Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Արագ հարկավոր է պատրաստվել պատերազմի. Վան Համբարձումյան

Ներքաղաքական

Ըստ ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ կանխատեսումերի` թշնամին նախապատրաստվում է պատերազմի, Հայաստանի սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները տեղակայում են զինտեխնիկա: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Ի՞նչ է այս պահին կատարվում ՀՀ սահմաններին, արդյո՞ք պատերազմը մոտ է եւ այն որքանո՞վ է վերաբերում, այսպես կոչված, «անկլավների վերադարձին»:

— Եթե ես ասում եմ, ուրեմն՝ 100 տոկոսով գիտեմ` ինչ եմ ասում, ճշտված է տարբեր տեղերով, չի եղել, որ մի անգամ նման հայտարարություն անեմ, ու դա չլինի: Օգոստոսի 19-ին իմ ֆեյսբուքյան էջում գրառում արեցի, որտեղ մանրամասն ասում էի, որ պատերազմը սկսվելու է հաշված շաբաթների ընթացքում, մանրամասն ասել եմ, թե ինչ զինտեխնիկա են կուտակել, ասել եմ զորատեսակները, ուղղությունները, բայց հայտարարեցին, որ նման բան չկա, ապատեղեկատվություն եմ տարածում, թե ինքնահռչակ փորձագետների մի՛ լսեք, հետեւե՛ք պաշտոնական լրահոսին, ոչ մի կուտակում չկա: Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը բոլոր իմ մատնանշած զինատեսակներով, ուժերով, բոլոր ուղղություններով հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Սեպտեմբրի 1-ին հատուկ եթեր մտա, իմ յութուբյան ալիքում կա, ասացի, որ ադրբեջանական կողմը Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ զորք է կուտակում, լռություն, արձագանք չկար, արդեն առավոտյան ադրբեջանական կողմը գնդակոծեց, լուրջ զինատեսակներ կիրառեց Վարդենիսի ու Սոթքի ուղղությամբ: 44-օրյա պատերազմից առաջ ողջ ամառ ահազանգում էի, բարձրաձայնում, որ պատերազմի են պատրաստվում, այդ ժամանակ, եթե կհիշեք, անընդհատ այդ տարիներին զորավարժություններ էին անում, ասում էի՝ զորքը կուտակում են սահմանին, զորավարժություն են անցկացնում, զորքը թողնում են սահմանին, ու բացատրում էի, որ եթե զորքը թողնում են սահմանին, ուրեմն՝ պատերազմ են սկսում: Բանի տեղ դնող չեղավ: Ամբողջ սեպտեմբերին գոռում էի, որ պատերազմ է սկսվում, 25-ին վերջին անգամ ասուլիսին ասացի, որ սկսում են, արդեն 27-ին անցան լայնամասշտաբ հարձակման: Դրանից հետո Իշխանասարի դեպքերից առաջ, ուղիղ երեք օր շարունակ տարբեր լրատվամիջոցներով ասում էի, որ մարդիկ պատերազմի են պատրաստվում, հարձակվելու են, հետո Իշխանասարի դեպքերը եղան: Ջերմուկի դեպքերից մեկ օր առաջ ես ասուլիսի էի, ասացի, որ մարդիկ անում են այն գործողությունները, որը անում են պատերազմից առաջ, հաջորդ օրը Ջերմուկում անցան գործողությունների: Հիմա դեռ հարցնում եք՝ պատերազմի վտանգ կա՞: Օգոստոսի 19-ին ես հատուկ եթեր եմ մտել ու երեք ժամ թվարկել եմ միայն զինտեխնիկան, թե որ զինտեխնիկան ինչ վտանգ է ներկայացնում եւ նշել եմ հավանական թիրախները, հետո հայտարարվեց, թե ոչ մի կուտակում չկա, ոմանք ասացին, որ մեդիատեռոր է: Բայց արդեն սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը անցավ լայնամասշտաբ գործողությունների Լեռնային Ղարաբաղում:

— Երբ նախապես զգուշացվում է հանրությանը հնարավոր ռազմական գործողությունների մասին, պատրաստվելու փոխարեն՝ ոմանք համարում են, թե դրանով խուճապ է տարածվում է…

— Իմ ասելիքը հիմա ո՞րն է, իմ նպատակը խուճապ տարածելը չէ: Իմ ասելիքն այն է, որ ՀՀ զինված ուժերը պետք է բերել առաջին մարտական պատրաստվածության, հայտարարել համահայկական մոբիլիզացիա, սփյուռքում էլ հայտարարել մոբիլիզացիա, կամավորականներին զորակոչեք, ուղարկեք սահման, զինված ուժերը բերեք առաջին մարտական պատրաստվածության: Ես մանրամասն իմ տեսաուղերձում նշել եմ, թե ինչ է հարկավոր անել, արագ հարկավոր է պատրաստվել պատերազմի, որովհետեւ բոլոր ուղղություններով են պատրաստվում, Տավուշի մարզից սկսած՝ Մեղրի, Ագարակ կուտակվում են, պատրաստվում են պատերազմի: Բացի կուտակումից, կան գործողություններ, որոնք ադրբեջանական կողմը անում է պատերազմից առաջ: Սահմանի ողջ երկայնքով հետախուզական անօդաչու թռչող սարքերի, մարտավարական անօդաչու թռչող սարքերի, օպերատիվ մարտավարական անօդաչու թռչող սարքերի, օպերատիվ ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքային ինտենսիվությունը կտրուկ աճել է մի քանի անգամ, այսինքն՝ ավելի ինտենսիվ հետախուզություն են իրականացնում ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով: Ես այս նույն բանը ասել եմ օգոստոսի 19-ին: Հիմա նույն բանը կա, Ադրբեջանի զինված ուժերի բոլոր զորամասերը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ սկսել են ռազմամթերք ստանալ, վառելիքաքսուքային նյութեր են սկսել ստանալ, ընդ որում՝ կարեւոր է մի դրվագ՝ այն ծավալը, որը ամեն մի զորամաս ստանում է, ավելին է, քան թե զորամասին պետք է զորավարժությունների կամ առօրյա օգտագործման համար, ռազմամթերքը, որը ստանում են, ավելին է, քան թե հարկավոր է: Ուժերը, որը կուտակում են Լեռնային Ղարաբաղում, դրանք հարձակվողական են, խոսում է այն մասին, որ լայնամասշտաբ պատերազմի են պատրաստվում: Ողջ հատուկ նշանակության զորքերը կուտակում են սահմանին, Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերը՝ 052 Յաշմա Հատուկ նշանակության բրիգադան, 053 Հատուկ նշանակության բրիգադան, տեղաբաշխել են Զանգելանով, Լաչինում, Քելբաջարում, Քուբաթլիում, Թովուզում, Տավուշի մարզի հետ սահմանին, շփման գծում, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Սյունիքի ուղղությամբ: Մյուս կողմից Նախիջեւանի համազորային բանակը մեծ ուժեր է կուտակում սահմանին, նաեւ իրենց հատուկ նշանակության բրիգադան, 2000 հատուկջոկատային կուտակվում են ողջ երկայնքով, ու Սյունիքը սեղմում են երկու կողմից: Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության Ռազմածովային ուժերի, 641-րդ Էլիտար հատուկ նշանակության բրիգադան են բերել սահման (641-я Бригада Морских Специальных Операций ВМС (Военно-Морские Силы) Вооружённых Сил Азербайджанской Республики): Ինչպես նաեւ սահման է բերվել Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի, երկու տիպի հատուկ նշանակության ստորաբաժանում՝ SAT եւ SAS: Մեկը ռազմածովային ուժերի դիվերսիոն հատուկ նշանակության ստորաբաժանում է, որը ստեղծված է հակառակորդի, ռազմածովային ուժերի, ծովային տարբեր ռազմավարական օբյեկտներ մտնելու համար, մյուսը պաշտպանողական է, հակադիվերսիոն է, ստեղծված է ռազմածովային օբյեկտները դիվերսիայից պաշտպանելու համար: Նրանց էլ են բերում սահման, նրանք շատ էլիտար են, լավ պատրաստված են ցամաքում հատուկ նշանակության գործողություններ իրականացնելու համար:

— Այսօր առավել ուշադրության կենտրոնում է Տավուշի ուղղությունը: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

— Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը կուտակում է Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումները («Կանաչ բերետավորները»): Բայց եթե դու մոբիլիզացիա հայտարարես, քո զինված ուժերը բերես առաջին մարտական պատրաստվածության, քո հակառակորդի համար քեզ հաղթելը լինելու է շատ ավելի դժվար ու շատ ավելի մեծ կորուստներ ես կրելու: Եթե նրանք պատերազմը սկսեցին, հարաբերակցությունը լինելու է 1/10-ի նկատմամբ, նրանք ավելի մեծ ռեսուրսով են գալու: Երբ դու պատրաստվում ես պատերազմի, քեզ հաղթելը լինելու է ավելի դժվար: Հիմա, Լեռնային Ղարաբաղի համար ադրբեջանական կողմը կարող էր ունենալ 3000-ից ավելի կորուստ, նա պատրաստ էր դրան, բայց հանուն «անկլավների»՝ պատրաստ է մեծ կորուստների գնալ ադրբեջանական կողմը, սա ուրիշ հարց է: Ղարաբաղի հաշվով ողջ ադրբեջանական ժողովուրդն էր պատրաստ կռվելու, զոհելու իրենց զավակներին, բայց «անկլավների» համար ադրբեջանցիները պատրա՞ստ են մեծ զոհեր ունենալ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված