Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Կառավարությունը հերթական աղետն է պատրաստում մեր պետության ու մեր ժողովրդի գլխին. Աղաջանյան

Թեմա

Գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար` հայտարարելով ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»:

Անդրադառնալով վերոնշյալին` Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ զարմանալի չէ, որ այսօր դժբախտաբար մեր կառավարության ղեկին նստած անձը նման հայտարարություններ է անում:

— Արցախի ղեկավարության` օրինական կառավարության գոյությունը բացարձակապես խափանում է այն ծրագրերը, որին հենց նա մասնակից է եղել, ինչը ուղղված է Արցախի գոյության ընդհանրապես բացառմանը եւ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հեշտ ու հանգիստ հանձնելուն: Հայաստանի Հանրապետությունում, այո՛, կա մեկ կառավարություն: Եվ այդ կառավարությունը, այսօր բացարձակապես զրկված լինելով լեգիտիմությունից, դեռեւս նստած է այդ աթոռներին եւ իր ամենօրյա գործունեությամբ հերթական աղետն է պատրաստում մեր պետության ու մեր ժողովրդի գլխին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ