Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Խարկովի ազատագրման օպերացիան շատ մոտ է

Միջազգային

Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նի եւ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նի կող­մից (https://iravunk.com/?p=279849&l=am) Հա­յաս­տա­նին ուղղ­վե­լիք հնա­րա­վոր գե­ղե­ցիկ խոս­տում­նե­րին պետք է նա­յել այս կող­մից: Ո՞վ կա­րող է պատ­կե­րաց­նել, որ գա­զի հա­մար Ա­լիե­ւի ա­ռաջ ծնկի ե­կած, Եվ­րո­պա­յում քա­նիցս կո­ռուպ­ցիա­յի մեջ մե­ղադր­ված տի­կին Ուր­սու­լան կա­րող է ընդ­դեմ Ա­լիե­ւի եւ Հա­յաս­տա­նի օգ­տին ո­րե­ւէ բան ա­նել: Բ­լին­քե­նի պա­րա­գա­յում էլ ա­վե­լի լուրջ է. ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին հա­սու­նա­ցել է ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի շուրջ, կարճ ա­սած, բա­ցի քա­րոզ­չա­կա­նից, Վա­շինգ­տո­նին ար­տա­քին հար­թա­կում ա­վե­լի կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ո­րե­ւէ ռեալ հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, Ուկ­րաի­նա­յի թե­մա­ներն ար­դեն իսկ Բ­լին­քե­նի հա­մար նա­խընտ­րա­կան պայ­քա­րի տե­սանկ­յու­նից դար­ձել են լրջա­գույն խոչըն­դոտ: Դ­րան գու­մար­վել է մոս­կով­յան ա­հա­բեկ­չութ­յան պատ­մութ­յու­նը, ո­րի հետ կապ­ված պետք է ար­դա­րաց­նեն Կիե­ւին, ու դա նոր խնդիր է դար­ձել: Այդ­քա­նով հան­դերձ, լո՞ւրջ է, որ մի նոր խաղ էլ Հա­րա­վա­յին Կով­կա­սում սկսեն:

­Չէ, ե­թե հա­ջող­վի պա­տե­րազմ սար­քել՝ դրան չխառն­վե­լով, կա­րող է Բայ­դե­նին օգ­նել: Բայց այս դեպ­քում Ա­լիե­ւի հարցն է. կցան­կա­նա՞ այս խա­ռը պա­հին Ռու­սաս­տա­նի հետ խո­րը հա­կա­սութ­յան, ե­թե ոչ՝ թշնա­ման­քի մեջ մտնել, ան­կախ նրա­նից, որ Նի­կո­լը բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կա­նութ­յուն է ա­ռաջ տա­նում:

Ի­հար­կե, այս բո­լոր հար­ցե­րի հետ կապ­ված, ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տակն է մնում լա­վա­գույն ին­դի­կա­տո­րը: Ռուս­նե­րի դիր­քե՞րն են լավ, ու­րեմն Ա­լիեւն ի­րեն պետք է որ շատ զգույշ պա­հի: Ու այս պա­հին փաստն այն է, որ ռուս­նե­րի ռազ­մա­կան դիր­քե­րը ոչ թե պար­զա­պես նա­խա­պատ­վե­լի են, այլ ա­րեւմտ­յան շատ աղբ­յուր­ներ սկսել են լրջո­րեն խո­սել տար­վա ըն­թաց­քում պա­տե­րազ­մի ա­վար­տի մեծ հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին:

­Բուն ռազ­մա­կան ա­ռու­մով այս ի­րա­վի­ճակն է: Ռու­սա­կան ու­ժե­րը վերսկ­սել են Ավ­դեեւ­կա­յի, Չա­սով Յա­րի ուղ­ղութ­յամբ հար­ձա­կում­նե­րը, եւ այս պա­հին ռեալ ա­ռա­ջըն­թաց կա: Ա­վե­լի կոնկ­րետ, լուրջ սպառ­նա­լիք­նե­ր են կախ­ված ուկ­րաի­նա­կան այն­պի­սի ռազ­մա­վա­րա­կան դիր­քե­րի վրա, ո­րոնց անկ­ման դեպ­քում ռու­սա­կան բա­նա­կը կա­րող է ան­գամ խո­րը ներ­թա­փանց­ման օ­պե­րա­ցիա­նե­րի անց­նել: Ա­ռա­վել եւս, որ այս ըն­թաց­քում ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են մեծ ա­րա­գութ­յամբ ան­կում ապ­րել՝ թվարկ­ված ուղ­ղութ­յու­ննե­րում ստիպ­ված լի­նե­լով կու­տա­կե­լով առ­կա ռե­զերվ­նե­րը:

­Սա­կայն մեկ լրջա­գույն խնդիր եւս վեր­ջին օ­րե­րին սկսել է նկատ­վել: Ռուս­նե­րը շա­րու­նա­կում են ակ­տիվ հար­ված­ներն Ուկ­րաի­նա­յի գրե­թե ողջ տա­րած­քով մեկ: Ու հե­տաքր­քիրն այն է, որ բո­լոր հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րում Խար­կո­վի ա­նու­նը շո­շափ­վում է: Բա­ցի այդ, Խար­կո­վին ար­դեն հար­վա­ծում է նաեւ ռու­սա­կան ռազ­մա­ճա­կա­տա­յին ա­վիա­ցիան՝ կա­ռա­վար­վող ա­վիա­ռում­բե­րով, ին­չը մինչ այս չկար: Ռուս­նե­րը ռում­բե­րի հե­ռա­հա­րութ­յու­նը եւ տրա­մա­չա­փը վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկա­տե­լիո­րեն մե­ծա­ցրել են: Բայց հա­զիվ թե դա է միակ պատ­ճա­ռը, որ հար­ված­ներն ուղղ­վում են հենց Խար­կո­վին: Եվս մեկ փաստ. բա­ցի բուն քա­ղա­քից, վեր­ջին ժա­մա­նակ­ներս գրե­թե չդա­դա­րող հրե­տա­նա-հրթի­ռա­յին հար­ված­նե­րի տակ է նաեւ Խար­կո­վի մար­զի ՌԴ-ին հա­րա­կից գո­տին, ա­վե­լի ճիշտ՝ միան­գա­մայն կոնկ­րետ հատ­ված­ներ: Եվ սա այն դեպ­քում, երբ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­կան աղբ­յուր­նե­րը քա­նիցս խո­սել են Խար­կո­վին հա­րա­կից ՌԴ Բել­գո­րո­դի մար­զում ռու­սա­կան մեծ ու­ժե­րի կու­տա­կում­նե­րի մա­սին: Այ­սինքն, ի­րոք կան լուրջ ու­ժեր, հրե­տա­նին ակ­տի­վո­րեն մշա­կում է ա­ռաջ­նա­գի­ծը, ա­վիա­ցիան՝ թի­կուն­քա­յին բա­զա­ներն ու ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան, է­ներ­գե­տիկ օբ­յեկտ­նե­րը: Իսկ տե­ղի ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը սահ­մա­նա­փակ են, ռե­զերվ­նե­րը այլ ճա­կատ­նե­րում են կաշ­կանդ­ված մար­տե­րի մեջ: Որ­պես կա­նոն, նման ի­րա­վի­ճակ­նե­րը յու­րա­հա­տուկ են մեծ հար­ձա­կում­նե­րին նա­խոր­դող փու­լին: Մի խոս­քով, այն տպա­վո­րութ­յունն է, որ Խար­կո­վի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիան շատ մոտ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված