Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը Փաշինյանին

Ներքաղաքական

Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին եւ ի թիվս այլ հարցերի`հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

Այսօր Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Սամվել Շահրամանյանի հարցազրույցում տեղ գտած պնդումների հայտարարել է.«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»:

Կա արդյո՞ք ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավություն, թե՞ ոչ հարցի պատասխանեը ստանալու համար դիմել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանին, ով նախ նկատեց.

-Ձեր հարցին պատասխանելուց առաջ ուզում եմ հիշեցնել թուրքերի ռազմավարության վերաբերյալ իմ կրկնվող հայտարարությունները։ Դա կայանում է նրանում, որ  հնարավորության դեպքում կանխել Հայաստանի հզորացումն ու զարգացումը, քանի որ կան անցյալի խնդիրներ, և դրանք մեկ սերնդից ավելի են։ Սրանից հետևում է (և ես համոզվել եմ վերջին տասնամյակների ընթացքում), որ նրանք դրանով կանգ չեն առնելու։ Նրանց չի բավարարելու ոչ միայն Արցախի եւ Հայաստանի որոշ սահմանամերձ տարածքների` Տավուշի ու Սյունիքի գյուղերի օկուպացումը, այլ նրանց նպատակն է` Հայաստանի լիակատար մեկուսացումն արտաքին աշխարհից։ Նրանք ժամանակավորապես կբավարարվեն նաև Հայաստանի մի մասի ընդգրկմամբ Ռուսաստանի կազմում, որպեսզի սահմանափակեն մեր հնարավորությունները Աիդաթի հարցերում։ Ուստի, զիջումների միջոցով երկարաժամկետ խաղաղության հասնելու ՀՀ ցանկությունը սխալ եմ համարում։ Նոյեմբերի 9-ի այս ամոթալի զինադադարի կնքումը նույնպես սխալ էր։

Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին, ապա Արցախի խորհրդարանն ու կառավարությունն ընտրվել են Արցախի ժողովրդի կողմից, և ոչ ոք իրավունք չունի լուծարել դրանք։ Նրանք այսօր վտարանդի են, և եթե ՀՀ իշխանությունները սխալմամբ իրենց գործունեությունը համարում են Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա ստիպված կլինեն տեղափոխվել այլ բարեկամ երկրներ կամ ժամանակավորապես սառեցնել իրենց գործունեությունը։ Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն դա անել: Ցավում եմ և շատ վիրավորված, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են այս կարծիքին։ Ժամանակը ցույց կտա նրանց դիրքորոշման սխալը։

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ