Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Հանձնել, հանձնել՝ մինչեւ ե՞րբ

Վերլուծություն

Իշ­խող ՔՊ-ում «ցուկց­վան­գի» մեջ են: Մի մա­սը, Ա­լեն Սի­մոն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, ո­րո­շել է Նի­կոլ Փա­շին­յա­նից ա­վե­լի ա­րեւմ­տա­մետ դառ­նալ, մյուս մա­սը հա­գել է ռու­սա­մետ ու հայ­րե­նա­սեր ե­րե­ւա­լու դի­մա­կը, բայց ա­մե­նաս­յուռն այս շար­քում եր­րորդ­ներն են` ՔՊ հայտ­նի ան­հա­վատ­նե­րը, ո­րոնք իբր դար­ձի են ե­կել:

«ՔՊ-ն պա­տե­րազ­մից հե­տո հա­րութ­յուն է ա­ռել։ Մա­հա­ցած էինք, ժո­ղո­վուր­դը մեզ հա­րութ­յուն տվեց, բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով հա­մա­ձայն եմ Փա­շին­յա­նի հետ։ Հի­սու­սին չէի հա­վա­տում, Փա­շին­յա­նին ճա­նա­չե­լուց հե­տո հա­վա­տա­ցի Ն­րան»,- ա­սում է ՔՊ­–ա­կան պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը` միան­գա­մից խախ­տե­լով եր­կու աստ­վա­ծաշնչ­յան պատ­վի­րան. «Ինձ­նից բա­ցի ու­րիշ աստ­ված­ներ չու­նե­նասՔեզ հա­մար կուռք չշի­նես ո՛չ վե­րե­ւում՝ երկն­քում, ո՛չ ներ­քե­ւում՝ երկ­րի վրա, եւ կամ երկ­րի տակ՝ ջրե­րի մեջ ե­ղած բա­նե­րի նմա­նութ­յամբ»։ Չէ, կռա­պաշտ Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նից, հա­վա­տաց­յալ այդ­պես էլ դուրս չի գա, ե­թե ան­գամ ՔՊ-ն 10 ան­գամ էլ հա­րութ­յուն առ­նի:

Իսկ ինքն ի­րեն Հի­սու­սի հետ հա­մե­մա­տող Նի­կոլ Փա­շին­յա­նը վեր­ջա­պես տվեց այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ո՞րն է իր իշ­խա­նութ­յան կար­միր գի­ծը, ո­րից ան­դին էլ չեն շա­րու­նա­կե­լու հանձ­նո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Այս­պի­սով՝ պարզ­վեց, որ այդ կար­միր գի­ծը՝ հո­ղե­րի հար­ցում ան­սահ­մա­նա­փակ է, միայն թե ի­րենք չհանձն­վեն:

«Ո­րո­շել եմ չհանձն­վել։ Բո­լորս մարդ ենք, ես ոչ մի ու­րիշ տե­ղից չեմ ե­կել, ձեր մի­ջա­վայ­րում ծնվել, մե­ծա­ցել եմ, ձեր մի­ջա­վայ­րում ձե­ւա­վոր­վել, բայց հաս­կա­նա­լի է, չէ՞, որ էս ա­մե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում, հո­գե­բա­նո­րեն, մարդ­կայ­նո­րեն, բա­րո­յա­կան, քա­ղա­քա­կան ա­ռու­մով շատ ծանր է։ Ընդ ո­րում` էդ հաշ­վարկն էլ եմ ինքս ինձ հա­մար ա­նում, ա­սում եմ` պետք է նա­յել տար­բե­րա­կը, որ կա­րող է` երկ­րի շա­հե­րից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձն­վենք, թող­նենք էս ճա­նա­պար­հը, բայց իմ բո­լոր վեր­լու­ծութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ՝ ոչ, այ դա կլի­նի դա­վա­ճա­նութ­յուն»,- ՔՊ-ա­կան­նե­րի հետ հան­դիպ­մանն ան­կեղ­ծա­ցել է Փա­շին­յա­նը՝ փաս­տա­ցի վե­րա­հաս­տա­տե­լով, որ իր հա­մար իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լը վեր է երկ­րի շա­հե­րից: Բայց արդ­յոք վե­րոնշ­յալ մե­սիջն ուղղ­ված էր ՔՊ-ա­կան­նե­րին, թե՞ Փա­շին­յա­նից ար­դեն հոգ­նած Ա­րեւ­մուտ­քին էր ակ­նար­կում, որ չի հանձն­վե­լու, կամ գու­ցե` Ռու­սաս­տա­նի՞ն էր ա­սում, թե հա­կա­ռու­սա­կան գծից չի հրա­ժար­վե­լու, հույ­սեր չու­նե­նան: Թե­պետ չի բա­ցառ­վում, որ ե՛ւ Ա­րեւ­մուտ­քին, ե՛ւ Ռու­սաս­տա­նին էր ուղղ­ված ա­սե­լի­քը:

ՀԱԿԱՌՈՒՍԻՑ ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ Է

Արդ­յոք իր իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար Նի­կոլ Փա­շին­յա­նը կստա­նա ե­րաշ­խիք­ներ Ա­րեւ­մուտ­քից, ան­գամ ե­թե քար­տե­զից խու­զի Տա­վու­շի սահ­մա­նա­պահ գյու­ղերն ու կտոր-կտոր սկու­տե­ղի վրա մա­տու­ցի Ադր­բե­ջա­նին: Հա­մե­նայն­դեպս, ան­գամ ՔՊ-ում այս հար­ցում վստահ չեն: Ա­վե­լին՝ Փա­շին­յան Նի­կո­լին հանձ­նե­լուց ա­ռաջ՝ հու­մա­նի­տար մի­ջանցք են փնտրում՝ ի­րենց փրկութ­յան հա­մար: Ինչ­պես վեր­ջերս պրո­ռու­սա­կան դաշ­տում հանգր­վա­նած քա­ղա­քա­կան գոր­ծիչ Սու­րիկ Սու­րեն­յանցն է ա­սում. «Այս ա­մե­նի ա­վար­տը լի­նե­լու է Կ­րեմ­լի պա­տե­րի տակ վնգստո­ցը»։

Այս­պի­սով՝ Հան­րա­յի­նին տված հար­ցազ­րույ­ցում ՀՀ ԱԺ պաշտ­պա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, կար­կա­ռուն ՔՊ-ա­կան Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը եր­դում-պա­տա­րագ է տա­լիս, որ՝ «Մենք ռու­սա­կան շու­կա­յից չենք հրա­ժար­վել, փակ լսում­նե­րի ժա­մա­նակ բո­լո­րը տե­ղե­կա­ցան, որ այն գնում­նե­րը, ո­րոնք ար­ված էին, նրանք այ­սօր սկսում են ի­րաց­վել: Այն բաց­թո­ղում­նե­րը կամ չի­րաց­ված սպա­ռա­զի­նութ­յու­նը, որ պետք է հաս­ներ Հա­յաս­տան, հի­շո՞ւմ եք, ա­նընդ­հատ քննարկ­վում էր՝ գու­մա­րը գնա­ցել է, սպա­ռա­զի­նութ­յու­նը չկա: Հի­մա ՌԴ-ն մաս-մաս գտել է հնա­րա­վո­րութ­յուն` դա Հա­յաս­տա­նին փո­խան­ցե­լու: Դա ի­րա­կա­նութ­յուն է»,- շեշ­տել է Քո­չար­յա­նը:

Ըստ մա­մու­լում շրջա­նառ­վող լու­րե­րի` ՔՊ-ի փակ ժո­ղո­վում Նի­կոլ Փա­շին­յա­նին ա­տամ է ցույց տա­լիս նաեւ Թուր­քիա­յի հետ մեր­ձեց­ման հար­ցում բա­նագ­նաց ԱԺ փոխ­նա­խա­գահ Ռու­բեն Ռու­բին­յա­նը: Ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս նա պնդել է, որ Հա­յաս­տա­նի զար­գա­ցու­մը պատ­կե­րաց­նում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին ֆոր­մա­տում եւ ոչ մի քայլ դե­պի Ա­րեւ­մուտք: Ըստ Ռու­բին­յա­նի, այս հար­ցում շտա­պո­ղա­կա­նութ­յու­նը կոր­ծա­նա­րար կա­րող է լի­նել Հա­յաս­տա­նի հա­մար։ Իս­կա­պե՞ս ա­սել է նա այս­պես, թե՝ ոչ, հար­ցի մի կողմն է, բայց այն, որ մա­մու­լը գրում է այդ մա­սին, նշա­նա­կում է՝ ա­ռանց կրակ ծուխ չի լի­նում: Ընդ ո­րում՝ այս հար­ցում Ռու­բին­յա­նին, կար­ծես թե, ձայ­նակ­ցում է նաեւ Անվ­տան­գութ­յան քար­տու­ղար Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը: Թե ինչ­պես հան­կարծ պայ­մա­նա­կան սո­րո­սա­կան թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հա­մար­վող­նե­րը դար­ձան հա­կա­ռու­սից պրո­ռու­սա­կան եր­կու բա­նի մա­սին է հու­շում: Կա՛մ նրանք փոր­ձում են թա­կար­դը գցել Փա­շին­յան Նի­կո­լին, կա՛մ հաս­կա­նա­լով մո­տա­լուտ վտանգն ի­րենց իշ­խա­նութ­յան կոր­ծան­ման գլխնե­րի ճարն են տես­նում: Այս հար­ցում վառ օ­րի­նակ է նաեւ Փա­շին­յա­նի հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րով այ­լեւս նախ­կին դես­պան Էդ­մոն Մա­րուք­յա­նը, ո­րը միայն վեր­ջերս գլխի ըն­կավ, որ այս իշ­խա­նութ­յան վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կոր­ծան­ման է տա­նում եր­կիրն էլ, ի­րենց էլ:

­­Բայց ՔՊ-ա­կան­ներն են հանձ­նում Փա­շին­յա­նին, թե Նի­կոլն է «փու­ռը» տա­լիս իր թի­մին՝ բա­ցա­հայ­տե­լով, թե նրան­ցից ով էլ ին­չի պատ­րաստ սե­փա­կան կա­շին փրկե­լու հա­մար, խիստ հա­րա­բե­րա­կան է աս­ված: Ան­կախ նրա­նից, որ ապ­րի­լի 5-ին Բր­յու­սե­լում կա­յա­նա­լու է իր հան­դի­պումն ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի եւ Եվ­րո­պա­յի խորհր­դի նա­խա­գա­հի հետ, եւ այս ա­ռու­մով՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ու քա­ղա­քա­գետ­նե­րը գու­ժում են, որ շան օ­րի ենք հաս­նե­լու, չի բա­ցառ­վում, որ Փա­շին­յա­նը ո­րո­շի հի­մա էլ դառ­նալ Իս­րա­յել Օ­րի: Ա­յո՛, Հի­սու­սի հետ հա­մե­մատ­վե­լուց հե­տո՝ վե­րա­դառ­նա իր նա­խորդ հե­րո­սի դե­րա­կա­տար­մա­նը: Հի­շեց­նենք, որ դե­ռեւս 2019 թվա­կա­նին Նի­կոլ Փա­շին­յա­նը հի­շել էր Իս­րա­յել Օ­րուն: Նա նշել էր, որ Իս­րա­յել Օ­րիին ըն­դուն­ված է հա­մա­րել մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան ներ­կա­յութ­յան նա­խա­ձեռ­նող­նե­րից մե­կը:

«Իս­րա­յել Օ­րին նպա­տակ ու­ներ եվ­րո­պա­կան ո­րե­ւէ բա­նա­կի ա­ջակ­ցութ­յամբ մեր եր­կի­րը ա­զա­տել թուր­քա­կան ու պարս­կա­կան տի­րա­պե­տութ­յու­նից: Սկզ­բից նա այս նպա­տա­կով գնաց Գեր­մա­նիա (Փ­ֆալց), ա­պա Վիեն­նա՝ որ­տեղ Սր­բա­զան հռո­մեա­կան կայս­րութ­յան կայս­րը նրան խոր­հուրդ տվեց դի­մել ռու­սա­կան ցա­րին: Այս է պատ­ճա­ռը, որ մեր ա­ռաջ չկա հարց՝ ընտ­րել Եվ­րո­պա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ, ո­րով­հե­տեւ մեզ հա­մար Ռու­սաս­տա­նը եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թութ­յան մաս է», - այս­պես է ար­տա­հայտ­վել ուղ­նու­ծու­ծով հա­կա­ռուս Փա­շին­յանն ըն­դա­մե­նը տա­րի­ներ ա­ռաջ եւ վե­րա­դառ­նալ այս թե­զին՝ նրա հա­մար խնդիր չէ, միայն թե հարց է՝ Ա­րեւ­մուտքն ինչ հաշ­վե­հար­դար կտես­նի դրա­նից հե­տո: Այն­պես որ, ով ում է քցե­լու՝ թող­նե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մայ­րու­ղում՝ այն էլ Փա­շին­յա­նի ա­սած՝ կար­միր զգես­տով, պարզ կլի­նի սպաս­վա­ծից էլ շատ ա­վե­լի շուտ:

ՖԵՅՔ ԲՈՒԴՅՈՆԻՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻԶՄԸ

Իսկ ինչ է կա­տար­վում ընդ­դի­մա­դիր դաշ­տում, թե­րեւս նույնն է, որ ա­սենք՝ ին­չով են զբաղ­ված եվ­րա­դի­տորդ­նե­րը Հա­յաս­տա­նում: Եր­կուսն էլ դի­տում են ու ար­ձա­նագ­րում, բայց ձեռք­նե­րին ո՛չ դա­նակ կա, ո՛չ դմակ: Ա­մե­նա­բարձրն էլ աղմ­կում են քա­ղա­քա­կան գրդոն­չի­նե­րը, ո­րոնք այս­տե­ղից-այն­տե­ղից գրանտ են քե­րել ու դրա շրջա­նա­կում էլ, ա­սենք մի հա­զար դո­լա­րի կամ եվ­րո­յի ակ­տի­վութ­յուն են դրսե­ւո­րում: Պետք լի­նի հան­դես կգան Ա­րեւ­մուտ­քի ջա­տա­գով, պետք լի­նի հան­դես կգան Ռու­սաս­տա­նի դաշ­նակ­ցի դիր­քե­րից եւ ան­գամ խո­սել Պա­պո­ւա Նոր Գ­վի­նեա­յի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: Իսկ ի­րա­կան քա­ղա­քա­կան կու­լիս­նե­րում շշուկ­ներ են պտտվում, որ ան­գամ այ­սօր ընդ­դի­մա­դիր դաշ­տում հա­մախմբ­ման հար­ցում ամ­բի­ցիա­ներն ա­վե­լի ա­ռաջ­նա­հերթ են, քան երկ­րի փրկութ­յու­նը փա­շին­յա­նա­կան­նե­րից: Դեռ ա­ռուն չթռած՝ վար­չա­պե­տա­ցու­նե­րի շքերթ է սկսվել: Մինչ­դեռ վեց տա­րի է` քաղ­տեխ­նո­լոգ­ներն ու վեր­լու­ծա­բան­նե­րը կո­տոր­վե­ցին ա­ղա­ղա­կե­լով, որ «երկ­րի միակ տղա­մար­դու» սինդ­րո­մով հարց չի լուծ­վի, ոչ էլ «մի ծաղ­կով գա­րուն կգա»: Ինչ­պես ա­սում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Հո Բուդ­յո­նին չեմ, որ թու­րը ձեռս մտնեմ կռվի մեջ»։ Մինչ­դեռ ֆեյք բուդ­յո­նի­նե­րի պա­կաս մեր օ­րե­րում չկա, ա­մեն մեկն իր թի­մին արծ­րուն­հո­վան­նիս­յա­նա­բար վստա­հեց­նում է, թե «հաղ­­Դե­լու ենք»:

Լ­րա­ցավ ապ­րիլ­յան քա­ռօր­յա պա­տե­րազ­մի 8-րդ տա­րե­լի­ցը… «Կար պե­տութ­յուն, կար Ար­ցախ, հզոր բա­նակ, մար­տի­րո­սա­ցած Մա­ռոզ Ա­լիկ, Կ­յաժ ու տան­կիստ Տիգ­րան, տասն­յակ հե­րո­սա­պա­տում­ներ, քա­ջութ­յան խորհր­դա­նիշ դար­ձած մի շարք հայ զին­վոր­ներ... Պո­չը հե­տե­ւը քա­շած, մոսկ­վա­նե­րի դռնե­րը ջար­դող ստո­րաց­ված Ա­լիեւ եւ խրոխտ քայ­լող Սերժ Սարգս­յան...­­Փառք Ձեզ ապ­րիլ­յա­նի հե­րոս­ներ, հո­գուդ հանգս­տութ­յուն Զո­րա­վար Ման­վել», - գրել է ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղոս­յա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով քա­ռօր­յա­յի տա­րե­լի­ցին:

Եվ, իս­կա­պես, կար պե­տութ­յուն, իսկ հի­մա կա հայ ժո­ղովր­դին վա­խեց­նող իշ­խա­նութ­յուն, ո­րի մա­սին հայ­տա­րա­րում է ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Սեյ­րան Օ­հան­յա­նը. «Քավ լի­ցի, հայ ժո­ղո­վուր­դը չի տեն­չում պա­տե­րազմ, բայց եւ պա­տե­րազ­մից չի վա­խե­նում։ Հայ ժո­ղովր­դին վա­խեց­նող իշ­խա­նութ­յուն պետք չէ։ Միայն ազ­գա­յին ու­ժե­րի ա­ռաջ­նոր­դութ­յամբ կա­րող ենք պայ­քա­րել ու ապ­րել՝ հա­նուն հայ­կա­կան Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի»: Տե­ղին է հի­շել մեծ գրող Հա­մո Սահ­յա­նի խոս­քե­րը, որն ա­սում էր. «Եր­կի­րը սո­վո­րա­բար պատ­կա­նում է իշ­խա­նութ­յա­նը, բայց հենց պա­տե­րազմ է սկսվում, ա­նու­նը դնում են հայ­րե­նիք ու տա­լիս ժո­ղովր­դին»: Փաս­տո­րեն, սպառ­նա­ցող նոր պա­տե­րազմն էլ գցե­լու են ժո­ղովր­դի գրպա­նը, բայց երբ նույն խորհր­դա­րա­նա­կան ա­մե­նա­մեծ ընդ­դի­մութ­յանն ա­սում ես՝ վեր­ջի­վեր­ջո, վայր դրեք ման­դատ­ներն, ի­րա­վի­ճակ փո­խեք, բե­րում են հա­զար ու մի պատ­ճառ՝ ման­դա­տը պա­հե­լու հա­մար: Արդ­յուն­քում ստաց­վում է՝ ընդ­դի­մութ­յու­նը գո­ռում է հնա­րա­վոր պա­տե­րազ­մի մա­սին, իշ­խա­նութ­յունն ու թշնա­մին սպառ­նում պա­տե­րազ­մով, իսկ ժո­ղո­վուր­դը այն կա­մի­կա­ձեն է այս ե­րե­քի ա­րան­քում, ո­րը պի­տի պա­հի իր հողն ու տու­նը:

ՈՍԿԵՊԱՐՈՒՄ «ԱՂԱՎՆՈ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ի­հար­կե, ժո­ղո­վուր­դը հակ­ված է պա­հել իր հողն ու տու­նը, բայց դժվար է այս օ­րե­րին զա­նա­զա­նել, թե ով ինչ պատր­վա­կով է գա­լիս, ի­րենց սա­տար կանգ­նե­լու: Հի­շո՞ւմ եք, որ Ա­ղավ­նոն պա­հե­լու հա­մար ինչ-որ խմբեր էին գնում այն­տեղ էքս­կուր­սիա­նե­րի ու նկար­վում: Վեր­ջում էլ «Ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմ­բում» կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար Սու­րեն Պետ­րոս­յա­նը գնաց ու հայ­տա­րա­րեց, թե տե­ղա­փոխ­վել է Ա­ղավ­նո՝ տե­ղում ինք­նա­պաշտ­պա­նութ­յուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար: 2013թ. -ին Օքս­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նում քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դութ­յան դա­սըն­թաց ան­ցած (­­Մեծ Բ­րի­տա­նիա), 2016թ -ին Չի­նաս­տա­նում տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման եւ զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րի վե­րա­բեր­յալ դա­սըն­թա­ցած ան­ցած, 2016թ.-ին Գեր­մա­նիա­յի Օթ­զեն­հաու­սե­նի Եվ­րո­պա­կան ա­կա­դե­միա­յում քա­ղա­քա­կան դա­սըն­թաց­ներ ան­ցած եւ վեր­ջա­պես 2018թ.-ին Շ­վե­դիա­յում եւ Հու­նաս­տա­նում Եվ­րո­պա­յի խորհր­դի Քա­ղա­քա­կան դա­սըն­թաց­նե­րի դպրոց­նե­րի ա­սո­ցա­ցիա­յում եւ Ս­տոկ­հոլ­մի ան­ցու­մա­յին տնտե­սութ­յան ինս­տի­տու­տում դա­սըն­թաց­ներ ան­ցած Սու­րեն Պետ­րոս­յա­նը հան­կարծ դար­ձել էր ռազ­մա­կան գոր­ծիչ, որ փրկեր Ա­ղավ­նոն: Բայց վեր­ջում ինքն էլ դուրս ե­կավ Ա­ղավ­նո­յից՝ մե­ղադ­րե­լով ընդ­դի­մութ­յա­նը չհա­մախմբ­վե­լու եւ ինք­նա­պաշտ­պա­նութ­յուն չկազ­մա­կեր­պե­լու մեջ: Եվ ա­հա հի­մա Սու­րեն Պետ­րոս­յա­նը Ոս­կե­պա­րում է ու այն­տե­ղից էլ հայ­տա­րա­րում է որ ի­րեն լավ է զգում այդ­տեղ, չի պատ­րաստ­վում վե­րա­դառ­նալ Ե­րե­ւան: Ա­վե­լին՝ հոր­դո­րել է միա­նալ ի­րեն եւ միա­սին պաշտ­պա­նել Ոս­կե­պա­րը: Ինչ­պես ա­սում են՝ պատ­մութ­յու­նը կրկնվե­լու վատ սո­վո­րութ­յուն ու­նի, միայն թե սցե­նա­րիստ­նե­րը գո­նե դե­րա­կա­տար­նե­րին փո­խեն, այ­լա­պես այս ա­մե­նը հի­շեց­նում է դե­րա­սան, հի­մա էլ կու­սակ­ցութ­յուն բա­ցող Հայկ Մա­րութ­յա­նի Կար­գին Հայ­կո օ­րե­րի հին սկե­չե­րից մե­կը. «Լավ, դուք ու­րիշ հե­րո­սի ա­նուն չգի­տե՞ք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված