Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Հարազատ քաղաքում Էրդողանը «հայրական ապտակ» ստացավ. Ստամբուլահայ խմբագիրը մանրամասներ Է ներկայացնում

Հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվել էր օրեր առաջ Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Ընդ որում, ընդդիմության այս հաղթանակը նշանակալից է նրանով, որ վերջին անգամ նման բան եղել էր 20 տարի առաջ։ Էքրեմ Իմամօղլուն էլ կշարունակի զբաղեցնել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը՝ ստանալով ձայների 50,8 %-ը։ Իշխող կուսակցությունից նրա մրցակից Մուրաթ Քուրումն էլ ստացել է ձայների շուրջ 40 %-ը։ 

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է նշանակում այս պարտությունը Էրդողանի համար.

-Էրդողանը եւ իր քաղաքական թիմը այլ ելք չունեին, քան ընդունել պարտությունը:  Էրդողանի պարտությունը հավանական տարբերակ էր հենց իր թիմի համար, քանի որ Էրդողանի վարկանիշը գնալով անկում է ապրում։  Բայց ինչ խոսք, սա Էրդողանի համար մեծ հարված է, թեեւ նա ընդունել է իր պարտությունը, բայց այս արդյունքները էրդողանի իշխանության համար լրջագույն հարված են: Ստամբուլում հաղթելը մեծ հնարավորություններ է բացում ընդդիմադիր քաղաքապետի համար, քանի որ Ստամբուլը մեգապոլիս է, որտեղ ապրում է ավելի քան 16 միլիոն մարդ. դա ողջ Թուրքիայի բնակչության մեկ հինգերորդն է։ Այն նաև երկրի գլխավոր տնտեսական կենտրոնն է։ Եվ եթե դու վերահսկում ես Ստամբուլը, ուրեմն զգալի չափով վերահսկում ես ողջ երկրի առևտուրը, ֆինանսները և զբոսաշրջությունը։ Բայց ամենագլխավորը՝ հնարավորություն ունես կրկնել Էրդողանի ուղին և 2028-ին նախագահ դառնալ։ Ճիշտ է, դեռ քաղաքային ընտրություններից առաջ Իմամօղլուն լրագրողներին ասել էր՝ հիմա իմ խնդիրը Ստամբուլն է, թե ինչ կլինի 4 տարի հետո, Աստված գիտի։

- Հայկական հարցերի շուրջ մեծ փոփոխություններ սպասել պետք չէ, քանի որ  Թուրքիայի բոլոր քաղաքական գործիչները նույն մարտավարություն ունեն։ Այստեղ բացառություն է կազմում միայն  Քրդամետ դեմոկրատական կուսակցությունը։ Մնացած բոլորը նույն ուղղությունն ունեն, զարմանալու բան չկա, բոլորն էլ հակահայ են: Թուրքիայում ապրող հայերի մեծ մասամբ զորակցել ընդդիմության թեկնածուին և ոչ Էրդողանին: Որովհետև նա մի քիչ ավելի ժողովրդավարական է, Էրդողանի կառավարությունն իսկական  բռնապետություն  է դարձել՝ հավանաբար հենց այդ պատճառով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված