Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽԵԼՔԸ ԻՐԵՆԸ ՉԷ

 (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ  ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Լենինը ժամանակին քաղաքական մարմնավաճառ ասելով, չի էլ պատկերացրել, որ 21-րդ դարում Հայաստանի վարչապետը այդ տերմինին  կավելացնի նաեւ քաղաքական հողավաճառ տերմինը։

 **

ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԳԸ

 (ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՓՈՂՈՑՈՒՄ ՏԱՔՍԻ ՓՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Տաքսի, տաքսի, տաքսի, տուրիստներիս հասի...

**

 ՆԻԿՈԼԸ` ԱՐՍԵՆՅԱՆ ԳՈՒԳՈՅԻՆ

 (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ`  ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Մանդատդ Արամուսի գազար չի, որ էսօր ձեռքում լինի, իսկ վաղը...

 **

ԻՍԿ ՍԱՈՒՆԱ ԼԻՆԵԼՈ՞Ւ Է 

(ՆԻԿՈԼԻ ԿՆՈՋ` ԻՐ ՀԵՏ ԸՆԹՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ  ԴՐԱՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առաջին տիկնոջ գրասենյակից հայտնում են, որ ընթրիքից ոչ առաջ, ոչ հետո սաունա չի լինելու, այլ միայն «դասական» ընթրիք։

**

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԱՆԵԾՔԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

(ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ԵՎ ՔՈՔԱՀԱՆ ԱՆԵԼՈՒ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հորդ հոգին, ծառի քոքին…

**

ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻՆԵՐԸ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

(ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԻՐ ՀԵՏ ԸՆԹՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չէ մի չէ, մեկ մլն դրամ, դու տաս հազար դրամից ավել չարժես:

**

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության որոշումով` ապրիլի 1-ի խաբելու օրը անվանակոչել են սուտլիկ Նիկոլի անունով:

**

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Այսպես որ Նիկոլը Հայաստանի տարածքները տալով գնա, վերջը բոլորս գնալու ենք ուրիշ երկրներ հնդիկ աշխատենք:

**

ՏԱՔՍԻ ՆԱԽԱԳԱՀ

«Փարոսից» հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը, քանի որ չի կարողանում իր  «խղճուկ» աշխատավարձով ընտանիք պահել, տաքսի սերվիս է բացել եւ գործից հետո էլ տաքսավատ է անում:

**

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԼԱՍԻԿԱ

ԼՀԿ-ում բացի Էդմոնից, բոլորը կլասիկ լռություն են պահպանում:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ