Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը գոհ է ԵԱՏՄ-ից
Տնտեսություն
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ` 2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր: Այս մասին նա տեղեկացրեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3 մլրդ 609 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2022 թվականի համեմատ աճել է մոտավորապես 41 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 25-ի արտահերթ նիստում»,- ընդգծեց Պապոյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ