Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Կրկին հաղթելու համար պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«2016 թվականի այս օրը` ապրիլի 2֊ին ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ` չիմանալով, որ ինքն է խնդրելու, որպեսզի դադարեցնեն պատերազմը։
Ընդամենը 4 օր տևած պատերազմն այնպես վախեցրեց Ալիևին, որ նա Ռուսաստանին խնդրեց միջնորդել` դադարեցնել պատերազմը։
 
2016 թվականի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարիներ շարունակ կառուցած բանակը հզոր է ու մարտունակ։ Պատերազմից հետո մեր բանակն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում` Սերժ Սարգսյանի շնորհիվ, որովհետև նրա ստրատեգիկ ու ճիշտ քայլերի շնորհիվ մենք ջախջախիչ պարտության մատնեցինք հակառակորդին։
 
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք է օգտագործվել, քան այս իշխանությունները ձեռք են բերել իրենց ապաշնորհ ղեկավարման ընթացքում։
 
Մենք տարածաշրջանում եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս֊300» դիվիզիոններ, «Իսկանդեր»օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։ Հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք է ձեռք բերվել, էլ չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին։
 
Իսկ այսօր, մեր բանակը մեջքից հարված է ստացել. բայց հայ զինվորը նույն հայ զինվորն է, ով հաղթել է թուրքին, թուրքն էլ նույն թուրքն է, ով միշտ վախեցել է հայ զինվորից։
 
Թուրքին կրկին հաղթելու համար, ինչպես դա արել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ