեղ, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին: Արդեն այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ ներքաղաքական իրավիճակը բարդ է, եւ ունենալով նման իրավիճակ՝ Հայաստանը չէր կարող ունենալ որեւէ հաջողություն որեւէ ռազմական գործողությունների ժամանակ»:

Ըստ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանին ուղղված հաջորդ զգուշացումը եղել է 2018 թվականի մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետի պաշտոնում, եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար, որը նա չի ընդունել։

«Հաջորդ նախազգուշացումը եղել է 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում կորոնավիրուսը խեղդում էր օղիով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե մենք չենք ասել, չենք զգուշացրել, այդ բառերը որտեղի՞ց էին։ Ինչ վերաբերում է նրա ասածին, թե կար մարդ, որը ե՛ւ ինձ հետ էր շփվում, ե՛ւ իր հետ, այո, կար նման մարդ։ Ուղղակի այդ մարդը չի կարող հիմա վկայություն տալ, չեմ ուզում անունը տալ։ Ուղղակի ինքը թող հիշի՝ այդ մարդուն եւ նրա քաղաքական թիմին ինքն ինչ էր ասում 2019 թվականի ու 2020 թվականի վերջին: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք եւ այլն։ Բայց պարզվեց, որ այդ մարդկանց թիկունքին կանգնել էր, որ թիկունքից հարվածեր ու հարվածեց։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս տվեցի, ասացի՝ ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են, զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,- շեշտեց ՀՀ երիրորդ նախագահը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններԱյս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ zhzham.amՇաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կաԲոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ումՄայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա էՈրոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված