Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Վերլուծություն

­­Տա­վու­շի չորս գյու­ղե­րի հար­ցը կար­ծես թե ­Նի­կո­լին լրիվ անկ­յուն է մղել: Ի­րեն օ­րերս զե­կու­ցել են, որ ­Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան շուրջ 40 տո­կո­սը պատ­րաստ է ա­մե­նավճ­ռա­կան կեր­պով դուրս գալ փո­ղոց, թույլ չտա­լու հա­մար հեր­թա­կան հո­ղատ­վութ­յու­նը, իսկ բնակ­չութ­յան մոտ 85 տո­կո­սը դա­տա­պար­տում է ­Նի­կո­լի վե­րո­հիշ­յալ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը` այն հա­մա­րե­լով  դա­վա­ճա­նութ­յուն:

ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

­­Նի­կո­լը ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ամ­բող­ջութ­յամբ կորց­րել է հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը: ­Սուրբ ­Զա­տի­կի կա­պակ­ցութ­յամբ իր ու­ղեր­ձում կար­դա­լով 25-րդ ­Սաղ­մո­սը` նա փոր­ձում էր ի­րեն դրսե­ւո­րել որ­պես «ան­մե­ղ», ո­րը փոր­ձում է գնալ ար­դար եւ ճշմա­րիտ ճա­նա­պար­հով: ­Բա­ցի դրա­նից, ­Նի­կո­լը սկսեց դուրս տալ ցնդա­բա­նութ­յան նման­վող մտքեր Ք­րիս­տո­սի եւ հե­ղա­փո­խութ­յան վե­րա­բեր­յալ, ին­չին ի պա­տաս­խան ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու սպա­սա­վո­րը` ­Տեր Ե­սա­յին նշեց, որ այդ­պի­սի զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լն ամ­բո­ղ­ջութ­յամբ ան­տե­ղի է:

­­Նի­կո­լի բար­բա­ջանք­նե­րին հա­կա­ռակ` ­Վե­հա­փա­ռի խոս­քում կար­միր գծով անց­նում էր հա­յոց ինք­նութ­յան եւ հայ­րե­նա­սի­րութ­յան թե­ման: Ա­վե­լին, ­Նի­կո­լը տե­սավ, թե ինչ­պես է ամ­բողջ մեր ժո­ղո­վուր­դը տո­նում ­Սուրբ ­Զա­տի­կը, լեփ-լե­ցուն էին ե­կե­ղե­ցի­նե­րը, եր­թե­րին մաս­նակ­ցում էին բազ­մա­թիվ մար­դիկ, բա­կե­րում եւ փո­ղոց­նե­րում տո­նա­կա­տա­րութ­յուն էր: ­Սա նշան էր ­Նի­կո­լին, որ ժո­ղովր­դի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը հա­մախմբ­ված է հա­յոց ե­կե­ղե­ցու շուրջ, եւ հար­ձա­կում­նե­րը ե­ղե­կե­ցու դեմ դա­տա­պարտ­ված են: Ուս­տի դա­տա­պարտ­ված է նաեւ ՀՀ սահ­մա­նադ­րութ­յու­նից ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­տուկ նշա­նա­կութ­յան մա­սին դրույ­թի վե­րաց­ման փոր­ձը: Այս­պի­սով, ­Նի­կո­լը հայտն­վել է ­ծան­րա­գույն փա­կու­ղում` Ա­րեւ­մուտ­քը եւ Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում են, հան­րութ­յու­նը` դի­մադ­րում:

Ա­վե­լին, ՌԴ դես­պան ­Սեր­գեյ ­Կո­պիր­կի­նի հար­ցազ­րույ­ցը նույն­պես վատ նշան էր ­Նի­կո­լի հա­մար: ­Դես­պա­նը մատ­նան­շեց, որ հենց ­Նի­կո­լի խնդրան­քով է, որ ռու­սա­կան ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րը դրվե­ցին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի մոտ: Եվ այժմ էլ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է պաշտ­պա­նել ­Հա­յաս­տա­նի սահ­մա­նը Ադր­բե­ջա­նի ներ­խուժ­ման դեպ­քում: ­Սա­կայն ինչ­պես վեր­ջերս հայտ­նի դար­ձավ, ռուս­նե­րի ա­ռա­ջար­կը, որ ու­ժե­ղաց­վեն դիր­քե­րը ­Տա­վու­շի շրջա­նում, ­Նի­կո­լի կող­մից մերժ­վեց: Եվ հա­վա­նա­բար, այս եւ մի շարք այլ տվյալ­նե­րից ել­նե­լով` ՀՀ-ում ՌԴ դես­պա­նը հար­ցադ­րում է ա­նում, իսկ արդ­յո՞ք ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րին պետք է, որ ­Ռու­սաս­տա­նը պաշտ­պա­նի ­Հա­յաս­տա­նին, թե՞ պետք չէ:

­­Միա­ժա­մա­նակ ­Նի­կո­լի գոր­ծե­րը այն­քան էլ լավ չեն Ա­րեւ­մուտ­քում: Իր վեր­ջին ու­ղե­ւո­րութ­յան ժա­մա­նակ նա ստա­ցավ բա­վա­կա­նին սա­ռը ըն­դու­նե­լութ­յուն: Մ­յուս կող­մից` ա­րեւմտա­մետ ու­ժե­րը ­Հա­յաս­տա­նում` այն­պի­սիք, ինչ­պի­սիք` «Սաս­նա Ծ­ռե­րը» ու «Մար­տա­կան եղ­բայ­րութ­յու­նը» կար­ծես թե դար­ձել են ­Նի­կո­լի հա­մար ի­րա­կան սպառ­նա­լիք: ­Հա­մե­նայն­դեպս, նա­խորդ շա­բաթ­վա վեր­ջե­րին ­Նի­կո­լը ակն­հայ­տո­րեն ցույց տվեց, որ սպա­սում է հար­վա­ծը ոչ թե ­Ռու­սաս­տա­նից, այլ` Ա­րեւ­մուտ­քից: ­Ժի­րայր ­Սե­ֆիլ­յա­նի, ­Կա­րո Եղ­նուկ­յա­նի եւ այլ ա­վե­լի քան քսան ԱԺԲ-ա­կան­նե­րի մոտ խու­զար­կութ­յուն­նե­րը, իսկ մինչ այդ «Մար­տա­կան եղ­բայ­րութ­յան» մի քա­նի տասն­յակ ան­դամ­նե­րի ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը ցույց տվե­ցին, որ հենց այդ­տե­ղից է, որ ­Նի­կո­լը սպա­սում է լուրջ վտան­գի: ­Խու­զար­կութ­յուն­նե­րի արդ­յուն­քում հայտ­նա­բեր­վել են ոչ միայն զենք-զի­նամ­թերք, այ­լեւ շատ հե­տաքր­քիր փաս­տաթղ­թեր, ծրագ­րեր ու գծագ­րեր: Իսկ այն, որ այդ ու­ժե­րը վե­րահսկ­վում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից, հու­շում են ոչ միայն նրանց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը ու ի­րենց ղե­կա­վար­նե­րի կեն­սագ­րութ­յուն­նե­րը, այլ նաեւ այն, որ նրանց դեմ ­Նի­կո­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ան­մի­ջա­պես ան­հանգս­տութ­յուն ա­ռա­ջաց­րին ԱՄՆ դես­պա­նի մոտ:

­­Միա­ժա­մա­նակ ­Նի­կո­լը տես­նում է ինչ-որ տեղ ի­րեն բախ­տա­կից Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ Վ­լա­դի­միր ­Զե­լենս­կու խղճուկ վի­ճա­կը: Ա­րեւ­մուտ­քը ցույց տվեց, որ պատ­րաստ չէ ան­մի­ջա­պես կռվել ո­րե­ւէ այլ երկ­րի հա­մար, ան­գամ` Ուկ­րաի­նա­յի, ո­րին հենց Ա­րեւ­մուտ­քը սար­քեց խա­ղա­լիք եւ նե­տեց ռուս­նե­րի դեմ: ­Զե­լենս­կին ար­դեն իսկ պատ­րաստ է ռուս­նե­րի հետ կնքել խա­ղա­ղութ­յուն 2022 թվա­կա­նի սահ­ման­նե­րով, այ­սինքն` ճա­նա­չել Ղ­րի­մը ­Ռու­սաս­տա­նի կազ­մում: ­Բանն այն է, որ նա գի­տակ­ցում է, որ ե­թե ա­մեն ինչ շա­րու­նակ­վի այն­պես, ինչ­պես հի­մա է, ա­պա շու­տով ռուս­նե­րի ձեռ­քը կա­րող են անց­նել ուկ­րաի­նա­կան նո­րա­նոր քա­ղաք­ներ: ­Հաս­կա­նա­լի է, որ Ադր­բե­ջա­նի հար­ձակ­ման դեպ­քում ­Նի­կո­լը չի ու­նե­նա նույ­նիսկ մեկ տո­կոս այն ա­րեւմտ­յան ա­ջակ­ցութ­յու­նից, որն ու­նի Ուկ­րաի­նան: ­Նի­կո­լի հույ­սը ու ա­պա­վե­նը` Ֆ­րան­սիան, այ­սօր ինքն է գտնվում խղճուկ վի­ճա­կում եւ աֆ­րի­կա­կան պե­տութ­յուն­նե­րը մե­կը մյու­սի հե­տե­ւից Ֆ­րան­սիա­յին հրա­վի­րում են դուրս, իսկ ֆրան­սիա­կան զոր­քե­րի փո­խա­րեն ա­պա­վի­նում են ռու­սա­կան ազ­դե­ցութ­յա­նը: Այս­պես` ­Սե­նե­գա­լի նոր նա­խա­գա­հը օ­րերս հայ­տա­րա­րեց. «Ֆ­րան­սիա­յի հա­մար ե­կել է ժա­մա­նա­կը` ­Սե­նե­գա­լը լքե­լու»:

ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱՎ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ

Ա­հա այս­պի­սի փա­կու­ղա­յին վի­ճա­կում ­Նի­կո­լին մնում է ե­րեք տար­բե­րակ. կա՛մ հնա­րա­վո­րինս ժա­մա­նակ ձգել, կա՛մ հրա­ժա­րա­կան տալ, կա՛մ էլ` կրկին  կտրուկ զգես­տա­փոխ­վել եւ անց­նել, ինչ­քան էլ դա անս­պա­սե­լի լի­նի, ­Ռու­սաս­տա­նի հետ քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­կանգ­նման ճա­նա­պար­հին:

Ինչ վե­րա­բե­րում է ժա­մա­նակ ձգե­լու տար­բե­րա­կին, ա­պա ­Նի­կո­լը կա­րող է հայ­տա­րա­րել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ: Ար­դեն իսկ հնչում են տար­բեր ամ­սաթ­վեր` սկսած մա­յի­սից մին­չեւ սեպ­տեմ­բե­րի 10-ը: Ի­հար­կե, այդ դեպ­քում ­Նի­կո­լից կպա­հանջ­վի միա­ժա­մա­նակ անց­կաց­նել նաեւ սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վե, ինչն, այ­սօր­վա դրութ­յամբ, ­Նի­կո­լի հա­մար ան­լու­ծե­լի խնդիր է: ­Բո­լոր դեպ­քե­րում ­Նի­կո­լի կող­մից կա­տար­վում են քայ­լեր ի­րեն հար­մար ընդ­դի­մութ­յուն ձե­ւա­վո­րե­լու եւ ա­պա­գա­յում դրան նոր ԱԺ անց­կաց­նե­լու ուղ­ղութ­յամբ: ­Մենք ար­դեն նշել ենք, որ հա­վա­նա­բար դրա հետ է կապ­ված «կլա­սիկ» Էդ­մոն ­Մա­րուք­յա­նի, ­Սամ­վել ­Բա­բա­յա­նի, «կլոուն» ­Հայ­կո­յի, «քա­ջա­րի» գե­նե­րալ Ար­շակ ­Կա­րա­պետ­յա­նի կող­մից հան­կարծ խիստ ընդ­դի­մա­դիր դառ­նա­լը: Ն­րանք բո­լո­րը ­Նի­կո­լի նվիր­յալ­ներն էին: Եվ այդ­պի­սի ձե­ւա­կան ընդ­դի­մութ­յու­նը պետք է ­Նի­կո­լին եւ ի­րեն խա­ղաց­նող ա­րեւն­տա-թուր­քա­կան խա­ղա­վար­նե­րին, սա­կայն այս տար­բե­րա­կը ռուս­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի չի լի­նի:

Հ­նա­րա­վոր է նաեւ հրա­ժա­րա­կա­նի տար­բե­րա­կը, ո­րի դեպ­քում ՔՊ-ա­կան խորհր­դա­րա­նը կընտ­րի նոր վար­չա­պետ: ­Պետք է են­թադ­րել, որ այդ նոր վար­չա­պե­տը կլի­նի շատ ա­վե­լի ա­րեւմ­տա­մետ, քան ­Նի­կո­լը: Այսպի­սի դեր են այ­սօր ստանձ­նել Ա­լեն ­Սի­մոն­յա­նը եւ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը: ­Հաս­կա­նա­լի է, որ եր­կու տար­բե­րակն էլ խիստ ան­ցան­կա­լի են ­Ռու­սաս­տա­նի հա­մար:

­­Հատ­կան­շա­կան է, որ վեր­ջին շրջա­նում Ա­լեն ­Սի­մոն­յա­նը կտրուկ ակ­տի­վաց­րեց իր հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը: ­Բանն այն է, որ իր եղ­բոր կնոջ պատ­մութ­յու­նից հե­տո Ա­լե­նի դեմ, ըստ ա­մե­նայ­նի, ա­մե­րի­կա­ցի­նե­րը դրել են կո­ռուպ­ցիոն մե­ղադ­րանք­ներ պա­րու­նա­կող «պայ­թու­ցիկ» ա­պա­ցույց­ներ եւ ա­ռա­ջար­կել ա­վե­լի ակ­տիվ հան­դես գալ հա­կա­ռու­սա­կան դաշ­տում, որ­պես­զի այդ պայ­թու­ցիկ­նե­րը չտրա­քեն: Ին­քը` Ա­լե­նը, թեեւ ճար չու­նի, սա­կայն հաս­կա­նա­լով, որ հնա­րա­վոր է ի­րեն նա­խա­պատ­րաս­տում են ­Նի­կո­լին փո­խա­րի­նե­լու դե­րի հա­մար հա­ճույ­քով տրվեց ա­րեւմտ­յան շան­տա­ժին եւ կտրուկ ա­վե­լաց­րեց հա­կա­ռու­սա­կա­նութ­յան դո­զան:­­Միա­ժա­մա­նակ Ա­լե­նը փոր­ձում է ա­վե­լի հայ­րե­նա­սեր ե­րե­ւալ ­Նի­կո­լի ֆո­նին: Օ­րերս նա հայ­տա­րա­րեց, որ չորս գյու­ղե­րի մա­սին խոսք չկա, ի­րա­կա­նում հար­ցը ինչ-որ մի տա­րած­քի մա­սին է, ո­րը գտնվում է հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րի մի­ջեւ, եւ ո­րն անհ­րա­ժեշտ է սահ­մա­նի գծանշ­ման հա­մար: Ա­վե­լին, նա խրոխտ հայ­տա­րա­րեց, որ Ե­րե­ւա­նը կհրա­ժար­վի իր տա­րածք­նե­րից միայն ­Բաք­վի կող­մից դրանք ու­ժա­յին կեր­պով գրա­վե­լու դեպ­քում: Ի­րա­կա­նում սա հրա­վեր է Ադր­բե­ջա­նին սկսել նոր պա­տե­րազմ, ո­րը կփրկի Նի­կո­լին ու իր թայ­ֆա­յին, եւ ամ­բող­ջութ­յամբ տե­ղա­վոր­վում է ա­րեւմտ­յան սցե­նա­րի մեջ:

­­Մի խոս­քով, ակն­հայտ է, որ ­Նի­կո­լի ա­րեւմտ­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հան­գեց­րեց ոչ միայն ­Հա­յաս­տա­նի հա­մար ճա­կա­տագ­րա­կան ար­հա­վիրք­նե­րի, այլ նաեւ սպառ­նում է մոտ ա­պա­գա­յում ­Հա­յաս­տա­նը իսպառ վե­րաց­նել որ­պես պե­տութ­յուն: ՌԴ արտ­գործ­նա­խա­րար ­Սեր­գեյ ­Լավ­րո­վի եւ նրան հե­տե­ւած ՀՀ-ում ՌԴ դես­պան ­Սեր­գեյ ­Կո­պիր­կի­նի ա­մե­նա­խիստ ձե­ւա­կեր­պում­նե­րով հար­ցազ­րույց­նե­րը ուղղ­ված են ­Նի­կո­լին սթա­փեց­նե­լուն, բայց եւ միա­ժա­մա­նակ ­Նի­կո­լին տա­լիս են շանս, կա­րե­լի է ա­սել` վեր­ջին շան­սը: Այդ վեր­ջին շան­սը կա­յա­նում է նրա­նում, որ ­Նի­կո­լը պետք է կտրուկ շրջա­դարձ կա­տա­րի եւ ամ­բող­ջութ­յամբ անց­նի ռու­սա­մետ քա­ղա­քա­կա­նութ­յան վրա:

Որ­պես դրա ա­ռա­ջին քայլ փոր­ձա­գետ­նե­րը նշում են ե­րեք հո­գու պաշ­տո­նան­կութ­յու­նը` Ա­լեն ­Սի­մոն­յա­նի, Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի եւ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի: Այ­նու­հե­տեւ ­Նի­կո­լը պետք է վե­րա­կանգ­նի ­Հա­յաս­տա­նի լիար­ժեք մաս­նակ­ցութ­յու­նը ՀԱՊԿ-ի աշ­խա­տանք­նե­րին, դուրս բե­րի ­Հա­յաս­տա­նից եվ­րա­դի­տորդ­նե­րին, նրանց տե­ղը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին հրա­վի­րե­լով ՀԱՊԿ-ի խա­ղա­ղա­պահ­նե­րին: ­Սա այն տար­բե­րակն է, ո­րը կփրկի ­Հա­յաս­տա­նը, ինչ­պես նաեւ ելք է ան­ձամբ ­Նի­կո­լի հա­մար: Արդ­յո՞ք նա կկա­րո­ղա­նա ա­զատ­վել այն խոս­տում­նե­րից ու կա­պանք­նե­րից, ո­րը տվել է Ա­րեւ­մուտ­քին, թե՞ կընտ­րի ա­ռա­ջին կամ երկ­րորդ տար­բե­րակ­նե­րը, ո­րոնք իր հա­մար ան­հույս են, քա­նի որ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րում նա չի վե­րընտր­վի, իսկ սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեում նոր սահ­մա­նադ­րութ­յուն չի անց­կաց­նի: Հ­րա­ժա­րա­կա­նի դեպ­քում, բնա­կա­նա­բար, նոր վար­չա­պե­տը ­Հա­յաս­տա­նի բո­լոր կո­րուստ­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու կհայ­տա­րա­րի հենց ­Նի­կո­լին` այդ­տե­ղից բ­խող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով: Ա­վե­լին` չորս գյու­ղե­րը տա­լու դեպ­քում կա սպառ­նա­լիք հա­մա­ժո­ղովր­դա­կան ապս­տամ­բութ­յան (նշենք, որ ­Վար­դան ­Ղու­կաս­յա­նը` «ԴՕԿ»-ը ար­դեն իսկ կոչ է ա­րել նա­խա­պատ­րաստ­վել այդ­պի­սի ապս­տամ­բութ­յա­նը), իսկ չտա­լու դեպ­քում` մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը` Ադր­բե­ջա­նի հետ պա­տե­րազ­մի:

 ԱՐԱՅԻԿԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ

Այս ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցավ եւս մի հատ­կան­շա­կան գոր­ծըն­թաց: ­Մար­տի սկզբնե­րին Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րեց, որ մար­տի 28-ին կհրա­պա­րա­կի Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նի հետ հար­ցազ­րույ­ցը: ­Նույն օ­րը ­Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է հանձ­նել չորս գյու­ղե­րը: Ինչ­պես եւ մենք կան­խա­տե­սել էինք, այդ եր­կու հայ­տա­րա­րութ­յուն­ներն ի­րար հետ ան­մի­ջա­կան կա­պի մեջ են, քա­նի որ ­Նի­կո­լը սար­սա­փում է այն ի­րո­ղութ­յուն­նե­րից, ո­րը կա­րող է բա­ցել Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նը. հատ­կա­պես ինչ­պես հանձն­վեց ­Շու­շին, ինչ­պես ըն­կավ ­Հադ­րու­թը, ինչ­պես էին ռուս­նե­րը ա­ռա­ջար­կում թե՛ 2020, թե՛ 2023 թվա­կան­նե­րին փրկել Ար­ցա­խը եւ ինչ­պես Նի­կո­լը հրա­ժար­վեց դրա­նից: ­Նաեւ կա­րող է բա­ցա­հայտ­վել` ինչ­պես պա­տա­հեց, որ ­Նի­կո­լը Ադր­բե­ջա­նին Ար­ցա­խում թո­ղեց 6 մլրդ ԱՄՆ դո­լա­րի զենք-զի­նամ­թերք այն դեպ­քում, երբ ռուս­նե­րը ա­ռա­ջար­կում էին այդ ահ­ռե­լի ռազ­մա­կան կա­րո­ղութ­յու­նը տե­ղա­փո­խել ­Հա­յաս­տան: Եվ ինչ­պես պա­տա­հեց, որ այդ ա­մե­նը ոչ միայն չտե­ղա­փոխ­վեց, այլ ան­գամ չպայ­թեց­վեց, այլ նվի­րա­բեր­վեց թշնա­մուն:

­­Բայց մար­տի 28-ին Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նի հար­ցազ­րույ­ցը չհե­ռար­ձակ­վեց: ­Հե­տաքր­քիր էր հե­ռար­ձակ­ման հա­մար պա­տաս­խա­նա­տու ադր­բե­ջան­ցի պաշ­տո­նյա­յի մեկ­նա­բա­նութ­յու­նը. «Հար­ցազ­րույ­ցի հե­ռար­ձա­կու­մը կախ­ված է ոչ միայն մե­զա­նից: ­Մենք կանգ­նած ենք հար­ցի ա­ռաջ, թե որ­քա­նո՞վ է նպա­տա­կա­հար­մար… ­Ճիշտ է, մար­տի սկզբին հայ­տա­րա­րութ­յուն ենք ա­րել, սա­կայն ա­վե­լի ուշ պարզ դար­ձավ, որ հար­ցազ­րույ­ցի հրա­պա­րակ­ման հետ կապ­ված ո­րոշ հստա­կե­ցում­ներ են անհ­րա­ժեշտ»,- ա­սել է ­Սեի­դո­վը:

­­Սա­կայն նա հար­ցը առ­կախ­ված է թո­ղել` ա­սե­լով, որ հար­ցազ­րույ­ցը կհրա­պա­րակ­վի, սա­կայն հայտ­նի չէ, թե` երբ: ­Պետք է են­թադ­րել, որ մի կող­մից` ­Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նը Ադր­բե­ջա­նին չորս գյու­ղե­րը հանձ­նե­լու վե­րա­բեր­յալ խա­ղաց իր դե­րը: ­Սա­կայն մյուս կող­մից` հա­վա­նա­բար, ­Սեի­դո­վը ակ­նար­կեց, որ հար­ցն ու­նի նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հնչե­ղութ­յուն, եւ պետք է են­թադ­րել, որ հենց ­Ռու­սաս­տանն է, որ այ­սօր ա­ռա­ջար­կում է ­Նի­կո­լին տալ հնա­րա­վո­րութ­յուն` օգտ­վել իր վեր­ջին շան­սից, ո­րը նա այ­լեւս չի ու­նե­նա հար­ցազ­րույ­ցի հրա­պա­րա­կու­մից հե­տո:

Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խի հար­ցին, ա­պա ինչ­քան էլ ֆան­տաս­տիկ թվա, այն բնավ էլ փակ­ված չէ: Եվ այ­սօր ­Ռու­սաս­տա­նը միակ պե­տութ­յունն է աշ­խար­հում, ո­րը ե՛ւ շա­հագրգռ­ված է, ե՛ւ քայ­լեր է կա­տա­րում, ե՛ւ հայ­տա­րա­րում է, որ ար­ցախ­ցի­նե­րը պետք է վե­րա­դառ­նան Ար­ցախ, ին­չը են­թադ­րում է Ար­ցա­խի ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ Ադր­բե­ջա­նի կազ­մում: ­Նի­կո­լը դրա­նից վա­խե­նում եւ սար­սա­փում է Ա­րեւ­մուտ­քի ճնշման տակ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լուց եւ վեր­ջի­նիս տված խոս­տում­նե­րից հե­տո:

Այս­պի­սով, ինչ­քան էլ տարօ­րի­նակ հնչի, ա­պա վեր­ջին շան­սի հնա­րա­վո­րութ­յու­նը այ­սօր տրվում է ե՛ւ ­Հա­յաս­տա­նին, ե՛ւ Ար­ցա­խին, ե՛ւ ­Նի­կո­լին: Ե­թե այ­սօր դրա­նից չօգտ­վել, ա­պա վա­ղը ուշ կլի­նի:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված