Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Չորս օր Ադրբեջանն սպասել է Շահրամանյանի հրամանագրի՞ն. Եթե մի բան ասվում է, մյուսը չի կարելի «մոռանալ». Աթանեսյան

Ներքաղաքական

ԼՂ խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը անդրադարձել է Շահրամանյանի հայտարարությանը.

«La Figaroe-ին հարցազրույցում Սամվել Շահրամանյանն ասում է, որ Բաքվից թուղթ էր ստացվել, որ պահանջում էր հրաժարվել իրավունքներից, ինքնիշխանությունից և խորհրդանշաններից, բայց քանի որ դա պետք է քվեարկվեր Ազգային ժողովում, ինքը նպատակահարմար է գտել, որ հրամանագրով ԼՂՀ-ն լուծարի, քանի որ գիտեր՝ դա անօրինական, հակասահմանադրական էր:

Ստացվում է, որ նա մտավախություն է ունեցել, որ Ազգային ժողովն այդ թղթի օգտին չի քվեարկի: Բայց չէ՞ որ ինքը նախագահ էր ընտրվել այդ Ազգային ժողովի կողմից, նրան հաշվետու էր՝ մեկ: Երկրորդ, իսկ Ադրբեջանը չհասկացա՞վ այդ մանր խորամանկությունը: Երրորդ, Արցախից բռնագաղթն սկսվել է սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր Շահրամանյանն ստորագրել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 28-ին:

Չորս օր Ադրբեջանն սպասել է Շահրամանյանի հրամանագրի՞ն, թե՞ այն ստորագրվել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարության հետ միասին: Եթե մի բան ասվում է, մյուսը չի կարելի «մոռանալ»: Ինքնին-առանձին վերցրած իրադարձություն չի լինում, ամեն ինչ նույն շղթայի առանձին օղակն է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ