Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին

Ուղղակի կրկես էր, ընտրություն չէր. ինչպես Գյուրջինյանը դարձավ ռեկտոր

Ներքաղաքական

Օրերս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ահազանգում է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։ Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։ Ըստ էության, ստացվում է, որ օրենքի ակնհայտ խախտումով՝ միաձայն Բրյուսովի ռեկտոր է «ընտրվել» նախորդ ընտրություններում պարտված եւ, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց նույն համալսարանի նախկին պրոռեկտոր ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ, որին աշխատանքից ազատելու հրամանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վերջերս անվավեր է ճանաչել:

Ինչպե՞ս կարող էր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նորից հայտարարել բաց մրցույթ` համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, երբ անգամ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում:

— Այո՛, իսկապես, երկու հայց կա. մի հայցով դիմել է հենց Դավիթ Գյուրջինյանը` պահանջելով ռեկտորի նախորդ մրցույթը անվավեր ճանաչել, իսկ մյուս հայցով դիմել է նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը` ասելով, որ հաստատեք, ես ընտրվել եմ: Մինչեւ այսօր որեւիցե վճիռ չկա: Ի դեպ, Ձեր ասած հոգաբարձուների խորհուրդը ապօրինի է ձեւավորված, ինչի մասին բարձրաձայնելու համար ունեմ լուրջ հիմքեր: Նախ այն ժամկետից բավականին ուշ ձեւավորվեց, խախտումներ տեղի ունեցավ, նախկին ընտրված խորհուրդն ապօրինի, ուղղակի Ժաննա Անդրեասյանի (ԿԳՄՍ նախարար) քմահաճույքով եւ առանց որեւիցե հիմքի` չհաստատվեց, որպեսզի իրենց սրտի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորեն եւ ռեկտորի պաշտոնում բերեն Դավիթ Գյուրջինյանին: Որպեսզի առավել պարզ լինի ասածս, միայն նշեմ, որ ուսանողական կազմը խորհրդում ընտրվել է կեղծիքով, ինչը եւս պատրաստ եմ հիմնավորել փաստերով, դասախոսական կազմը նույնպես ճնշումներով է ընտրվել, որովհետեւ եղել են թեկնածուներ, որոնց ուղղակի ստիպել է Գյուրջինյանը դիմում գրել եւ հրաժարվել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց: Խորհրդի մեջ է Գյուրջինյանի ամենամտերիմ ընկերը` լեզվաբան Լալիկ Խաչատրյանը, իր նախկին տեղակալը Լեզվի կոմիտեում: Մի դեկանի աղջիկ, որը ուսանող է, եւս հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այնպես որ, ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու արդյունքն այս ընտրության: Եթե անկեղծ լինեմ, ինձ առաջարկել էին ուսանողները եւ մի շարք գործընկերներ առաջադրվել, բայց սա ուղղակի կրկես էր, ընտրություն չէր եւ ճիշտ համարեցի ընդհանրապես այս պրոցեսի մեջ չմտնել եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունը:

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից` Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրությունն, այսպես ասած, տապալելուց հետո: Հիմա համալսարանում առկա խնդիրները կարողանալո՞ւ է լուծել Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

— Ես ինչպես հասկանում եմ, համալսարանների խնդիրները լուծելու մի «լավ» տարբերակ է մտածել ներկայիս ԿԳՄՍ նախարարը` ընդհանրապես բուհերը փակել: Իրենք այսպես են տեսնում ապագան: Ու ինձ նաեւ զարմացնում է, թե այս դեպքում ինչու են ռեկտորի մրցույթ հայտարարում: Եթե պլանավորել են, որ բուհերը միավորվելու է, արդեն կլաստերների ու խմբերի են բաժանել եւ, միեւնույնն է, իրենք իրենց ուզածն էլի անում են, գնում են ֆիզկուլտինստիտուտը, մանկավարժականն ու Բրյուսովը միավորելու ճանապարհով, այդ դեպքում, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում, ինչի՞ են ռեկտորի մրցույթ անցկացնում: Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ինչ ուզում, անում են` ուզում ես դատարան դիմիր, ինչ ուզում ես արա: Այս գործելաոճն է  ընտրել ներկայիս ԿԳՄՍ նախարարը, որը լավ բանի չի տանելու: Ու, այո՛, ճիշտ եք ասում` ԿԳՄՍ նախկին նախարարի եւ փոխվարչապետի հրաժարականները համոզված եմ, որ պայմանավորված էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի խնդրով: Ցավում եմ նաեւ, որ հիմա էլ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը փորձառու կառավարիչ է եւ, ամեն դեպքում որոշակի ճանապարհ ունի անցած, ուղղակի մտել է այս պրոցեսի մեջ, ու հենց ինքը, փաստորեն, քավոր է կանգնեց համալսարանի ռեկտորի ապօրինի ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված