Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Բլինկենի եւ ֆոն դեր Լեյե­նի հետ հանդիպումը Հայաստանին կտա զրո արդյունք

Միջազգային

Եվ այս­պես, շա­րու­նա­կում է օ­րա­կար­գում մնալ Բր­յու­սե­լում Նի­կոլ Փա­շին­յա­նի, Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լեյե­նի եւ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նի հնա­րա­վոր հան­դիպ­ման թե­ման: Հ­նա­րա­վոր, քա­նի որ այդ հան­դիպ­ման հարցը ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն ա­նոն­սա­վոր­ել էր Նի­կո­լի վեր­ջին բրյու­սել­յան այ­ցի հա­մա­տեքս­տում, բայց այն տե­ղի չու­նե­ցավ: Նի­կո­լը վե­րա­դար­ձավ, տե­ղի ու­նե­ցան ակն­հայ­տո­րեն ա­րեւմտ­յան ծա­գում­նա­բա­նութ­յամբ մի քա­նի «հե­ղա­փո­խա­կան-ա­հա­բեկ­չա­կան» ե­րե­ւույթ­ներ, ու հի­մա նո­րից խո­սում են Բր­յու­սել գնա­լու մա­սին:

Ի՞ՆՉ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ

Այս­պի­սով, այն տպա­վո­րու­թյունն է, որ նա­խորդ այ­ցի ժա­մա­նակ Բ­լին­քենն ու տի­կին Ուր­սու­լան Նի­կո­լից ո­րո­շա­կի ակն­կա­լիք­ներ ու­նեին, բայց նա հա­մա­ռում էր: Վե­րա­դար­ձավ, աչ­քի ա­ռաջ հառ­նեց «ոչ թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան ուր­վա­կա­նը», ու հի­մա ի՞նչ, պատ­րա՞ստ է այդ ակն­կա­լիք­նե­րը բա­վա­րա­րել:

Այս­պի­սով, ո՞րն է բրյու­սել­յան այդ հան­դիպ­ման նպա­տա­կը: Պաշ­տո­նա­պես խոս­վել է այդ ձե­ւա­չա­փով տնտե­սա­կան եւ հու­մա­նի­տար խնդիր­ներ լու­ծե­լու շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին: Ըն­դա­մե­նը, ան­գամ ԵՄ-ի ան­դա­մութ­յան թեկ­նա­ծութ­յան հարց չի լի­նե­լու. այդ մա­սին օ­րերս ան­գամ Ա­լե­նը շատ պարզ ա­սաց, թե այն­պես չէ, որ՝ «Հա­յաս­տա­նը դի­մու­մը վերց­րած` գնա­ցել է եւ սպա­սում է, որ ԵՄ ան­դա­մութ­յան թեկ­նա­ծու դառ­նա: Քն­նար­կում ենք, հաս­կա­նում ենք, ի գի­տութ­յուն ենք ըն­դու­նում այդ ի­րո­ղութ­յու­նը»: Եվ­րո­պա­յից էլ շատ պարզ հաս­կաց­նել տվե­ցին՝ ա­վե­լորդ հույ­սեր չփայ­փա­յեք: Ա­սենք, ի սկզբա­նե էր հաս­կա­նա­լի՝ եվ­րո­պա­կան ու­ղին քա­րոզ­չա­կան տրյու­կից ա­վե­լիին չի ձգում, եւ դրա­նով հնա­րա­վո­րութ­յուն չե­ղավ հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը քիչ թե շատ եր­կա­րա­ժամ­կետ հույ­սե­րով կե­րակ­րել: Մի­գու­ցե դրան փո­խա­րի­նե­լու են բե­րում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ «տնտե­սա­կան եւ հու­մա­նի­տար» գոր­ծակ­ցութ­յան թե­մա՞ն՝ հույ­սով, որ դա հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը «կե­րակ­րե­լու» հար­ցում ա­վե­լի է­ֆեկ­տիվ կլի­նի. մի­գու­ցե:

­Բայց հա­նուն միայն դրա Բ­լին­քենն ու Ուր­սու­լան հա­զիվ թե ի­րենց «ծանր տե­ղը թե­թե­ւաց­նեին»՝ Նի­կո­լին հան­դիպ­ման կան­չե­լու: Խն­դիրն ա­վե­լի խոր­քա­յին պետք է լի­նի, պա­հանջ­ներն այն­քան լուրջ, որ ստիպ­ված էին Նի­կո­լին «հե­ղա­փո­խութ­յան ուր­վա­կա­նով» վա­խեց­նել: Ու­րեմն, ի՞նչ է այս պա­հին ու­զում Ա­րեւ­մուտ­քը Փա­շին­յա­նից: Հաս­կա­նա­լու հա­մար գանք մյուս կող­մից: Այս­պես, այդ հան­դիպ­ման հետ կապ­ված, Ա­լիե­ւը ո­րո­շեց դժգո­հութ­յուն ի ցույց դնել, թե՝ նման հան­դի­պու­մը կա­րող է հան­գեց­նել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի թե­ժաց­ման: Նախ, դա հեր­թա­կան վկա­յութ­յունն է, թե ինչ խղճուկ վի­ճա­կի են հա­յաս­տան­յան այս իշ­խա­նութ­յուն­նե­րը հասց­րել մեր եր­կի­րը. հի­մա Բա­քուն պետք է ա­մեն ան­գամ կար­ծիք հայտ­նի, թե Հա­յաս­տանն ում հետ կա­րող է խո­սել, ին­չի մա­սին եւ այլն: Եվ երկ­րոր­դը. ե­թե Բա­քուն նյար­դայ­նա­նում է, սա ա­մե­նե­ւին էլ դեռ չի նշա­նա­կում, որ բրյու­սել­յան այդ հան­դի­պումն անվ­տան­գա­յին տե­սանկ­յու­նից ինչ-որ բան է փո­խում եւ դրա­նում է խնդիր տես­նում: Փաստն այն է, որ նման հան­դի­պու­մով Նիի­կո­լը, ան­կախ այն բա­նից, թե Բր­յու­սե­լում ինչ է քննարկ­վե­լու, ա­ռա­ջին հեր­թին մեկ բան է ի ցույց դնում՝ շա­րու­նա­կում է նպաս­տել Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով տա­րա­ծաշր­ջան Ա­րեւ­մուտ­քի ներ­թա­փանց­ման փոր­ձե­րին: Չէ, դա դեռ չի նշա­նա­կում, որ վա­ղը-մյուս օ­րը Հա­յաս­տա­նում, ա­սենք, ՆԱՏՕ-ա­կան բա­զա կդնեն: Պար­զա­պես, երբ Նի­կոլն աշ­խա­տում է Ա­րեւ­մուտ­քի հա­մար տա­րա­ծաշր­ջա­նում ոտ­նա­տեղ բա­ցե­լու ուղ­ղութ­յամբ, ա­պա դա առն­վազն նշա­նա­կում է, որ շա­րու­նա­կում է ա­ռաջ­նորդ­վել նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րում ստո­րագ­րե­լու տես­լա­կա­նով: Իսկ Ա­լիե­ւը դեռ շա­րու­նա­կում է մեր­ժել ա­րեւմտ­յան հար­թա­կը, եւ արդ­յուն­քում, նո­րից ա­նո­րոշ ժա­մա­նա­կով ձգձգվում է պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու հե­ռան­կա­րը: Եվ նկա­տենք, որ ա­րեւմտ­յան հար­թա­կում պայ­մա­նա­գիր կնքե­լու թե­զը տե­սա­նե­լի էր նաեւ ՀՀ ԱԳՆ-ի կող­մից Բաք­վին տրված պա­տաս­խա­նում, որ­տեղ կա հա­վաս­տիա­ցում, թե. «Հա­յաս­տա­նը պատ­րաստ է Ադր­բե­ջա­նի հետ ար­դեն իսկ հա­մա­ձայ­նեց­ված սկզբունք­նե­րի հի­ման վրա գնալ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ան­հա­պաղ ստո­րագր­մա­նը, սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման, տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բաց­ման»: Բայց նաեւ թվարկ­վում են այն թե­զե­րը, ո­րոնք դրված են Պ­րա­հա­յի եւ ա­րեւմտ­յան հար­թա­կում ձեռք բեր­ված մյուս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի տակ, եւ այդ թվում ա­ռաջ­նա­յին է մնում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված մո­տե­ցու­մը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՄՆՈՒՄ Է ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ

Այս­պի­սով, ու­նենք նման ի­րա­վի­ճակ: Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է մե­ծաց­նել Նի­կո­լին ուղղ­ված ճնշում­նե­րը, ո­րոնք, ըստ ա­մե­նայ­նի, ուղղ­ված են մեկ գերխնդ­րի լուծ­ման՝ ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ո­րը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցում ուղղ­ված կլի­նի 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի եւ 2021թ. հուն­վա­րի 11-ի Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին: Դ­րան ի սկզբա­նե դեմ են անգ­լո­սաք­սե­րը, ո­րոնց «խնդրանք­նե­րը» Նի­կո­լը մեր­ժել չի կա­րող, չնա­յած, որ այս ըն­թաց­քում Հա­յաս­տանն ար­դեն իսկ կրել է լրջա­գույն վնաս­ներ: Հի­մա, որ­պես ճնշման նոր մի­ջոց, հեր­թը հա­սել է տա­րածք­ներ հանձ­նե­լու թե­մա­յին, ո­րի դի­մաց Ա­լիե­ւը ոչ մի բան չի տա­լիս: Այն, որ սա Նի­կո­լին կանգ­նեց­րել է շատ լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ, դա պարզ է. ինչ­պես էլ փոր­ձի հիմ­նա­վո­րել, Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րի կամ խորհր­դա­յին քար­տեզ­նե­րի հետ կա­պել, սա­կայն փաստն այն է, որ խոսքն այս դեպ­քում ոչ թե Ար­ցա­խի, այլ պաշ­տո­նա­պես Հա­յաս­տա­նի մաս քար­տե­զագր­ված հո­ղե­րի մա­սին է: Այ­սինքն, ե­թե ան­գամ ծայ­րա­հեղ տար­բե­րա­կով Հա­յաս­տա­նը պետք է գնա այդ տա­րածք­նե­րը հանձ­նե­լուն, է­լի Նի­կոլն այդ մա­սին խո­սե­լու ի­րա­վունք չու­նի, քա­նի դեռ օ­րենսդ­րո­րեն այդ տա­րածք­նե­րը չեն ֆիքս­վել ոչ ՀՀ մաս: Տա­վու­շի խնդիրն ար­դեն իսկ հսկա­յա­կան աղ­մուկ է ա­ռաջ բե­րել, ինչ­քան էլ որ Նի­կո­լը հա­սավ ժո­ղովր­դին պա­տե­րազ­մով վա­խեց­նե­լու աս­տի­ճա­նին: Իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե դա շա­րու­նակ­վի մյուս տա­րածք­նե­րում՝ մին­չեւ Մեղ­րի. դու տա­լիս ես, հա­կա­ռա­կոր­դը՝ ոչ: Ընդ ո­րում, ան­գամ տա­լու դեպ­քում իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն ե­րաշ­խա­վո­րում, որ պա­տե­րազմ չի լի­նի: Օ­րի­նակ, Ա­լե­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը. «Ես չեմ բա­ցա­ռում, որ կհար­ձակ­վեն: Իսկ ին­չի՞ չհար­ձակ­վեն»: Ու ար­դեն չես կա­րող այս ա­մե­նը ռուս­նե­րի կամ ՀԱՊԿ-ի «ջե­բը գցել»: Ա­վե­լին, հա­յաս­տան­յան հան­րութ­յունն ար­դեն սկսում է ա­վե­լի սթափ նա­յել մի շարք հար­ցե­րի, այդ թվում, որ Ա­րեւ­մուտ­քից մինչ այս միայն խոս­տում­ներ եւ ա­նօ­գուտ հայ­տա­րա­րութ­յու­ններ են գա­լիս, ինչ­պես նաեւ, թե այն վի­ճա­կում գտնվող եր­կի­րը, ինչ­պես որ ներ­կա­յաց­նում է Նի­կո­լը, այդ ին­չի՞ց ել­նե­լով է հրա­ժար­վում իր գլխա­վոր դաշ­նակ­ցից եւ ՀԱՊԿ-ից ա­ռա­ջարկ­վող օգ­նութ­յու­նից, ե­թե միայն դրա­նում չկա դի­տա­վո­րութ­յուն: Վեր­ջա­պես, այդ­պես էլ ո­րե­ւէ լուրջ բա­ցատ­րութ­յուն իշ­խա­նութ­յուն­նե­րը չկա­րո­ղա­ցան տալ, թե ո՞րն է խնդի­րը, ե­թե Մեղ­րիի գծի անվ­տան­գա­յին ա­պա­հով­ման բա­ղադ­րի­չը տրվի ռուս­նե­րին, ո­րոնք ա­ռանց այդ էլ այս պա­հին հսկում են նույն տա­րածք­նե­րի, ինչ­պես նաեւ թուր­քա­կան սահ­մա­նի անվ­տան­գութ­յու­նը եւ կա­ռա­վա­րում են հայ­կա­կան եր­կա­թու­ղին: Կամ այդ ինչ­պե՞ս է լի­նում, որ Մեղ­րիի պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րածք­նե­րից խո­սող Նի­կո­լը հի­մա նույն Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան մաս հան­դի­սա­ցող ինք­նիշ­խան այլ հատ­ված­նե­րը, դրա­նով՝ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ու­ղի­նե­րը տա­լիս է ա­զե­րի­նե­րին:

Այս հար­ցե­րին, կրկնում ենք, ե­թե մի կողմ ենք թող­նում պո­պու­լիս­տա­կան դե­մա­գո­գիան, ո­րե­ւէ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն նի­կոլ­յան խուն­տան այդ­պես էլ տալ չկա­րո­ղա­ցավ: Ու փո­խա­րե­նը, այդ բո­լոր հար­ցադ­րում­նե­րը հան­րութ­յան մոտ գնա­լով ա­ճող սրութ­յուն են ստա­նում: Արդ­յուն­քում, գործ­նա­կա­նում հա­սել ենք այն փու­լին, որ կա´մ Նի­կո­լը պետք է հան­րութ­յա­նը փաս­տարկ­ված բա­ցատ­րի, թե այդ ի՞նչ է սպա­սում Ա­րեւ­մուտ­քից, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան, տնտե­սութ­յան հետ կապ­ված, որ հա­մա­ռո­րեն վա­զում է այդ ուղ­ղութ­յամբ, եւ ո՞րն է Մոսկ­վա­յի հետ այդ­քան ուռ­ճաց­ված ի­րա­կան խնդի­րը: Կա´մ կա­րող է բախ­վել ներ­քին պայթ­յու­նի, ո­րոնց հնա­րա­վոր հե­տե­ւանք­ներն ա­ռա­վել քան մշու­շոտ են, նաեւ իր հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ մար­դիկ ա­վե­լի ու ա­վե­լի մեծ չա­փով են այս ա­մե­նի տակ տես­նում դի­տա­վո­րութ­յուն:

 

ԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

­Մակ­րո­նի մի­ջո­ցով` «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» սցե­նա­րը կար­ծես թե շատ ա­րագ զրո­յա­ցավ: Այ­սօր Մակ­րո­նին ան­գամ եվ­րո­պա­ցի­նե­րը, ա­վե­լին՝ ֆրան­սիա­ցի­ներն են դա­ժա­նա­բար քննա­դա­տում, ծաղ­րում, եւ նա ա­մե­նե­ւին էլ փրկի­չի կեր­պա­րի մեջ չի կա­րող տե­ղա­վոր­վել: Թե­րեւս, մի վեր­ջին փորձ կա­րող է դառ­նալ Բ­լին­քե­նին եւ Ուր­սու­լա­յին այդ տես­քով ներ­կա­յաց­նե­լու տար­բե­րա­կը: Ա­մեն դեպ­քում, ԱՄՆ Պետ­դե­պար­տա­մեն­տի խոս­նակ Մեթ­յու Միլ­լե­րը հենց այդ կող­մից է ներ­կա­յաց­րել սպաս­վող ե­ռա­կողմ հան­դի­պու­մը. «Այդ հան­դիպ­ման ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում տնտե­սա­կան կա­յու­նութ­յունն է, ո­րը կօգ­նի Հա­յաս­տա­նին դի­վեր­սի­ֆի­կաց­նել ա­ռեւտ­րա­յին գոր­ծըն­կե­րութ­յու­նը եւ բա­վա­րա­րել հու­մա­նի­տար պա­հանջ­մունք­նե­րը…»:

­Բայց այսկերպ խոս­նա­կը միայն նոր հար­ցեր ա­ռաջ քա­շեց: Ինչ է, ԱՄՆ-ն­ ու ԵՄ-ն­ ու­զում են Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յանն օգ­նել, բայց ձե­ւը չգի­տե՞ն ու Նի­կո­լի՞ն են հարց­նե­լու: «Միա­միտ» մար­դիկ են. մի 10 մի­լիարդ դո­լա­րի ներդ­րում եք ա­նում, շու­կա­նե­րը բա­ցում եք հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ա­ռաջ, եւ միան­գա­մից բա­զում հար­ցեր լուծ­վում են: Միայն թե՝ բա ան­ցած 33 տա­րի­նե­րին ին­չո՞ւ չէին ա­նում. հա, «չգի­տեին» ինչ ա­նել, Նի­կո­լին էին սպա­սում:

­Բայց ե­թե խնդի­րը տնտե­սա­կանն է, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հետ կապ­ված ի՞նչ են ա­նե­լու: Ա­սենք, կա­րող են Մակ­րո­նի օ­րի­նա­կով մի քա­նի հե­ռա­դի­տակ ու­ղար­կել. է­լի բան է:

Ամ­բողջ խնդիրն այն է, որ ե­թե ան­գամ ու­նե­նան Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը, բա­ցի տա­փակ հայ­տա­րա­րութ­յու­նն­երից, այլ ձե­ւով օգ­նե­լու ծրագ­րեր, մեկ է, գործ­նա­կան լու­ծում չու­նեն: Ա­մե­նա­պար­զը՝ այն լո­գիս­տիկ խնդիր­նե­րը, ո­րոնց ա­ռաջ կանգ­նած էր նաեւ Մակ­րո­նը, կա ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պա­րա­գա­յում եւս: Ա­վե­լի պարզ՝ Թուր­քիա-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յու­նը փակ է, ա­րեւմտ­յան զեն­քի պա­րա­գա­յում Ի­րա­նը եւս կփակ­վի: Ա­սենք, ինչ­պես ցույց տվեց 44-օր­յա պա­տե­րազ­մը, ռազ­մա­կան ա­ռա­քում­նե­րի դեպ­քում Վ­րաս­տա­նը եւս կա­րող ենք փակ հա­մա­րել: Պետք է պար­տադ­րել, բայց աշ­խարհն այն­քան է փոխ­վել, որ ԱՄՆ-ի, ա­ռա­վել եւս՝ ԵՄ-ի պար­տադ­րանք­նե­րը թվարկ­ված չորս երկր­նե­րի հա­մար էա­կան ար­ժեք չեն:

Կրկ­նենք, սա լա­վա­գույն, ա­նի­րա­տե­սա­կան տար­բե­րա­կով, ե­թե ի­րոք ցան­կա­նան օգ­նել, է­լի ռեալ ակն­կա­լիք չի կա­րող լի­նել: Այ­սինքն, այն, որ Բ­լին­քե­նի եւ Ուր­սու­լա­յի հետ Նի­կո­լի հան­դի­պու­մը կու­նե­նա զրո արդ­յունք, ա­մե­նա­հա­վա­նա­կանն է: Պար­զա­պես, Նի­կո­լը սրա­նով կստա­նա քա­րոզ­չա­կան տրյուկ­նե­րը մի քիչ էլ շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն, դրա դի­մաց, ըստ ա­մե­նայ­նի, կխո­րաց­նի հա­կա­ռու­սա­կան գոր­ծու­նեութ­յու­նը… Ե­րե­ւի այս­քա­նը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված